Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխար­հի իշ­խանն ու տի­րա­կա­լը վա­ղուց մար­դը չէ

Աշխար­հի իշ­խանն ու տի­րա­կա­լը վա­ղուց մար­դը չէ
13.03.2020 | 00:23
Սպա­նե­ցե՛ք, ու­րեմն, ձեր երկ­րա­վոր ցան­կու­թյուն­նե­րը. դե՛ն գցե­ցեք պոռն­կու­թյուն, պղ­ծու­թյուն, հո­ռի կր­քեր, չար ցան­կու­թյուն և ա­գա­հու­թյուն, որ կռա­պաշ­տու­թյուն է: Դրա հա­մար է, որ անհ­նա­զանդ որ­դի­նե­րի վրա գա­լիս է Աստ­ծու բար­կու­թյու­նը:
(Կող. 3; 5-6)
Սուրբ Գիր­քը հս­տակ ներ­կա­յաց­նում է մարդ­կու­թյա­նը պա­տու­հա­սող ա­ղետ­նե­րի ի­րա­կան պատ­ճառ­նե­րը:
Ամ­բողջ աշ­խար­հը մխրճ­ված է ա­ներևա­կա­յե­լի սա­տա­նա­յա­կան ու սա­տա­նա­յա­պաշ­տա­կան կա­խար­դու­թյան մեջ (կյան­քի տար­բեր ո­լորտ­նե­րում լայ­նո­րեն կի­րառ­վում է ոչ միայն մար­դու մա­սին իմ­ֆոր­մա­ցիա, այլ հենց մար­դու գե­նե­տիկ նյու­թը, հատ­կա­պես` մար­դաս­պան աշ­խար­հից ան­պա­կաս ա­բորտ­նե­րի զոհ դժ­բախտ էմբ­րիոն­նե­րի): Ան­բա­րո ու մար­դաս­պան այդ կա­խար­դու­թյամբ ներ­ծծ­ված են մարդ­կա­յին կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րը: Ա­պա­կան­ված է մար­դու հո­գու և զգա­յա­րան­նե­րի հետ կապ­ված ա­մեն բան` սնուն­դը, հա­գուս­տը, «մշա­կույ­թը», «բժշ­կու­թյու­նը»։ Սա­տա­նա­յա­պաշ­տա­կան կա­խար­դու­թյու­նը թա­փան­ցել է ան­գամ մեր ա­մե­նօ­րյա կեն­ցաղ այն­պես, որ ան­գամ չենք էլ կա­րող երևա­կա­յել դրա ընդ­գր­կու­նու­թյու­նը: Մենք առ­նչ­վում ենք դրան ա­մեն քայ­լա­փո­խի, ա­մեն մի շն­չի հետ:
Ա­պա­կա­նու­մը և՛ նյու­թա­կան ո­լոր­տում է ի­րա­գործ­վում, և՛ հոգևոր: Մի կող­մից Երկ­րի ըն­դեր­քի ամ­բողջ նավ­թը դուրս են մղել և աղ­տո­տում են մթ­նո­լոր­տը (թեև վա­ղուց հայտ­նի է, որ կա­րե­լի է ստեղ­ծել ե­թե­րով աշ­խա­տող, փաս­տա­ցի` հա­վեր­ժա­կան շար­ժիչ), նավ­թը «պա­տա­հա­կան» վթար­նե­րի պատ­ճա­ռով լց­վում է օվ­կիա­նո­սը, նավ­թի տեղն էլ իր հեր­թին սկ­սել է զբա­ղեց­նել ջու­րը, ո­րը ա­րա­գո­րեն ան­հե­տա­նում է երկ­րի ե­րե­սից, իսկ տեղ-տեղ` նաև ա­րյան գույն է ստա­նում (կամ ա­րյու՞ն է դառ­նում, (Հայտն. 16; 4-7): Մյուս կող­մից ար­հես­տա­կան հր­դեհ­նե­րով ա­մա­յաց­նում են մար­դու կե­ցու­թյան մի­ջա­վայ­րը` դարձ­նե­լով կյան­քի հա­մար ան­բա­րեն­պաստ: Մի կող­մից դե­ռա­հաս­նե­րին ար­գե­լում են ա­մուս­նա­նալ, ըն­տա­նիք կազ­մել, սե­րունդ ու­նե­նալ, մյուս կող­մից նրանց շր­ջա­նում ին­տեն­սիվ կեր­պով քա­րո­զում են «անվ­տանգ» պա­տա­հա­կան սե­ռա­կան կա­պեր ու այ­լա­սե­րում և մղում են պար­տադր­ված ա­բորտ­նե­րի` ան­դառ­նա­լիո­րեն խե­ղե­լով նրանց վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռող­ջու­թյու­նը: Պատ­վաս­տում են կաս­կա­ծե­լի բա­ղադ­րու­թյան պատ­վաս­տա­նյու­թեր (նկա­տենք, որ այդ պատ­վաս­տա­նյու­թե­րը ար­տադ­րում և գո­վազ­դում են նրա՛նք, ով­քեր հա­մոզ­ված են, որ երկ­րագն­դի վրա մոտ վեց մի­լիարդ ա­վե­լի սպա­ռող կա) և ոչ վաղ ան­ցյա­լում ծխե­րով հաշվ­վող և ծխա­մա­տյան­նե­րում գրանց­վող մեր ազ­գին քա­րո­զում են «ան­ծուխ» հայ­րե­նիք:
Աստ­վա­ծա­շունչ Մա­տյա­նի վեր­ջին գր­քում` Աստ­վա­ծա­բան Ա­վե­տա­րա­նիչ Հով­հան­նե­սի Հայտ­նու­թյու­նում հան­դի­պում ենք քա­ղա­քա­կան հա­մա­կար­գեր ու սո­ցիա­լա­կան հա­սա­րա­կար­գեր պատ­կե­րող ա­ներևա­կա­յե­լի հրեշ­նե­րի նկա­րագ­րու­թյուն­նե­րի, և պետք է, որ դրանք փո­խա­բե­րա­բար ներ­կա­յաց­ված լի­նեն: Սա­կայն այն­տեղ ներ­կա­յաց­ված զա­նա­զան պա­տու­հաս­նե­րը զար­մա­նա­լիո­րեն ի­րա­կա­նա­նում են բո­լոր ման­րա­մաս­նու­թյուն­նե­րով: Մաս­նա­վո­րա­պես կարկ­տա­հա­տիկ­նե­րը օ­րե­ցօր սպառ­նում են իս­կա­պես դառ­նալ հի­սուն կի­լոգ­րա­մա­նոց (Հայտն. 16;21):
Մեր գլ­խին թափ­վող պա­տու­հաս­նե­րը «ան­տեր» մնա­ցած, «մերժ­ված» մեղ­քերն են, ո­րոնք ոչ թե սպան­վել ու դեն են նետ­վել հո­գուց ու խղ­ճից, այլ պար­զա­պես տե­րե­րի կող­մից չեն խոս­տո­վան­վել որ­պես այդ­պի­սին, ո­րոնց հա­մար չեն զղ­ջա­ցել և չեն ա­պաշ­խա­րել, փո­խա­րե­նը դրան­ցից հեր­թով հրա­ժար­վել ու մի­մյանց վրա են բար­դել, դրանք ու­րիշ­նե­րին են վե­րագր­վել, հան­ձն­վել են այ­լոց` որ­դեգ­րու­թյան, սա­կայն դրանք` մերժ­ված ի­րենց ծնող­նե­րից, չեն ըն­դուն­վել ու­րիշ­նե­րի կող­մից ևս: Պա­տու­հաս­նե­րը նաև օ­րի­նա­կա­նաց­ված ա­նօ­րի­նու­թյուն­ներն են, ա­պօ­րի­նա­ծին չա­փա­նիշ­ներն ու կա­նոն­նե­րը, ո­րոն­ցով փորձ է ար­վում փո­խել ու հե­ղաշր­ջել մար­դու զար­գաց­ման ըն­թաց­քը: Եվ ե­թե Տերն ա­սաց. «Ա­հա ա­մեն բան նոր եմ դարձ­նում», ա­պա աշ­խար­հը, մեր­ժե­լով նո­րը, կա­մե­նում է վե­րա­դառ­նալ ոչ թե նա­խաք­րիս­տո­նեա­կան, այլ ընդ­հան­րա­պես նա­խաջր­հե­ղե­ղյան ժա­մա­նակ­նե­րին: Սր­բու­թյու­նը ար­գա­հա­տե­լի է և հան­դի­մա­նու­թյուն է ա­պա­կա­նա­ցու աշ­խար­հի հա­մար, ո­րի իշ­խանն ու տի­րա­կա­լը վա­ղուց մար­դը չէ:
Հե­ռուս­տա­ցույ­ցը կգո­վազ­դի տա­րաբ­նույթ սփո­փանք­ներ ու մխի­թա­րու­թյուն­ներ, պե­տու­թյու­նը կմա­տու­ցի անհ­րա­ժեշտ ծա­ռա­յու­թյուն­ներ: Զա­նա­զան գիտ­նա­կան­նե­րը, այ­լա­զան տե­սա­բան­ներն ու զար­մա­նա­զան բնա­պահ­պան­նե­րը աղ­մուկ-ա­ղա­ղակ կբարձ­րաց­նեն, թե երկ­րա­գուն­դը մի մեծ աղ­բա­նոց ու գե­րեզ­մա­նոց է դար­ձել, պետք է վե­րահս­կել ծնե­լու­թյու­նը, հա­մա­տա­րած դիա­կի­զա­րան­ներ կա­ռու­ցել և սե­րունդ­նե­րին պատ­րաս­տել միջ­մո­լո­րա­կա­յին ուղևո­րու­թյան` կյան­քի հա­մար ա­ռա­վել բա­րեն­պաստ պայ­ման­ներ ու­նե­ցող մո­լո­րակ­նե­րում վե­րաբ­նակ­վե­լու հա­մար: Կամ էլ տա­րաբ­նույթ էք­ստ­րա­սենս­նե­րը կքա­րո­զեն այլ­մո­լո­րա­կա­յին «փր­կիչ­նե­րի» կամ «փրկ­չի» մո­տա­լուտ գա­լուս­տը և կա­վե­տեն ինք­նա­կոր­ծան­վող մարդ­կու­թյան ա­րա­գա­հաս ա­զա­տագ­րու­մը: Սա­կայն բո­լո­րը կլ­ռեն մար­դու դժ­բախ­տու­թյան և մարդ­կու­թյան կոր­ծան­ման բուն պատ­ճա­ռի` հոգևոր խա­վա­րի մա­սին, փո­խա­րե­նը ա­մեն կերպ կշե­ղեն մար­դու ու­շադ­րու­թյու­նը դե­պի ար­տա­քին ի­րո­ղու­թյուն­ներ, որ­պես­զի նա չկենտ­րո­նա­նա ու չհաս­կա­նա խն­դի­րը, ո­րը իր ներ­սում է, և ճշ­մար­տու­թյու­նը, որ խնդ­րի լու­ծումն էլ իր ներ­սում է: Սա­կայն մար­դը ար­դեն ան­դառ­նա­լիո­րեն հե­ռա­ցել է ինքն ի­րե­նից: Եվ ե­թե այ­սօր պա­տու­հաս­վող մար­դը դեռ կան­չում է Աստ­ծո ա­նու­նը գո­նե իր նե­ղու­թյան ժա­մին, ա­պա հե­ռու չէ այն օ­րը, երբ մար­դիկ Աստ­ծուն չեն հի­շի լիու­թյան մեջ, իսկ նե­ղու­թյան մեջ միայն Նրան կմե­ղադ­րեն ու կհայ­հո­յեն: Այ­սօր դեռևս փոր­ձում են մար­դուն հա­մո­զել, որ Աստ­ված հան­դուր­ժում է մեղ­քը և մե­ղա­վո­րի սխալ ըն­թաց­քը, որ­պես­զի մար­դուն ան­հույս կորս­տյան մատ­նեն: Իսկ հե­տո աս­տի­ճա­նա­բար նրան մե­նակ կթող­նեն իր մեղ­քե­րի հետ և Աստ­ծո հետ, ՈՒմ ին­քը չի ճա­նա­չում, չգի­տի` ինչ­պես խո­սել Նրա հետ, ինչ ակն­կա­լել Նրա­նից և ինչ­պես սպա­սել Նրան:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ