Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադր­բե­ջա­նը հաս­կա­ցավ` իր առջև բա­նակ է, որն ա­նընդ­հատ հաղ­թում է»

«Ադր­բե­ջա­նը հաս­կա­ցավ` իր առջև բա­նակ է, որն  ա­նընդ­հատ հաղ­թում է»
21.07.2020 | 14:15

Հու­նի­սի 14-ի գի­շե­րը Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ պա­տե­րազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյուն փո­խադ­րեց գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դաշտ` լիո­վին ան­տե­սե­լով հու­լիս 14-ի գի­շե­րը Հա­յաս­տա­նի խա­ղա­ղա­սի­րա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը։ Չնա­յած այս պարզ ի­րո­ղու­թյա­նը, մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում փորձ է ար­վում հա­վա­սա­րու­թյան նշան դնե­լու Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի միջև։ Ի՞նչ քայ­լեր պետք է ձեռ­նար­կի Հա­յաս­տա­նը` մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­ժե­րի աչ­քե­րը բա­ցե­լու հա­մար։ Այս հարցն ուղ­ղե­ցինք ՀՀ հան­րա­յին խոր­հր­դի նախ­կին նա­խա­գահ ՎԱԶ­ԳԵՆ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻՆ։

-Այս պա­հին ճիշտ է խո­սել միայն ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, քա­նի որ Ձեր բարձ­րաց­րած հար­ցը մեծ զրույ­ցի թե­մա է,- ա­սաց պա­րոն Մա­նու­կյա­նը։- Ե­թե ստեղծ­վում է պար­տադր­ված ռազ­մա­կան ի­րա­վի­ճակ, ա­պա պար­տա­դիր պետք է հաղ­թես։ Այս ի­րա­վի­ճա­կից մենք հաղ­թա­նա­կով դուրս ե­կանք. ա­ռա­ջին` բա­րե­լա­վե­ցինք մեր դիր­քե­րը, երկ­րորդ` մեր մարդ­կա­յին և տեխ­նի­կա­կան կո­րուստ­ներն ան­հա­մե­մատ ա­վե­լի փոքր են, քան Ադր­բե­ջա­նի­նը։ Եվ եր­րորդ, որն ա­վե­լի կարևոր է, Ադր­բե­ջա­նը հաս­կա­ցավ` իր առջև բա­նակ է, որն ա­նընդ­հատ հաղ­թում է։ Դա ի­րենց մոտ ա­ռա­ջաց­նում է հո­գե­բա­նա­կան բար­դույթ։ Ինչ վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նի հրահ­րած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կան հետևանք­նե­րին, ա­պա, գնա­հա­տե­լով ի­րա­վի­ճա­կը, կա­րող ենք ա­սել, որ այս պա­հին մենք շա­հե­կան դիր­քե­րում ենք և՛ քա­ղա­քա­կան, և՛ ռազ­մա­կան տե­սան­կյու­նից։ Այլ բա­նե­րի մա­սին խո­սել չէի ցան­կա­նա։
-Այդ դեպ­քում` վեր­ջին հար­ցը. ինչ­պե՞ս եք գնա­հա­տում մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի և Մինս­կի խմ­բի չե­զոք բնույ­թի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։
-Դա ա­ռան­ձին քն­նարկ­ման հարց է և ես չեմ ցան­կա­նում այս պա­հին անդ­րա­դառ­նալ դրան։ Կարևորն այն է, ինչ ես ար­դեն ա­սա­ցի։ Իսկ քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նում, ցա­վոք, Հա­յաս­տա­նը լուրջ բաց­թո­ղում­ներ ու­նի։ Բո­լոր դեպ­քե­րում, քա­նի որ այս պա­հին պլյու­սով ենք դուրս ե­կել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից, չմ­տա­ծենք, թե ինչ մի­նուս­ներ են սպաս­վում։ Ինչ­պես ռու­սա­կան ա­սաց­վածքն է ա­սում` «Խն­դիր­նե­րը կլու­ծենք, երբ դրանք ա­ռա­ջա­նան»։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 16967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ