ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱՄՆ-ը պատրաստվում է պատժել Էրդողանին` իր ավիաբազան Թուրքիայից Հունաստան տեղափոխելով

ԱՄՆ-ը պատրաստվում է պատժել Էրդողանին` իր ավիաբազան Թուրքիայից Հունաստան տեղափոխելով
29.09.2020 | 21:14

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստան պաշտոնական այցի ընթացքում կքննարկի «հիմնական ռազմական օբյեկտները» Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից հունական Կրետե կղզի տեղափոխելու առաջարկները` որպես Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության մաս՝ գրում է The Times-ը: Պոմպեոյի այցը Հունաստան ընկալվել է որպես «նշան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահվածքի մասով Վաշինգտոնի համբերության բաժակը շուտով կլցվի»:


Էրդողանը վերջերս սկսել է զբաղվել «հակաարևմտյան հռետորաբանությամբ», և բացի այդ, անցյալ տարի նա գնել է ռուսական ՀՕՊ համակարգեր ՝ չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկություններին: Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում «սառը պատերազմի» ֆոնին ստեղծված «Ինջիրլիք» ավիաբազան վաղուց արդեն առանցքային դեր է խաղում Մերձավոր Արևելքում ամերիկյան շահերի համար: Մասնավորապես, վերջին ժամանակներս այն ակտիվորեն օգտագործվում էր Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի կողմից Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին ավիահարվածներ հասցնելու համար: Միևնույն ժամանակ, այս ամիս ԱՄՆ Սենատի եվրոպական հարցերի ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քննարկում է իր միջոցների տեղակայման այլընտրանքային վայր ՝ Կրետեի հյուսիս-արևմուտքում գտնվող Սուդա ծոցի ռազմածովային բազան, որտեղ այսօր այցելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ