Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
03.04.2020 | 01:41
Տիկ­նայք և պա­րո­նայք, հար­գե­լի երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ, մեր քա­ղա­քա­ցի­նե­րի հան­դեպ մար­դա­սի­րա­կան դրսևո­րում­նե­րից, բա­րու­թյան և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մղում­նե­րից դրդ­ված, դա­տա­վա­րու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­լու են, մենք դեռ շատ ցն­ցող ա­նակն­կալ­ներ ենք մա­տու­ցե­լու մեր հան­րու­թյա­նը...
ՈՒ­րեմն, ես էի, ին­գու­շե­ցի ջեբ­կիր Իշն էր, սա­րի թա­ղի Գրիշն էր, է­լի մի քա­նի հո­գի վստ­րե­չի, տրամ­վի պար­կի, տե­ցի կրու­գի հե­ղի­նա­կա­վոր տղեր­քից, վեր կա­ցանք մի օր, յոթ թե ութ հո­գով, գնա­ցինք որ­սի: Գնա­ցինք շատ թե քիչ, մեկ էլ տես­նենք ե­րեք լիճ՝ եր­կու­սում իս­կի ջուր չկար, մեկն էլ մի թզա­չափ ճա­հիճ էր, ո­րին տե­ղա­ցի­նե­րը ծո­վեր էին ա­սում: Նրանք պատ­մում էին, որ էդ ծո­վե­րը ժա­մա­նա­կին հա­մաշ­խար­հա­յին օվ­կիա­նո­սի մաս են կազ­մել, ու հենց էդ ճահ­ճի հա­տա­կին, ծո­վի մա­կերևույ­թից յոթ հա­զար, ես յոթ ա­սեմ, դուք տաս­նյոթ հաս­կա­ցեք, մետր խո­րու­թյան վրա խա­րիսխ ձգած նա­վա­պետ Նե­մո­յի «Նաու­տի­լուս» սու­զա­նա­վի մեջ գաղտ­նի հան­դի­պում տե­ղի ու­նե­ցավ Մի­շուտ­կա Սեր­գեևի­չի և քե­ռի Ջո­նի միջև, թե արջն իր ա­կան­ջին ի՛նչ փսփ­սաց, պատ­մու­թյու­նը լռում է. այս­տեղ պա­տերն էլ ա­կանջ ու­նեն: Քե­ռին ա­կան­ջը ձգեց ու բար­կա­ցավ՝ Մի­շուտ­կա, լավ չես աշ­խա­տում, ու Մի­շոն նոր հե­ղա­փո­խա­կան գա­ղա­փար­նե­րով ո­գեշ­նչ­ված, դուրս ե­կավ ու քան­դել տվեց էն հայտ­նի հաստ ու բա­րակ, կարճ ու եր­կար պա­տը՝ «ախ­բայ­տեն»,- ա­սաց ու էն Քո­լին է­ժան գնով ծա­խեց ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի և մի­ջազ­գա­յին այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ցան­կե­րում չճա­նաչ­ված պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձա­նի ամ­բողջ բեու շի­նա­նյու­թը՝ մե­տա­ղյա կոն­ստ­րուկ­ցիա­նե­րը, պա­նել­նե­րը, շվե­լեր­ներն ու ար­մա­տու­րան: Ճիշտ են ա­սել, որ կու­զի­կին միայն գե­րեզ­մա­նը կդ­զի:
Սա­պա­տա­վոր կու­զիկ Մի­շոն սրա­նից ա­վե­լի ոգևոր­վեց ու ա­րա­գաց­րեց Չեռ­նո­բի­լի ա­ղե­տը, հե­տո, երբ կոլ­ցո­յի մեջ ա­ռավ կով­կա­սյան լեռ­նե­րում բնակ­վող ա­րիա­ցի բնիկ­նե­րի օր­րա­նը՝ թշ­նա­մու օ­մո­նով ու հա­րա­զատ զրա­հա­տան­կա­յին ու­ժե­րով, ու տե­սավ, որ դրա­նից էլ բան դուրս չե­կավ, դրախ­տա­յին Ռա­յոչ­կա­յի թա­թիկն ա­մուր բռ­նեց ու ա­րյու­նա­հե­ղեղ գե­տա­կի նման­վող ալ կար­միր գոր­գի վրա­յով քայ­լեց դե­պի ՈՒա­շինգ­թոն ու ազ­գե­րին միա­վո­րող ամ­բիո­նից, ա­ռանց թղ­թին նա­յե­լու, որ նույն է­ջը մի քա­նի ան­գամ չկար­դա իր նախ­կին­նե­րի նման, ճառ ա­սաց մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րում­նե­րի, ըն­տա­նե­կան բռ­նու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման, պե­տա­կան սահ­ման­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան, ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման, խա­ղա­ղու­թյան և ժո­ղովր­դա­վա­րա­կան քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան մեջ ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան, ազ­գա­մի­ջյան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման մա­սին: Հե­տո նա­յեց ժա­մա­ցույ­ցին, մտ­քում հա­մե­մա­տեց Բիգ Բե­նի սլաք­նե­րի հետ, հե­տո հար­ցա­կան նա­յեց Ամբ­րո­սի տղա Է­դո­յի դեմ­քին, թե բա ի՞նչ ե­ղավ, խա­բար չկա՞, ըն­կեր ջան… Է­դոն գո­ղա­կա­նով գլ­խի դրա­կան շար­ժում ա­րեց, ձախ աչ­քը ե­րեք ան­գամ թար­թեց, հե­տո գյո­զե­րով բութ մա­տը վեր տն­կեց, թե ե­ղավ, օ­քե՛յ, դեռ մի բան էլ ա­վե­լին, մենք չէինք սպա­սում, որ էդ­քան հզոր պայ­թյուն կլի­նի:
Միշ­կա-ֆիշ­կան գոհ ժպ­տաց, և ու­զում էր ճամ­փա ընկ­նել Ֆի­դե­լի կող­մե­րը, մի քիչ Ռայ­կա­յի հետ քա­մակ­նե­րը արևին տա­յին դի­կի ծո­վա­փե­րում, հե­տո դիպ­չեին մե­տա­ղա­կան լե­դիի կող­մը՝ Լոն­դոն, նրա գնա­հա­տա­կա­նին ար­ժա­նա­նա­յին, բայց Ռիժ­կո­վյա­նը ջղայ­նա­ցավ, թե բան ու գործդ թող ու ա­րի, ա­րի տե՛ս, թե ի՛նչ ես ա­րել, այ դա­հի՛ճ, մար­դաս­պա՛ն: Սա փոր­ձար­կում չէր, ոչ էլ աչք վա­խեց­նել, սա ե­ղե­րա­գոր­ծու­թյուն էր, երկ­րի կե­սը հո­ղին ես հա­վա­սա­րեց­րել, հա­րյուր հա­զա­րա­վոր մարդ­կանց գլու­խը կե­րել ու գիժ դարձ­րել: Բա դա ա­նե­լու բա՞ն էր: Ա­րի, քո քյոռ աչ­քով տես, թե ի՛նչ ես ա­րել: Կյան­քումդ լավ օր չտես­նես: Գլ­խիդ գա, թշ­վառ ան­տեր: Ա­րի, գո­նե էդ խեղճ ժո­ղովր­դի սիր­տը շա­հի:
Լավ էր՝ չգար, լավ էր գե­տի­նը մտ­ներ: Ե­կավ, տե­սավ, պարտ­վեց: Ա­սաց, ոչ մեկդ էլ մի բա­րի պտուղ չեք, հաս­տա­կող եք, ինք­նա­սա­ծի, մի խոս­քով, պա­հե­լու բան չեք: Բո­լո­րիդ քշե­լու եմ Բո­րո­դի­նո­յի ճա­կա­տա­մար­տի բարձր լեռ­նա­յին ա­ռաջ­նա­գիծ: Կն­կան ա­ռավ ու ոնց ե­կել էր, էդ­պես էլ, հայ­դե՜, թռավ: Էն կոր­չելն էր: Բայց մեր դու­խը չկոտր­վեց: Մենք պող­պա­տից ա­վե­լի կոփ­ված դուրս ե­կանք, քան Պա­վել Կոր­չա­գի­նը…
Գե­ղա­մի­ջով քայ­լում էի դե­պի գե­րեզ­մա­նա­տուն՝ այ­ցե­լե­լու մեր տոհ­մա­կան հան­գս­տա­րա­նը, որ­տեղ հանգ­չում են նախ­նի­ներս: Իմ մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ե­ղել եմ հա­րյու­րա­վոր գյու­ղե­րում, բայց, աշ­խարհ ան­ցիր, մեր գե­ղը, մե՛րն ու­րիշ է: Գե­րա­նի վրա մի քա­նի պա­ռավ էր մնա­ցել, ու ջա­դու­ներն ան­բա­նու­թյու­նից էն­քան էին գի­րա­ցել, որ ա­կա­մա­յից մտա­ծում էի, թե մեր գյու­ղին պատ­կա­նող մո­լո­րա­կի այդ հատ­վա­ծը ո՞նց է դի­մա­նում սրանց ծան­րու­թյա­նը ու փոս չի ընկ­նում, ու Եր­կի­րը իր շավ­ղից դուրս չի սայ­թա­քում ու գա­հա­վի­ժում տիե­զե­րա­կան ան­դունդն ի վար, օ՜, բախտ իմ դժ­խեմ: Պա­րապ-սա­րապ ա­ռա­վո­տից մինչև ուշ ե­րե­կո, աք­լո­րա­կան­չից մինչև մայ­րա­մուտ գե­րա­նին վեր ըն­կած միայն ի­րենց ան­ցյալն ու ջա­հե­լու­թյունն են հի­շում, բա­ցար­ձակ ան­հա­ղորդ ներ­կա­յին: Կար­ծում են, թե ինչ-որ տեղ կա ե­րա­զող մե­կը, որ սպա­սում է՝ բի­ձեն հն­ձից տուն չգա՝ պա­ռա­վը մնա ըն­ձին դեռ ու­ժի մեջ է: Ժամ­կե­տանց բար­բա­ջանք: Հա­վե­րի հետ քնում, աք­լոր­նե­րի հետ արթ­նա­նում են: Ա­վա­նա­կի զռ­ռոցն էլ գյու­ղի բնա­կան զար­թու­ցիչն է, քան­զի դրանց տե­ղա­կան ար­տադ­րու­թյու­նը վա­ղուց առ ո­չինչ է: Ի­րենք էլ միշտ ու ա­մեն ին­չից դժ­գոհ: Կեց­ցեն հա­նուն մար­դու բա­րօ­րու­թյան սան­ձա­զերծ­ված հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը: Կեց­ցե կա­տուն, որ իր փո­րի հա­մար մուկ է որ­սում…
Մի քա­նի տա­րեց տղա­մարդ օ­րը դեռ ճաշ չդա­ռած ար­դեն ճաք էին տվել և խոր­հր­դա­վոր զրու­ցում էին: Դրանց կա­շին դա­բա­խա­նից է հայտ­նի: Օ­րա­վար­ձով աշ­խա­տող, չձևա­կերպ­ված, հար­կեր չմու­ծող ան­բան­ներ են: Դրանց փո­րա­ցա­վը հար­բե­ցո­ղու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­ներ գտ­նելն է: Աչ­քե­րը բա­ցում են ու մի դարդ ու ցավ ու­նեն՝ մո­լո­րակն իր մի­լիար­դա­վոր բնակ­չու­թյամբ ու հրա­շա­լի բնու­թյամբ տե­ղա­վոր­վում է էդ մի շիշ ալ­կո­հո­լի մեջ: Սրանք կյան­քում միայն մեկ ան­գամ են խմել, մնա­ցածն ա­մե­նօ­րյա պախ­մե­լյա­ներ են…
-Բարև, իմ թանկ ու ա­նուշ ժո­ղո­վուրդ ջան: Ո՞նց եք, էս ի՜նչ սի­րուն ի­րար գլ­խի եք հա­վաք­վել, Էս ինչ­քա՜ն եմ ձեզ սի­րում ու խո­նարհ­վում ձեր ա­ռաջ՝ ամ­պի՛ չափ,- դեմ­քիս ժպիտ խա­ղաց­նե­լով, ող­ջու­նե­ցի հա­մա­գյու­ղա­ցի­նե­րիս:
-Ի՜, ապ­րում ենք, է­լի, այ բա­լամ, ա­մեն մեռ­նո­ղի ե­րա­նի տա­լով,- պա­տաս­խա­նեց գլ­խա­շո­րա­վոր պա­ռավ­նե­րից մե­կը…- Դե, ձեր տված դե­ղե­րով, կա­ռա­վա­րու­թյան խոս­տում­նե­րով՝ կուշտ ու կուռ, եր­ջա­նիկ…
-Բա խի՞ ը­տենց որ,- հարց­րի:
-Մո­ռա­ցել ենք թա­մամ, թե ին­չի հա­մար ենք ապ­րում: Ին­չի՞ գե­տի­նը չի պատռ­վում ու մեզ կուլ չի տա­լիս… Ին­չի՞ եր­կին­քը փուլ չի գա­լիս ու մեզ տա­կով չի ա­նում… Մո­ռա­ցել ենք ծի­ծաղ ու­րա­խու­թյուն: Բա սա ինչ կյանք է, մե­նակ հոգս, հոգս, հոգս: Կյանք չի, դարդ է ու Աստ­ծո պա­տիժ մեր գլ­խին…
- Բա մնա­ցածն ու՞ր են…,- փոր­ձե­ցի շե­ղել պա­ռա­վին իր փնթփն­թոց­նե­րից:
-Էս է մնա­ցա­ծը,- խո­սակ­ցու­թյունն ա­վար­տե­լու ա­ռո­գա­նու­թյամբ դժ­գոհ պա­տաս­խա­նեց պա­ռա­վը:
Դա ինձ էլ էր ձեռն­տու, թե չէ զահ­լա չկար լսե­լու սրանց ան­վեր­ջա­նա­լի մուն­նաթ­նե­րը: Ճիշտն ա­սած, մի պահ մտ­քովս ան­ցավ ոտքս կախ գցեմ, նս­տեմ կողք­նե­րը ու մի լավ դաս տամ, բա­ցատ­րեմ, թե ին­չը ին­չից հե­տո է, թե որ­քան կարևոր և էա­կան նվա­ճում­ներ ենք ար­ձա­նագ­րել այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Իմ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բխել են մեր քա­ղա­քա­ցի­նե­րի կյան­քը բա­րե­լա­վե­լու ե­լա­կե­տից: Բարձ­րաց­վել են աշ­խա­տա­վար­ձերն ու թո­շակ­նե­րը, թեև դա չէ էա­կա­նը, կա­րե­լի է ան­վերջ բարձ­րաց­նել, փո­խել ծախ­սե­րի ո­րա­կը և դար­ձյալ աշ­խա­տա­վար­ձը չի բա­վա­րա­րե­լու: Իմ մի­նի հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը մաք­սի ար­դյուն­քով են պսակ­վում՝ ա­նա­րյուն, ժո­ղովր­դի կա­մար­տա­հայտ­մամբ: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հու­շում, բայց չի պար­տադ­րում ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի մա­սին՝ բու­սա­կան սնունդն ու կար­տո­ֆի­լը ա­ռող­ջա­րար են: Թու­նե­լի գե­նե­րա­լը պատ­րաստ է կա­րի­քա­վոր բնակ­չու­թյա­նը կար­տո­ֆիլ մա­տա­կա­րա­րե­լու ըստ պա­հան­ջի: Կե­րեք, սրտ­նե­րիդ ու­զա­ծի չափ: Բայց չմո­ռա­նաք, որ կուշտ ու­տե­լը վնա­սա­կար է: Վեր­ջա­պես հաս­կա­ցեք, ճոխ ապ­րե­լը հա­կա­ցուց­ված է, այն քայ­քա­յում է մար­դու ա­ռող­ջու­թյու­նը…
Բայց փոշ­մա­նե­ցի: Սրանց ի՜նչ բա­ցատ­րես: Սրանք ու­տող-ու­րա­ցող, ե­րախ­տա­մոռ մար­դիկ են՝ եր­կու ո­տով կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րի մեջ թաղ­ված, ժա­մա­նա­կին կոլ­խո­զի բա­րիք­նե­րը թա­լա­նած գող ու ա­վա­զակ­ներ: Ոչ մտա­ծե­լու և վեր­լու­ծե­լու ու­նա­կու­թյուն ու­նեն, ոչ ցան­կու­թյուն: Ի­րենց քթա­տա­կից դե­նը ո­չինչ չի հե­տաք­րք­րում: Իսկ դու գի­շեր-ցե­րեկ աչք քո­ռաց­րու սրանց հա­մար, փոր­ձիր փո­խել սրանց կյան­քը, կեն­ցա­ղը, մտա­ծո­ղու­թյու­նը: Միևնույն է, աչ­քե­րին չի երևա: Ինչ էլ ա­սես, ի­րենց էշն են ա­ռաջ քշե­լու: Սրանք գե­նե­տի­կո­րեն ըն­տե­լա­ցել են ու­ժի զո­ռով աշ­խա­տե­լու, այլ ոչ քա­ղա­քա­կիրթ, ինչ­պես ես եմ ա­ռա­ջար­կում՝ պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­մամբ կոլ­խոզ­ներ ստեղ­ծե­լու…
-Ա­պո, հա­զար դրամ տուր,- ձեռքն իմ կող­մը մեկ­նեց տա­րեց­նե­րի խմ­բից ա­ռանձ­նա­ցած մի գյու­ղա­ցի:- Ա­րա­ղի փո­ղը պա­կա­սում է…,- ու չք­մեղ հա­յաց­քով նա­յեց ու­ղիղ աչ­քե­րիս, ա­սես, խոս­քով պա­հան­ջում, հա­յաց­քով՝ ա­ղեր­սում է…
-Մանր չու­նեմ,- մեր­ժե­ցի և թիկ­նա­պա­հիս հանձ­նա­րա­րե­ցի մի քա­նի շշի գու­մար տալ հար­բե­ցո­ղին:- Ժուռ­նա­լիստ­նե­րին չա­սես, թե չէ կգ­րեն, որ ընտ­րա­կա­շառք եմ բա­ժա­նել մեր գե­ղում: - Հե­տո, սր­տա­ցա­վու­թյունս ի ցույց դրե­ցի, դե, հա­մե­նայն դեպս,- համ էլ, գառ­նուկ ախ­պեր, դու այդ ջրից շատ մի՛ խմիր, որ ալ­կաշ չդառ­նաս…
-Խի՞ որ,- զար­մա­ցավ նա: ՈՒ ես էլ չկա­րո­ղա­ցա զս­պել ինձ.
-Որ գառ­նու­կը մե­ծա­նա և լիար­ժեք ու հպարտ ոչ­խար դառ­նա: Հաս­կա­ցա՞ր…
Տղա­մար­դը հափ­ռեց թղ­թադ­րամն ու չհա­վա­տա­լով բախ­տին, պեծ­պե­ծա­ցող աչ­քե­րով, ու­ռա՝, գո­ռա­լով, իր տա­րի­քին ան­հա­րիր փու­թա­ջա­նու­թյամբ, վա­զեց դե­պի ըն­կեր­նե­րը: ՈՒ­ռա՜… Իսկ այդ «ու­ռա՜ն» ինձ տե­ղա­փո­խեց ան­ցյալ, նույն այս գյու­ղա­մի­ջի հրա­պա­րա­կում անց­կաց­վող կեղծ ու շին­ծու շքերթ­նե­րի ժա­մա­նակ­նե­րը, երբ հրա­պա­րա­կով անց­նում էին գյու­ղի աշ­խա­տա­վոր­նե­րը, կուշտ ու գոհ ի­րենց կյան­քից՝ ա­ռանց ըմ­բռ­նե­լու ան­կա­խու­թյան, ժո­ղովր­դա­վա­րու­թյան և մար­դու ա­զա­տու­թյուն­նե­րի ար­ժե­քը:
Մենք ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցինք հան­գու­ցյալ­նե­րի գե­րեզ­ման­նե­րին, մե­կա­կան մոմ վա­ռե­ցինք: ՈՒ թեև ես նման վայ­րե­րից խու­սա­փում եմ, ո­րով­հետև ծանր ապ­րում­ներ եմ ու­նե­նում, երբ գե­րեզ­մա­նի առջև կանգ­նած ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան են դառ­նում կո­րուստ­ներդ, նրանց ան­դառ­նա­լիու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը, որն այլևս եր­բեք չի լց­վե­լու: Այդ գի­տակ­ցու­մից սր­վում են ցա­վի, կյան­քի ի­մաս­տա­վոր­ման, հե­տագ­ծիդ մա­սին բո­լոր ըն­կա­լում­ներդ: Ե­րա­զում տես­նում եմ հան­գու­ցյալ­նե­րին, մե­ռած մարդ­կանց, դժո­խա­յին տա­ռա­պան­քի ու ցա­վի սահ­մռ­կեց­նող տե­սա­րան­ներ: Նույ­նիսկ, թե ինչ­պես են իմ ան­կեն­դան մար­մինն այ­րում դիա­կի­զա­րա­նում: Ես տես­նում ու զգում եմ այդ ա­մե­նը, և ցա­վի ու տա­ռա­պան­քի ոչ մի նշույլ չի ա­ռա­ջա­նում իմ մեջ, քան­զի տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ մեզ վա­ռել-թո­ղել են՝ ի­մու­նի­տետ ենք ձեռք բե­րել: Մեջս ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ ոտքս կախ գցե­լու տա­տիս գե­րեզ­մա­նի մոտ, ո­րի կեր­պա­րը միան­գա­մայն այլ տե­սան­կյու­նից էր ար­դեն պատ­կեր­վում ինձ: Ա­սես, ըն­դա­մե­նը մի քա­նի օր ա­ռաջ էր, որ նա հայ­հո­յա­խառն կս­միթ­նե­րով շա­րու­նա­կում էր ինձ դաս­տիա­րա­կել: Ա­կա­մա­յից մի տա­րօ­րի­նակ, մինչ այդ ինձ ան­ծա­նոթ զգա­ցում պա­րու­րեց, որն ա­նուն չու­նի՝ մարդ­կա­յին կա­րո­տի, սի­րո, հի­շո­ղու­թյան, կյան­քի և մահ­վան ամ­բող­ջա­կան հա­վա­քա­կա­նու­թյամբ: Ին­չու՞ է մարդն աշ­խարհ գա­լիս, ի՞նչ ա­ռա­քե­լու­թյամբ, անձ­նա­կան, թե՞ հա­նու­րի կյան­քի նա­խան­ձախ­նդ­րու­թյուն­նե­րով: Ին­չու՞ է հա­րա­մում հա­ճախ և իր, և շր­ջա­պա­տի կյան­քը, ե­թե կա­րե­լի է ապ­րել գե­ղե­ցիկ և ի­մաս­տա­վոր­ված, լու­սա­վոր հետք թող­նե­լով գա­լիք սե­րունդ­նե­րի մտա­պատ­կե­րում: Գի­տեի, որ քիչ հե­տո, դուրս գա­լով խոր­հր­դա­վոր լռու­թյան տա­րած­քից, դար­ձյալ խառն­վե­լու եմ մեծ աշ­խար­հի ժխո­րին ու քաո­սին, դա­վե­րին և սրի­կա­յու­թյուն­նե­րին: Ես ինձ հան­գիստ էի զգում: Ինք­նա­մաքր­ման զգա­ցո­ղու­թյու­նը ստի­պում էր նաև ծան­րու­թեթև ա­նել իմ գոր­ծած մեղ­քերն ու զան­ցանք­նե­րը, և ե­րա­նա­վետ մի թեթևու­թյամբ ես հե­ռա­ցա գե­րեզ­մա­նատ­նից դե­պի շի­կա­ցած կյան­քի հոր­ձա­նուտ: Եր­կինքն ամ­պել էր, արևն ամ­պե­րի տակ էր, յարս ծա­ռե­րի տակ էր…գե­տի­նը թաց էր, յարս քնել էր՝ ե­րե­սը բաց էր… Է­հե՜յ: Արև, ե՛կ, ե՛կ, զի­զի քա­րին վեր ե՛կ, սև-սև ամ­պեր հե­ռա­ցե՛ք, արևին ճամ­փա բա­ցեք, որ չք­վի խա­վարն ու ե­ղե­ցի լո՛ւյս… Հոգ­նե­ցինք կույ­րի նման խար­խա­փե­լով մութ սե­նյակ­նե­րում ու սև կա­տու փնտ­րե­լով մեր ա­ռան­ձին-ա­ռան­ձին վա­ռած մե­կա­կան մո­մե­րի լույ­սի ներ­քո:
Մենք, ա­ռանց հրա­ժեշտ տա­լու, մեկ­նե­ցինք գյու­ղից: Չէ, ա­նե­լիք­ներ շատ ու­նենք ա­ռա­ջի­կա հի­սուն տա­րում ու դու­խով ա­ռաջ ենք գնա­լու: Հետ­դար­ձի ճա­նա­պարհ չկա՝ կամ էս կողմ, կամ՝ էն: Բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նե­լու են դե­պի մեր հաղ­թա­նա­կի Հռո­մը: Ով մեզ հետ քայ­լի՝ կշա­հի, ով չէ՝ գլու­խը քա­րը… ՉԷ մի, վեր­ջին քսան տար­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի նման, որ միայն կե­րան ու թա­լա­նե­ցին: Ար­դեն ո­րո­շել էին եր­կի­րը հանձ­նել, դա էլ մենք կան­խե­ցինք մեր կյան­քե­րի գնով…
«Լսիր, մենք հո շատ լավ գի­տենք, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նը աշ­խար­հի մեծ խա­ղա­ցող­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, որ այս­տեղ ոչ թե ըն­տր­վում, այլ նշա­նակ­վում են կամ վա­յե­լում այս կամ այն ար­տա­քին ու­ժի ա­ջակ­ցու­թյու­նը: Քաջ գի­տակ­ցում ես, որ ստում և մո­լո­րեց­նում ես մարդ­կանց, ա­վե­լի լավ է լռես և չխո­սես ժո­ղովր­դի ա­նու­նից, ո­րի հան­դեպ սր­տա­ցավ չես: Մի՛ չա­րա­շա­հիր նրա ա­նու­նը, քան­զի քո հա­մա­կիր­նե­րի բա­նա­կը, ո­րը պա­տից կախ չէր տե­սել, հի­մա ա­դա­ման­դա­կուռ ճա­կատ­նոց­նե­րով է թրև գա­լիս, և ի­րա­կա­նում ժո­ղովր­դի մի փոքր, բայց ագ­րե­սիվ, ան­բան ու ան­կա­րող հատ­վածն է: Ի­ջիր քո երկ­նա­յին բար­ձուն­քից և շուրջդ նա­յիր՝ գոր­ծազր­կու­թյան աճ, թան­կա­ցում­ներ, ներդ­րում­նե­րի նվա­զում, ար­ժե­հա­մա­կար­գա­յին, բա­րո­յա­կան ան­կում, յու­րա­յին­նե­րիդ աշ­խա­տա­վար­ձե­րի երկ­րա­չա­փա­կան աճ ու ան­հիմն խե­լաց­նոր պարգևավ­ճար­ներ, չա­րու­թյան ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լորտ… Եր­կի­րը կոր­ծան­վում է: Սա՞ է ժո­ղովր­դա­սի­րու­թյու­նը, սրա՞ն էին ար­ժա­նի քեզ հա­վա­տա­ցող­նե­րը: Շա­րու­նա­կե՞մ, թե բա­վա­կան է: Ին­չի՞ վրա ես հրճ­վում: Ձա­խող­վել եք բո­լոր ո­լորտ­նե­րում: Այդ ա­մե­նը տես­նում է ի­րա­կան ժո­ղո­վուր­դը, բայց համ­բե­րում: Քեզ հա­մար գլ­խա­վո­րը ձեր ստն­տու­նե­րին, այլ ոչ ընտ­րո­ղին տր­ված խոս­տում­ներն են»:
Ներ­քին ձայնս դար­ձյալ հի­շեց­րեց իր տհաճ գո­յու­թյան մա­սին, չնա­յած բազ­միցս նա­խազ­գու­շաց­րել եմ, որ ինձ ան­հան­գս­տաց­նի միայն հա­ճե­լի խոր­հուրդ­նե­րով և դա­տո­ղու­թյու­նե­րով և ոչ թե իմ մեջ տագ­նապ­ներ ա­ռա­ջաց­նող լու­րե­րով:
«Ես ի­րա­կա­նա­ցնում եմ իմ ընտ­րող­նե­րին տված խոս­տում­նե­րը և լի­գի­տի­մու­թյամբ ինձ վե­րա­պահ­ված վս­տա­հու­թյան քվեն»:
«Բայց դու, ա­պա­կու խա­նութ մտած փղի նման, ին­չին դիպ­չում՝ փշ­րում ես, չես հան­դուր­ժում ոչ միայն քն­նա­դա­տու­թյուն, այլև սո­վո­րա­կան այ­լա­կար­ծու­թյուն, իսկ դրանք հա­կա­պե­տա­կան քա­րոզ­չու­թյան ու հե­ղաշ­րջ­ման փոր­ձեր չեն: Մի՛ վա­խե­ցիր, մի քիչ լայ­նա­խոհ ե­ղիր, այ գյոր­մա­միշ: Հաս­կա­նու՞մ ես, որ կայ­ծից ան­գամ մեծ հր­դեհ կա­րող է բռնկ­վել»:
«Կրկ­նում եմ, ես ոչն­չից չեմ վա­խե­նում և չհա­մար­ձակ­վես ինձ սպառ­նալ: Ես գոր­ծե­լու եմ այն­պես, ինչ­պես ինքս եմ ճիշտ գտ­նում, ոչ թե դու, և գլուխդ հի­մա­րու­թյուն­նե­րով լց­նող հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րը: Ես հիմ­նա­րար ա­ռա­քե­լու­թյուն ու­նեմ ի­րա­կա­նաց­նե­լու, և դա կար­վի ա­մեն գնով, թե­կուզ ա­րյան… Ա­կան­ջիդ օղ ա­րա ու հի­շիր՝ էն­քան օղ եմ կախ տա­լու էս ջն­դըռ­լո­նե­րի լոշ­տակ­նե­րից, որ «օ­ղակ» օ­պե­րա­ցիա­յին ե­րա­նի տան»:
«Թա­լա­նի պատ­մու­թյունն ա­վե­լի վաղ է սկս­վել, ար­դեն ո­րե­րորդ ան­գամ դու մո­ռա­նում ես այդ ա­մե­նի հիմ­նա­դիր կն­քա­հո­րը, և խո­սում վեր­ջին քսան տար­վա մա­սին միայն: Մի՞­թե զգու­շա­նում ես նրա­նից կամ կախ­վա­ծու­թյուն ու­նես…»:
«Չէ, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, սա­տա­նի ա­կան­ջը խուլ, նա ար­դեն վնա­սա­զերծ­ված և ան­ձեռ­նմ­խե­լի է: Ար­խի­վաց­ված է: Այ­սինքն, ճիշտ են ա­սում, որ սա­տա­նան, հատ­կա­պես տվյալ պա­րա­գա­յում, այն­քան վտան­գա­վոր չէ, որ­քան թվում է: Հի­մա ես եմ գլ­խա­վոր դե­րա­կա­տա­րը: Ա­րա դե, հա­վա նա­գի­լա, հա­վա նա­գի­լա (ե­կեք ու­րա­խա­նանք), մի պիրկ պա­րան ու երկ­նու­ղեշ փայ­տեր եր­կու, ու լի­քը օն­լայն լայ­քեր, սր­տիկ­ներ, սի­րա­տո­չոր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ… ու կայ­ֆե՛ր, լայ­ֆե՛ր ան­հա­մար, ու ֆեք յոր ֆեյք (հայ­հո­յանք)»:
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 4609

Մեկնաբանություններ