«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

ՄԱՄՈՆԱՅԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ (կամ՝ դժբախտ «հպարտը»)

ՄԱՄՈՆԱՅԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ (կամ՝ դժբախտ «հպարտը»)
05.06.2021 | 19:56

Վերհիշենք Թումանյանի տողերը. «Ով էնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է»...
...Ասեմ՝ իմանաս, հանրության գիտակից հատվածը միաձայն փաստում է՝ ՍՏՈՒՄ ես: Բառերդ՝ «2018-ից հետո իմ ընտանիքի նյութական վիճակը վատացել ա, և ես հպարտ եմ», ֆանտաստիկայի ժանրից են:
Ինչո՞ւ:


Հարցադրենք՝ մինչև 2018-ի իշնանաԽԵՂությունը.
ա) «բունկերների տիրուհիդ» գզգզված վարսերը, կեղտոտ եղունգներն ու անլվա դեմքը «դզել-փչելու» համար պետական բյուջեից տարեկան ծախսու՞մ էր 39 հազար դոլար, որ կարողանա մարդամեջ դուրս գալ:
Իմա՝ «զվռնել» (ճիշտ է՝ օգտագործված բառը հասարակաբանություն է, բայց իսկը ձեր 2-ի «հագով» է) փարիզներում, նյու յորքներում, շվեյցարիաներում, «La Scala»-ներում:
բ) Դուստրերի հետ shopping-ով զբաղվու՞մ էր մոսկովյան ամենաթանկ butik-ներում: Իր գնումներով «զարմացնու՞մ» էր տեղի քաղաքական էլիտային: ՈՒ այն աստիճան, որ ՌԴ հեռուստաեթերից նրա այդ քայլը բնութագրեին «անբարո վարքագիծ»՝ դրսևորված «6-7 հազար զոհված երիտասարդների, 10-12 հազար հաշմանդամների, 30-40 հազար անտուն մնացածների, Արցախի 75 % կորստի, գերիների, անհետ կորածների, սգացող ծնողների, երկրում տիրող ողբերգության ֆոնին»:


գ) Կարողանու՞մ էր համատեղել կին, ընտանիքի մայր և պրոֆեսիոնալ рекетчица հասկացությունները, և պարբերաբար ծիծաղելի որևէ պատրվակով ստիպել երկրի խոշոր գործարարներներին կամավոր-պարտադիր սկզբունքով մուծվել հապշտապ ստեղծված իր կասկածելի ֆոնդերին:
դ) Արփիդ 350-400 եվրո արժողությամբ բրենդային զգեստ հագնու՞մ էր:
Մինչդեռ «նորին գերազանցություն՝ տեր և տիկին վարչապետներիդ» դավաճանության (հանուն մամոնայի) պատճառով այսօր շատ արփիներ անհայր ու անտուն են մնացել, նաև անհաց:
ե) Մինչ ուժային համապատասխան կենտրոնների կողմից հավաքագրվելդ ու երկրի գլխին պատուհաս դառնալդ, երեխաներդ պետբյուջեի հաշվին շրջու՞մ էին թիկնազորով, վարու՞մ էին թանկարժեք ավտոմեքենաներ և այլն, և այլն:
Իհարկե ո՛չ:
Իսկ ինչու՞ է այդպես:


Որովհետև 2018-ից հետո, եթե ոչ «մուլտի», ապա միլիարդատեր հաստա՛տ դարձել ես:
Վկա են ազգային հերոսների, բանակի գեներալների վերաբերյալ ծրագրված քո բամբասանք-հերյուրանքներն ու նրանց դեմ կազմակերպված «վհուկների որսը»:
Վկա են քո «ֆա՛ս»-ով իրականացված հալածանքներն այն ամենի դեմ ինչն իր ներսում ուներ «հայ» արմատը:
Որ գերազանց էիր կատարում տերերիդ հրամանն ու առատ վարձատրվում,
վկայում են զինվորներին «կլուբնիկով» կերակրելու, «մայկա-տռուսիկ» հագցնելու քո բարբաջանքները:


Կարծում էիր բոլորը քեզ, նաև կնոջդ նման «անտռուսիկ» են, կուլ կտան խայծն ու չեն հասկանա, որ լա՜վ փաթեթավորված PR-էշություններիդ հետևում թաքնված էր պաշտպանության բանակի կազմաքանդման դավաճանական, հրեշավոր ծրագիրը:
Կասես՝ անամոթ սու՞տ է: Չե՛ս կարող: Որովհետև ամբարտավան ռեխդ կխոցեն «10 %-ով կրակած» «Իսկանդեր»-ը, թշնամու անվնաս օդանավակայանը, խողովակաշարերը:
Այսուայն մարզի որևէ դահլիճում «մեյմունություն-շոու»-ի ընթացքում անկասկած էլի կփորձես համոզել, թե «ընտանիքիդ նյութական վիճակը վատացել ա», բա՞յց...
Բայց դու չես կարողանա շրջանցել քեզ համար այնքա՜ն ատելի հայի հոգու՝ թանձր ծխի նման, մլմլացող կսկիծը. «անհրապույր ու գորշ» Շուշին, թշնամու զինվորի ոտք չտեսած Հադրութը, էն սարը, որի «ծերին ձյուն է» ու քեզ պետք չէ, Սև «ջրի» գրավված 30 %-ը, մեր իսկ հողում գերեվարված ու մոռացության մատնված զինվորների նվաստացումները:
Չե՛ս կարողանա կոծկել ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով դավաճան «հպարտը» մամոնայի կալանավորն է:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 164741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ