Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միայն Գեր­մա­նիա­յում է եր­կիշ­խա­նու­թ­յուն

Միայն Գեր­մա­նիա­յում է եր­կիշ­խա­նու­թ­յուն
03.11.2020 | 01:13

Ի դեմս ե­րեք­շաբ­թի-հինգ­շաբ­թիի, նո­րից առջևում եվ­րո­պա­կան ա­կում­բա­յին խա­ղար­կու­թյան հեր­թա­կանն ու­նենք, նո­րից եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­ներն ան­ցան Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խա­ղար­կու­թյուն­նե­րի թե­լադ­րած կա­նոն­նե­րով ու ոչ միայն։

ԱՆԳ­ԼԻԱ
Հյու­րըն­կալ­վե­լիս «Աս­տոն Վի­լա­յին» պար­տու­թյան մատ­նեց նա­խորդ տու­րում էլ «Է­վեր­տո­նին» ին­ֆարկ­տա­հար ա­րած «Սաուտ­հեմպ­տո­նը»։ Անգ­լիա­ցի «սր­բե­րը» հաղ­թել են 4։3 հաշ­վով։ Նկա­տենք, որ նրանք վեր­ջին եր­կու գո­լը բաց են թո­ղել հա­վե­լյալ ժա­մա­նա­կում, այ­լա­պես հաղ­թա­նակն ա­վե­լի հա­մո­զիչ թվա­յին ար­տա­հայ­տու­թյուն կու­նե­նար։ Ինչևէ։ Սա «Աս­տոն Վի­լա­յի» երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը ե­ղավ, մինչ­դեռ ըն­դա­մե­նը եր­կու տուր ա­ռաջ էր, որ չորս խա­ղից հե­տո բա­ցար­ձակ ար­դյուն­քով դար­ձել էր պրե­միեր լի­գա­յի ա­մե­նա­խո­շոր սեն­սա­ցիա­յի հե­ղի­նա­կը։ Նկա­տենք, որ իր հեր­թին այս հաղ­թա­նա­կը «Սաուտ­հեմպ­տո­նին» 13 միա­վո­րով տեղ ա­պա­հո­վեց չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։
«Աս­տոն Վի­լա­յի» օ­րի­նա­կը վա­րա­կիչ ե­ղավ և «Նյու­քաս­լին» հյուր գնա­ցած «Է­վեր­տո­նի» հա­մար, ո­րը նույն­պես կրեց երկ­րորդ ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նը՝ 1։2, իսկ սա նշա­նա­կեց, որ նա­խօ­րեին «Վեստ Հե­մին» նույն հաշ­վով հաղ­թած «Լի­վեր­պու­լը» ստանձ­նեց միանձ­նյա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը, ու հի­մա պրե­միեր լի­գա­յում չկա թիմ, որ պա­կաս անց­կաց­րած խա­ղում հաղ­թե­լու հաշ­վին գո­նե միա­վոր­նե­րով հա­վա­սար­վի լի­վեր­պուլ­ցի­նե­րին։ Նրանք ու­նեն 16 միա­վոր։
«Լի­վեր­պու­լի» ու «Է­վեր­տո­նի» ա­րան­քում 14 միա­վո­րով կա­րո­ղա­ցավ տե­ղա­վոր­վել «Տո­տեն­հե­մը»՝ շնոր­հիվ սե­փա­կան հար­կի տակ «Բրայ­տո­նի» նկատ­մամբ տա­րած հաղ­թա­նա­կի։
Լա­վա­գույն հն­գյա­կը եզ­րա­փա­կում է «Վուլ­վեր­հեմ­պտո­նը», ո­րը եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ ծն­կի է բե­րել «Կրիս­տալ Պա­լա­սին»։ Նկա­տենք, որ «Է­վեր­տո­նի» ու «Սաուտ­հեմպ­տո­նի» պես «Վուլ­վեր­հեմպ­տոնն» էլ ու­նի 13 միա­վոր։
Պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին հն­գյա­կի դա­սա­վո­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ կա­րող էր մտց­նել ե­րեկ «Լիդ­սին» հյուր գնա­ցած «Լես­տե­րը»։ Բնա­կա­նա­բար՝ հաղ­թե­լու դեպ­քում։ Նկա­տենք՝ «աղ­վես­նե­րի» հնա­րա­վոր ոչ-ո­քին նրանց կդարձ­ներ 13 միա­վոր ու­նե­ցող չոր­րորդ թի­մը։
Թե­պետ ա­ռա­ջին հն­գյա­կում չեն, սա­կայն ե­կեք չմո­ռա­նանք ման­չեստ­րյան գրանդ ա­կումբ­նե­րը, ինչ­պես նաև «ազն­վա­կան­նե­րին» ու «զի­նա­գործ­նե­րին»։ Սկ­սենք վեր­ջի­նից։ «Ար­սե­նա­լը» հաղ­թա­նա­կով է ա­վար­տել ման­չեստ­րյան վո­յա­ժը։ Մր­ցա­կի­ցը ե­ղել է «Յու­նայ­թե­դը»՝ 1։0։ Նվա­զա­գույն հաշ­վով է ա­վարտ­վել նաև «Սի­թիի» հան­դի­պու­մը։ Մր­ցա­կի­ցը ե­ղել է «Շե­ֆիլ­դը»։ Ինչ վե­րա­բե­րում է «Չել­սիին», «քա­ղա­քաբ­նակ­նե­րի» պես նրանք էլ են ե­ղել հյու­րի կար­գա­վի­ճա­կում։ Լեմ­պար­դի սա­նե­րը «Բյոռն­լիին» հաղ­թել են 3։0 հաշ­վով։

ՖՐԱՆ­ՍԻԱ
«Լիոն»-«Լիլ» դի­մա­կա­յու­թյու­նում հյու­րե­րը չա­փից դուրս հա­մառ ե­ղան ու չթո­ղե­ցին, որ ա­ռա­ջա­տա­րը միա­վո­րից ա­վե­լի վաս­տա­կի, թե­պետ գրե­թե ողջ երկ­րորդ խա­ղա­կեսն անց­կաց­րել են տա­սը հո­գով՝ 1։1։ Այս ոչ-ո­քին «Լի­լին» ար­ժե­ցավ լի­դե­րու­թյան կո­րուստ, քա­նի որ «Նան­տի» հետ դի­մա­կա­յու­թյու­նում «Պա­րի Սեն Ժեր­մե­նը» տո­նել էր հաղ­թա­նակ՝ 3։0։
ՊՍԺ-ի օ­րի­նա­կով հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել և «Ռե­նը»։ Մր­ցա­կիցն է ե­ղել հյուր ժա­մա­նած «Բրես­տը»՝ 2։1։ «Պա­րի Սեն Ժեր­մենն» ու­նի 21, «Լի­լը»՝ 19, «Ռե­նը»՝ 18 միա­վոր։
Ա­ռա­ջին հն­գյա­կի մեջ մտ­նում են նաև «Նից­ցան» ու «Մար­սե­լը»։ Ա­ռա­ջի­նը դր­սում 3։0 հաշ­վով ա­ռա­վե­լու­թյան է հա­սել «Ան­ժի» նկատ­մամբ, երկ­րոր­դը, դար­ձյալ ար­տագ­նա­յում, գե­րա­զան­ցել է «Լո­րիա­նին»՝ 1։0։ «Նից­ցան» ու­նի 17, «Մար­սե­լը»՝ 15 միա­վոր, սա­կայն մեկ խաղ պա­կաս է անց­կաց­րել։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջին ե­ռյա­կը կազ­մած­ներն ի­րենց ու­նե­ցած դիր­քում ար­դեն ո­րե­րորդ տու­րը մնում են ան­փո­փոխ՝ որևէ թի­մի չթող­նե­լով մո­տե­նալ ի­րենց։ Թերևս միակ բա­ցա­ռու­թյունն այն ե­ղավ, որ, ի տար­բե­րու­թյուն Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» ու Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի», այս ան­գամ միա­վոր չվաս­տա­կեց ար­տագ­նա­յում նվա­զա­գույն հաշ­վով մեն­խենգ­լադ­բախ­ցի­նե­րին զի­ջած «Լայպ­ցի­գը»։ Հե­տաքր­քիր է, որ լայպ­ցիգ­ցի­նե­րի օ­րի­նա­կով ար­տա­գա հան­դի­պում­ներ ու­նե­ցել են նաև բա­վա­րա­ցի­ներն ու դորտ­մունդ­ցի­նե­րը։ Ա­ռա­ջին­նե­րը պար­տու­թյան են մատ­նել ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նում լուրջ խն­դիր­ներ ու­նե­ցող «Քյոլ­նին»՝ 2։1, «Բո­րու­սիան» ծն­կի է բե­րել ա­ռաջ­նու­թյան նո­րեկ «Ար­մի­նիա­յին»՝ 2։0։ Նրանք ու­նեն 15-ա­կան, «Լայպ­ցի­գը»՝ 13 միա­վոր։
Ար­տագ­նա­յում «Ֆրայ­բուր­գի» նկատ­մամբ 4։2 հաշ­վով տո­նած հաղ­թա­նա­կից հե­տո ա­ղյու­սա­կի չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում հան­գր­վա­նեց 12 միա­վո­րի տեր դար­ձած «Բա­յե­րը»։ Հին­գե­րոր­դում մեն­խենգ­լադ­բախ­ցի­ներն են, վե­ցե­րոր­դում՝ «Աուգս­բուր­գը»։ Նրանք հա­մա­պա­տաս­խա­նա­բար ու­նեն 11 ու 10 միա­վոր։

Ի­ՏԱ­ԼԻԱ
«ՈՒ­դի­նե­զեի» հետ ար­տագ­նա դի­մա­կա­յու­թյու­նում սկու­դե­տեի ա­ռա­ջա­տա­րը պա­տաս­խան գո­լը բաց թող­նե­լուց հե­տո մոտ էր և երկ­րորդ գոլն ըն­դու­նե­լուն ու հան­դիպ­ման իր հա­մար ցան­կա­լի ել­քը խո­շոր հար­ցա­կա­նի տակ թող­նե­լուն, սա­կայն տան­տե­րե­րը չկա­րո­ղա­ցան նյու­թա­կա­նաց­նել խա­ղա­յին ա­ռա­վե­լու­թյու­նը ու դրա հա­մար թանկ վճա­րե­ցին։ Խա­ղա­վար­տին մոտ Իբ­րա­հի­մո­վի­չը փայ­լեց վար­պե­տու­թյամբ՝ դառ­նա­լով ոչ միայն գե­ղե­ցիկ, այլև հաղ­թա­կան գո­լի հե­ղի­նակ։ «Մի­լանն» ար­դեն 16 միա­վո­րով է միանձ­նյա ա­ռա­ջա­տար։
Հա­վա­սար՝ 11-ա­կան միա­վոր ու­նե­ցող «Նա­պո­լին» ու «Սա­սուո­լոն» մր­ցել են ի­րար հետ։ Հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի խա­ղում հյու­րերն ա­ռա­ջինն են ա­ռաջ ան­ցել հաշ­վի մեջ՝ տան­տե­րե­րին պար­տադ­րե­լով հե­տապն­դո­ղի կար­գա­վի­ճակ։ Մր­ցակ­ցի դար­պա­սի ճա­նա­պար­հի ո­րո­նում­նե­րում նեա­պոլ­ցի­նե­րը նաև երկ­րորդ գոլն են բաց թո­ղել։ Այս հաղ­թա­նա­կը «Սա­սուո­լո­յին» 14 միա­վո­րով բարձ­րաց­րեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։
Եր­կու ա­նընդ­մեջ ոչ-ո­քի­նե­րից հե­տո վեր­ջա­պես հաղ­թա­նակ տո­նեց «Սպե­ցիա­յին» հյուր գնա­ցած «Յու­վեն­տու­սը»։ Նշենք, որ հար­կա­դիր մե­կու­սա­ցու­մից հե­տո խա­ղա­դաշտ վե­րառ­նա­լը Ռո­նալ­դուն նշա­նա­վո­րել է գո­լով՝ 4։1։
Եր­կու ա­նընդ­մեջ պար­տու­թյու­նից հե­տո հաղ­թա­նա­կի բերկ­րան­քը ճա­շա­կեց «Կրո­տո­նեին» հյուր գնա­ցած «Ա­տա­լան­տան»՝ 2։1։
Սե­փա­կան հար­կի տակ «Պար­մա­յից» ան­փա­ռու­նակ պար­տու­թյուն կա­րող էր կրել «Ին­տե­րը»։ Եր­կու գոլ «կուլ» տա­լուց հե­տո Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րը, հու­րա­խու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գուի, կա­րո­ղա­ցան խելք­նե­րը գլուխ­նե­րը հա­վա­քել ու խու­սա­փել պար­տու­թյու­նից։
Տու­րում ե­րեք միա­վոր է կա­րո­ղա­ցել վաս­տա­կել «Ֆիո­րեն­տի­նա­յին» հյու­րըն­կա­լած «Ռո­ման»։ Հաղ­թա­նակն ամ­րապն­դած գո­լը Պեդ­րոն խփել է մեր Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի ոս­կեր­չա­կան փո­խան­ցու­մից հե­տո՝ 2։0։ Ի­տա­լա­կան «գայ­լե­րը» 11 միա­վո­րով ու­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են, եզ­րա­փա­կում են նույն­քան միա­վոր ու­նե­ցող թի­մե­րի ե­ռյա­կը։ 12-ա­կան միա­վո­րով եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են «Յու­վեն­տուսն» ու «Ա­տա­լան­տան»։
Խե­լա­հեղ զար­գա­ցում­նե­րով է ա­ռանձ­նա­ցել «Թու­րին»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նը։ Տան­տե­րե­րը շա­հել են ա­ռա­ջին խա­ղա­կե­սը՝ 2։1։ Երկ­րոր­դում հյու­րե­րը բա­վա­կա­նին ա­րագ հա­վա­սա­րեց­րել են հա­շի­վը։ Խա­ղաղ հան­գու­ցա­լու­ծու­մը փո­թորկ­վել է խա­ղա­վար­տից ա­ռաջ՝ տան­տե­րե­րը կր­կին ա­ռաջ են ան­ցել հաշ­վի մեջ։ Հա­վե­լյա­լում հռո­մեա­ցի­ներն ա­րել են ան­հա­վա­նա­կա­նը։ Ա­ռա­ջին գո­լով նախ խու­սա­փել են պար­տու­թյու­նից ու մինչ թու­րին­ցի­ներն ապ­շան­քի մեջ են ե­ղել շա­հած դի­մա­կա­յու­թյու­նը ձեռ­քից բաց թող­նե­լու հա­մար, «Լա­ցիոն» խփել է և հաղ­թա­կան գո­լը՝ 4։3։ Այն ու­նի տա­սը միա­վոր։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
Ար­տագ­նա­յում վս­տահ հաղ­թա­նակ է տա­րել «Ռեալ Սո­սիե­դա­դը»՝ նույ­նու­թյամբ կրկ­նե­լով «Ռեալ»-«ՈՒես­կա» հան­դիպ­ման 4։1 հա­շի­վը։ «Սել­տա­յի» նկատ­մամբ հաղ­թա­նա­կը հնա­րա­վո­րու­թյուն է տվել պահ­պա­նե­լու միանձ­նա ա­ռա­ջա­տա­րու­թյու­նը։ Սան Սե­բաս­տիա­նը ներ­կա­յաց­նող թիմն ու­նի 18, «ար­քա­յա­կա­նը»՝ 17 միա­վոր։ Նկա­տենք՝ «Ռեալ Սո­սիե­դադն» անց­կաց­րել է ութ, Մադ­րի­դի «Ռեա­լը»՝ յոթ խաղ։ Սա­կայն այս ցու­ցա­նի­շով եր­կու­սի նկատ­մամբ էլ շա­հե­կան դիրք ու­նի Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կոն», ո­րի ու­նե­ցած միա­վոր­նե­րը 14-ն են, սա­կայն՝ վեց խա­ղից։ Այն­պես որ պո­տեն­ցիալ ա­ռա­ջա­տա­րը մնում են Դիե­գո Սի­մեո­նեի սա­նե­րը։ Այս տու­րի շր­ջա­նակ­նե­րում նրանք ար­տագ­նա­յում ե­րեք միա­վոր են շա­հել «Օ­սա­սու­նա­յից»՝ 3։1։
Հյուր ժա­մա­նած «Լևան­տեի» հետ ծանր մր­ցա­խաղ ու­նե­ցավ «Գրա­նա­դան», ո­րը հաղ­թե­լու դեպ­քում 16 միա­վո­րով կըն­կե­րակ­ցեր «Ռեա­լին»։ Սա­կայն ի դժ­բախ­տու­թյուն տան­տե­րե­րի, ար­դեն 16-րդ րո­պեից մնա­ցին տա­սը հո­գով։ Ար­դյուն­քում ամ­բողջ մի խաղ գնաց գո­նե միա­վոր փր­կե­լու հա­մար, ին­չը, ի վեր­ջո, հա­ջող­վեց՝ 1։1։ 14 միա­վո­րով «Գրա­նա­դան» հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, հա­ջոր­դում է «Աթ­լե­տի­կո­յին» ու «Կա­դի­սին», որն ար­տագ­նա­յում ե­րեք միա­վոր է կոր­զել «Էյ­բա­րից»։
Տուրն ան­հա­ջող­ված­նե­րից ստաց­վեց «Բար­սե­լո­նի» հա­մար։ «Ա­լա­վե­սի» հետ տնա­յին խա­ղում կա­տա­լոն­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան ըն­դա­մե­նը մեկ միա­վոր վաս­տա­կել՝ 1:1։ Ե­թե նշենք, որ վեր­ջին չորս խա­ղում սա նրանց վաս­տա­կած երկ­րորդ միա­վորն էր, լրա­ցու­ցիչ ա­սե­լի­քի անհ­րա­ժեշ­տու­թյուն չի լի­նի։
«Վա­լեն­սիա»-«Խե­տա­ֆե» դի­մա­կա­յու­թյու­նում հաղ­թե­լու դեպ­քում վեր­ջինս կա­րող էր վե­րա­դառ­նալ ա­ռա­ջին վե­ցյակ։ Չվե­րա­դար­ձավ, սա­կայն պար­տադր­ված ենք այս մր­ցակ­ցու­թյու­նը հի­շա­տա­կե­լու, քա­նի որ կր­քե­րի ա­ռանձ­նա­կի շի­կաց­մամբ է աչ­քի ըն­կել։ Խա­ղի զգա­լի հատ­ված տան­տե­րե­րը հան­դես են ե­կել տա­սը հո­գով ու վեր­ջին շն­չում ջա­նա­ցել են պա­հել հաղ­թա­կան հա­շի­վը, սա­կայն մադ­րիդ­ցի­նե­րին, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­ջող­վել է խա­ղա­վար­տին կոտ­րել նրանց հա­մա­ռու­թյունն ու նախ հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը՝ 1։1, ա­պա և անց­նել ա­ռաջ։ Դա ե­ղել է լրա­ցու­ցի­չում։ Տան­տե­րե­րը նետ­վել են հու­սա­հատ գրո­հի, ո­րը հյու­րե­րը կա­րո­ղա­ցել են կա­սեց­նել 11-մետ­րա­նո­ցի գին ու­նե­ցող տու­գա­նա­յի­նով։ Ար­դյուն­քում՝ 2։2։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ