Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒմ բախ­տը չի ժպ­տա

ՈՒմ բախ­տը  չի ժպ­տա
10.04.2020 | 13:47
Որ­քան իշ­խա­նու­թյան գլ­խին մեծ խն­դիր­ներ են կու­տակ­վում, այն­քան նոր թի­րախ­նե­րի կա­րիք է լի­նում։ Այ­սօր դեռ բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը սևեռ­ված է վի­րու­սի հաղ­թա­հար­ման վրա, բայց երբ ո­լոր­տա­յին խն­դիր­նե­րը սկ­սե­ցին ի­րենց զգաց­նել, նոր «հա­կա­հե­ղա­փո­խա­կան­նե­րի» բա­ցա­հայ­տու­մը շատ չի ու­շա­նա։ Օ­րերս, երբ քա­ղա­վիա­ցիա­յի շուրջ աղ­մուկ բարձ­րա­ցավ, դրա­նում մե­ղա­վոր ճա­նաչ­վեց քա­ղա­վիա­ցիա­յի գծով վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան Հա­կոբ Ճա­ղա­րյա­նը։ Սա­կայն իշ­խա­նու­թյան մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ, Ճա­ղա­րյա­նին բախ­տա­կից­ներ է­լի են լի­նե­լու։
Իշ­խա­նա­կան կու­լիս­նե­րում խո­սակ­ցու­թյուն­ներ կան, որ այս ի­րա­վի­ճա­կը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո ո­րոշ պաշ­տո­նյա­ներ կա­րող են ինչ-ինչ ձա­խո­ղում­նե­րի հա­մար մե­ղա­վոր ճա­նաչ­վել ու ա­զատ­վել պաշ­տոն­նե­րից։ Այ­սինքն, սպաս­վող լար­վա­ծու­թյու­նը թու­լաց­նե­լու հա­մար իշ­խա­նու­թյու­նը մտա­ծում է նաև ո­րոշ պաշ­տո­նյա­նե­րի «զո­հել» ու նրան­ցով «ծած­կել» կա­ռա­վա­րու­թյան տա­պա­լու­մը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ