Փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»
17.03.2020 | 00:13
«Ասֆալտին ծեփելու», «թաթիկները կտրելու» ու «վզներից բռնելու» փաշինյանական բառարանը համալրվել է նոր արտահայտությամբ՝ «կոշիկներ լիզելով»։ Նա համառորեն չի ուզում հասկանալ՝ ինքը «Հայկական ժամանակի» խմբագիրը չէ, հրապարակային ելույթներն էլ խմբագրականներ չեն, որ ինչ ասես ու ինչպես ասես գրի ու ներկայացնի։ Հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ արդեն երկու տարի երկիրը ղեկավարող Փաշինյանը խոսում էր նախկիններից, պայքարում նրանց ստվերի դեմ։ Մատ թափ տալիս, թե «վզակոթերիդ կտանք»։ Փաշինյանի «անզուգական» բառապաշարը, անկեղծ ասած, զարմանալի չէ, տարակուսելի է սակայն, որ նմանատիպ արտահայտություններին ծափահարողներ ու դրանով հիացողներ կան։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարին զուգահեռ իշխանությունները լավ կանեն մի պայքար էլ գռեհկաբանության նկատմամբ սկսեն։ Ի՞նչ պետք է սովորեն երեխաներն ու երիտասարդները Փաշինյանի բառապաշարից, ի՞նչ հետևություններ պետք է անեն, որ երկրի թիվ մեկ դեմքը կարող է գոռգոռալով կոշիկներ լիզելու մասի՞ն խոսել ու ասել, թե «դրանց էլ ա դուր եկել օտարերկրյա կոշիկների համը, վարչապետի թիկունքում՝ ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել օտարերկրացիների ու էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով, տվել եմ, հանել եմ գործից ու ճիշտ եմ արել»:
Աշխարհի գրեթե բոլոր երկրների ղեկավարներն էլ քարոզարշավների են մասնակցում, հրապարակային խոսք են ասում, ելույթներ ունենում։ Այո, նրանք նույնպես երբեմն վրդովված են խոսում, մատ են թափ տալիս, բայց նման բառապաշարով չեն փորձում մարդկանց սիրտը մտնել։ Հասարակությանը կերակրելու համար պետք են հաց ու տեսարաններ, իսկ երբ հաց չի լինում, տեսարանով պետք է լրացնել բոլոր բացերը, ինչն էլ այս պահին անում է իշխանությունն ի դեմս Փաշինյանի ու նրա՝ կիսագողական, գռեհիկ բառամթերքով։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ