«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ճակատամարտը նո՞ր է սկսվում

Ճակատամարտը նո՞ր է սկսվում
30.03.2020 | 11:33

«Ապրիլի առաջին 2 շաբաթները ավելի ծանր կլինեն՝ մեր արդեն ապրածի համեմատ»՝ մարտի 28-ին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Մամլո ասուլիսի ժամանակ նա պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին: Նա հայտարարեց, որ իշխանությունները համաճարակից գլուխ հանում են, բայց ակնթարթային արդյունքների պետք չէ սպասել: Էդուար Ֆիլիպն ընդգծեց, որ դրական տեստերի թիվը երկու անգամ աճում է 3-4 օրը մեկ, և նշեց, որ կորոնավիրուսի դեմ «ճակատամարտը» Ֆրանսիայում նոր միայն սկսվում է: Վարչապետի խոսով. «Ես չեմ ուզում արդարացնել կառավարության գործողությունները: Ես գիտեմ, որ մենք բոլորս դասեր ենք քաղում այս ճգնաժամից: Վարչապետը, այսինքն՝ ես, կպատասխանեմ բոլոր հարցերին, իսկ ես նրանցից չեմ, որ փախչում են պատասխանատվությունից: Բայց ոմանք մտածում են, որ հիանալի գիտեն՝ ինչ պետք է անել, փորձում են մեզ սովորեցնել, քննադատում են: Ես նրանց եմ թողնում այդ իրավունքը»: Էդուար Ֆիլիպը հավելել է. «Ես ոչ մեկին թույլ չեմ տա ասել, որ կառավարությունը ուշ է կարանտինի որոշում ընդունել»: Նա բացատրել է, որ Ֆրանսիայում տեղաշարժի սահմանափակումների կոշտ միջոցների սահմանման պահին կորոնավիրուսի 8000 դեպք կար, իսկ Covid-19-ից մահացել էր 200 մարդ: Կարանտինի արդյունավետությունը, նրա խոսքով, կարելի է գնահատել միայն նրա սկզբից մի քանի շաբաթ անց: Ֆրանսիայի բժիշկները բազմիցս բողոքել են կորոնավիրուսից պաշտպանության միջոցների պակասից: «Մենք ամեն տեղ դիմակներ ենք պատվիրել, ամեն տեղ, ուր կարող էինք»՝ պատմել է առողջապահության նախարար Օլիվիե Վերանը մամլո ասուլիսում ու հավելել, որ Ֆրանսիա է ներմուծվել միլիարդից ավելի դիմակներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ 74 միլիոնը

համապատասխանում է FFP2 չափանիշներին և նախատեսված է բժիշկների համար:

Դիմակները կբերվեն բեռնատար ինքնաթիռներով, որ մինչև 18 միլիոն դիմակ են տեղավորում: Շաբաթը 4 չվերթ կլինի: Առողջապահության նախարարության գլխավոր վարչության պետ Ժերոմ Սալոմոնը բացատել է՝ ինչպես են իշխանությունները հավաքում համաճարակի մասին տվյալները: Առողջապահության նախարարությունը հետևում է ոչ միայն տեստերի արդյունքներին, այլև բժիշկների հաղորդած տվյալներին: Նրա խոսքով՝ վերջին շաբաթը 44000 մարդ է բժիշկներին դիմել կորոնավիրուսի ախտանիշներով, տեստավորում եղել է մի շարք դեպքերում: Վարչապետը մամլո ասուլիսում հաղորդել է նաև, որ վերակենդանացմանն բաժանմունքներում առաջիկայում կլինեն 14000 մահճակալներ, համաճարակի սկզբում 5000 էր: Էդուար Ֆիլիպը նախօրեին հայտարարեց, որ կարանտինը երկարացվում է 2 շաբաթով: Ելքի սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 15-ը, սակայն կերկարացվեն, եթե համաճարակային վիճակը չբարելավվի: Կառավարությանը կից Գիտական խորհրդի կարծիքով՝ համաճարակը զսպելու համար կարանտինը պետք է երկարացնել մինչև ապրիլի վերջը:


Ֆրանսիացիների կեսից ավելին գոհ չեն կառավարության քայլերից: Huffington Post-ի տվյալներով՝ հարցվածների 59% գտնում է, որ իշխանությունները չեն կարողանում համաճարակը հաղթահարել: Le Journal du Dimanche-ը պնդում է, որ ամենից շատ անհանգստացնում է դիմակների պակասը, որոշումների ընդունման անբավարար արագությունը, պաշտոնական տվյալների հրապարակման պակասը: Մարտի 3-ին իշխանությունները հայտարարեցին, որ հաշվառում են բժշկական դիմակների պաշարները, արգելեցին վերավաճառքը: Ֆրանսիայի ԱԳՆ-ն պարբերաբար հաղորդում է օրինախախտների կալանավորման մասին: Մարտի 25-ին դատախազությունը մեղադրանք է հարուցել ֆրանսիացու նկատմամբ, որ իր մեքենայով 23000 դիմակ էր տեղափոխում:
RFI


Հ.Գ. Որևէ երկրում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում իշխանություններից չեն կարող գոհ լինել՝ ոչ կարանտինային սահմանափակումներ հաստատելու, ոչ չհաստատելու, ոչ առողջապահության համակարգի կազմակերպման, ոչ էլ, բնականաբար, վարակվածության ու մահացության մեծացող թվերի համար: Թերևս, հիմա գոհ կամ դժգոհ լինելը չէ կարևորը, այլ՝ մարդկանց կյանքերը փրկելը և թույլ չտալը տնտեսության ազատ անկումը: Իսկ քաղաքական հարցերը կլուծվեն առողջ ժամանակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ