«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ֆրանսիան անցավ սանիտարական սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին

Ֆրանսիան անցավ սանիտարական սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին
05.06.2020 | 10:52

Հունիսի 2-ից Ֆրանսիայում սկսվել է սանիտարական սահմանափակումների թուլացման երկրորդ փուլը: Երկրի տարածքում բեկանվել են տեղաշարժի սահմանափակումները, բացվել են այգիները, լողափերը, աշխատում են ռեստորաններն ու սրճարանները:


Սահմանափակումների վերացման առաջին փուլում մայիսի 11-ից ֆրանսիացիները կարող էին ազատ տեղաշարժվել իրենց բնակության վայրից 100 կիլոմետր տրամագծով, հեռավոր ուղևորությունները հնարավոր էին միայն հարգելի պատճառներով: Հիմա ֆրանսիացիները կարող են ճամփորդել ցանկացած հեռավորության վրա: Սանիտարական անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ, որոնցից գլխավորը դիմակներ կրելն է, կարելի է ուղևորվել և գնացքով ու ինքնաթիռով: Բացառություն են թռիչները ֆրանսիական մետրոպոլիայի ու անդրծովյան տարածքների միջև, նաև Կորսիկայի: Այդ ճանապարհորդություններն առայժմ կարելի է կատարել միայն ընտանեկան ու մասնագիտական անհրաժեշտությունից: Պահպանվում է դիմակ կրելու պարտադրանքը հասարակական տրանսպորտում: Ուղևորահոսքը վերահսկելու համար, մի քանի շրջաններում (նախևառաւ Փարիզում ու մայրաքաղաքամերձ շրջաններում) գործում են տրանսպորտից օգտվելու սահմանափակումները պիկ ժամերին:


ԵՄ երկրների հետ Ֆրանսիայի սահմաններն առայժմ փակ են: Վարչապետ Էդուար Ֆիլիպը չի բացառել, որ ազատ տեղաշարժը դեպի ԵՄ երկրներ կարող է վերականգնվել հունիսի 15-ից: ԵՄ-ին չանդամակցող երկրների համար սահմանի բացման մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Հունիսի 2-ին ֆրանսիական մետրոպոլիայի շատ դեպարտամենտներ արդեն կանաչ գոտում էին՝ համաճարակաբանական բարենպաստ վիճակով: Նարնջագույն գոտում են դեռ Փարիզն ու Իլ դե Ֆրանսը, որտեղ որոշ սահմանափակումներ կգործեն մինչև հունիսի 22-ը: Շարունակվում է դպրոցների աշխատանքի վերականգնումը: Կանաչ գոտիներում անմիջական ուսուցման կարող են վերադառնալ լիցեյների աշակերտները (բարձր դասարանցիները): Ամբողջ երկրում բացվել են զբոսայգիները, այգիներն ու լողափերը: Սանիտարական անվտանգության համար տեղական իշխանությունները կարող են քաղաքացիներին պարտադրել դիմակներ կրել: Ամբողջ Ֆրանսիայում բացվել են հյուրանոցները: Կեմպինգներն ու զբոսաշրջիկների բազաները կարող են աշխատել միայն կանաչ գոտիներում:
Հունիսի 2-ից կանաչ գոտիներւոմ կարող են աշխատել թատրոններն ու զվարճանքի վայրերը: Նարնջագույն գոտում, որտեղ Փարիզը, Իլ դե Ֆրանսը, անդրծովյան Մայոտա ու Գվիանա դեպարտամենտներն են, դա կարող է արվել հունիսի 22-ից հետո: Սկսում են աշխատել թանգարաններն ու կենդանաբանական այգիները, բայց այցելուները ստիպված են դիմակ կրել և հեռավորություն պահպանել: Սրճարանները, ռեստորաններն ու բարերը կանաչ գոտիներում բացվել են սանիտարական կանոնների պահպանմամբ: Օրինակ՝ այցելուները պետք է միմյանցից մեկ մետրից ավելի հեռու լինեն: Նարնջագույն գոտիներում դա թույլատրված է միայն բաց տաղավարներում: Թույլատրվել են հարսանիքները, բայց մինչև հունիսի 21-ը պահպանվում է 10 մարդուց ավելի խմբերով հավաքների արգելքը: 5 000 մարդուց ավելի ներկայություն ենթադրող միջացառումները կարող են թույլատրվել օգոստոսի 31-ից հետո: Երկրորդ փուլում նախատեսվում է տարեցների տներ այցերի կանոնների մեղմացում: Հիմա տարեց ազգականներին միաժամանակ կարելի է այցելել երկուսով, նրանք կարող են գտնվել առանց միջնորմների տարածքում, եթե անհրաժեշտ տարածությունը պահպանվի: Սահմանափակումների վերացման երրորդ փուլը պետք է սկսվի հունիսի 22-ին: Պայմանները կախված են համաճարակաբանական իրավիճակից:
RFI


Հ.Գ. Համընդհանուր կարանտինը Ֆրանսիայում հանվել է մայիսի 11-ից, երբ հայտարարվեց սանիտարական սահմանափակումների վերացման առաջին փուլը:
Ինչպե՞ս է ստացվում, որ Ֆրանսիայի պես երկրում, որ տարածքով ու բնակչության թվով մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, մայիսի 11-ից հետո կորոնավիրուսի պանդեմիան ոչ թե բազմապատկեց իր ռեսուրսները, այլ՝ ավելացան կանաչ գոտիները: Բացի նրանից, որ Ֆրանսիայում փորձում են պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծել կորոնավիրուսի դեմ, գործում էր պետական կոշտ կառավարում՝ մանրամասն մշակված ծրագրով՝ ինչը չեղավ ու չկա Հայաստանում: Երբ Ֆրանսիայում չկային դիմակներ, առողջապահության նախարարը չէր ասում՝ դիմակներ պետք չէ դնել, մեկ է, չեն օգնում, Ֆրանսիայի նախագահը հայտարարում էր՝ դիմակ չունենք, բայց շուտով կարտադրենք ու գնել ենք: Այդպես էլ եղավ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ բարձր մոդայի կուտյուրեները դիմակ, ձեռնոց, բժշկական խալաթներ ու հանդերձանք կկարեն, աշխարհահռչակ ընկերությունները օծանելիքի փոխարեն ալկոգել կարտադրեն, իսկ Մակրոնը վարկանիշը նվազելու գնով՝ կպնդի սահմանափակումները: Եվ՝ կհասնի իր ուզածին: Գոնե հիմա արժի ուսումնասիրել Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի փորձը: Փաստացի՝ մենք արդեն ավելի վատ վիճակում ենք, քան եղել է Իտալիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ