Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն ինչ OK է՞, Արայիկ Հարությունյան

Ամեն ինչ OK է՞, Արայիկ Հարությունյան
28.04.2022 | 22:45

ԱՆՊԱՏՎԱԲԵՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ

Վերջին օրերի զարգացումները հիմք են տալիս եզրակացնելու՝ Արցախի Հանրապետության նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ դեռևս անհայտ (բայց Նիկոլին, ամենայն հավանականությամբ, քաջ հայտնի) ինչ-ինչ իրողություններից դրդված, հանձնառել է ՀՀ-ում գործող երկրադավ, ազգակործան խմբակի «փաստաբանի», տվյալ պարագայում, ոչ պատվաբեր «պաշտոնն» ու ցանկացած գնով փորձում է (և փորձելու է) ավարտին հասցնել դարի խայտառակ գործարքը:

Այն է՝ Երևանում ծվարած իր շեֆին օգնել սկուտեղի վրա հակառակորդին մատուցելու ԱՀ-ից մնացած փոքրիկ կտորն ու վերջակետ դնելու Արցախի (իր սահմանմամբ՝ ԼՂԻՄ-ի) մերօրյա պատմությանը:
Այլ կերպ չես մեկնաբանի դեռևս 44-օրյայից հայտնի սցենարի կրկնությունը՝ առկա փաստերի ու ձևակերպումների նենգափոխում, չհիմնավորված պնդումներով իրականության խեղաթյուրում, հանրային գիտակցության մանիպուլյացիաև այդ ամենը հանուն Նիկոլի ստանձնած ծրագիր-պարտավորությունների մարմնավորման:
Ասել է՝ Արայիկ Հարությունյանն ինքնակամ (կրկնենք՝ մեզ անհայտ դրդապատճառներով) հանձնառել է արցախահայության ոգին կոտրելու և նրանց հնարավոր դիմակայությունը չեզոքացնելու անպատվաբեր գործառույթը: Փաստե՞ր:

ՆԻԿՈԼԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ, ՈՉ ԹԵ «ՍՈՒՐՃԸ»


Արցախի Հանրապետության կառավարության ՖԲ էջից տեղեկանում ենք, թե ԱՀ նախագահն ինչպիսի ինտենսիվությամբ է հանդիպում տարբեր շրջանակների հետ ու հատկապես ո՛ր հարցերն են շեշտադրվում:
Թերևս, ուշագրավ է ապրիլի 25-ին տեղի ունեցած կառավարության ընդլայնված նիստի մասին հաղորդագրության հետևյալ հատվածը. «Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետքէ համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ»:


Այնքան պատկերավոր է լրատվությունը, որ կամա թե ակամա մտաբերում ես, թե ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը 2020-ի մայիսի 5-ին, թե 6-ին (վերջինս սուրճի սե-ղանի շուրջ Փաշինյանի հետ քննարկել էր Արցախի բանակցություններին առնչվող հարցը), ինչպես էր կրծքով պաշտպանում Փաշինյանին Արցախի ճակատագրով մտահոգ հայհանրությունից: Մտաբերեք՝ինչպես էր Էդմոն Հրաչիկովիչն ինքնակամ դարձել նրա փաստաբանը:
Հիշենք նրա դայլայլը. «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որևէ թուղթ չկա, որևէ մտահոգու-թյուն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզ-վեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որևէ բան չեն թաքց-նում»:


Մտաբերենք նաև, թե նույն 2020-ի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ԱԺ-ում ծեծվելուց հետո, Մարուքյանն իր կեսգիշերային ուղերձում ինչպես էր հավատացնում.«Ժողովուրդ, Նիկոլը ձեզ խաբում է: Ձեզ անդադար խաբում է»:
Այսօր դժվար է ասել, թե որ Մարուքյանն էր իրականը` «սուրճխմությունից» հետո «սավառնո՞ղը», կերած ծեծից հետո կեսգիշերային ուղիղ եթերում SOS հնչեցնո՞ղը, թե՞ այժմյան Էդմոնը, որ գիտակցաբար, գուցե և անգիտակցաբար, փորձում է մեզ համոզել, որ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա»(20 ապրիլ, 2022 թ.):
Ինչևէ, ճշմարտությունը (որն Էդմոն Մարուքյանն այդպես էլ չընկալեց) մեկն է, պարոն Արայիկ Հարությունյան,Նիկոլի պարագայում հայտնի իրողություն է՝ ուժն է ծնում իրա-վունք, ոչ թե «սուրճը»:


Ասել է՝ այդպես որ շարունակեք, գալու է և Ձեր «ծեծ ուտելու» ժամանակը:
Առակս զինչ ցուցանե՞:
Ընդամենն այն,որ կրկին ու կրկին մի՛ մանիպուլացրեք հանրության գիտակցությունը, մի՛ փորձեք ապացուցել անապացուցելին, թե «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»:
Հա՞ որ:


Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք ս.թ. ապրիլի 13-ին ԱԺ նիստում (կառավարության 2021 թ. կատարողական հաշվետվությունը ներկայացնելիս) նրա արած հետևյալ արտահայտությունը.«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. Մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, և դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա։ Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել։Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»:

Նա շատ հստակ փաստեց. «Խաղաղության օրակարգը այլընտրանք չունի մեզ համար»: Աղմկահարույց դիտարկումների թվում չզլացավ նաև հստակ հայտարարելու՝ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Թերևս ամենևին էլ զարմանալի չէր, որ նույն օրը խոսեց և Ալիևը: Տպավորությունն այնպիսին էր, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները Նիկոլը, բնավորության համաձայն, փորձում է գցել «միջազգային հանրության» գրպանը:
Զարմանալին այն է, որ այս գործընթացը կյանքի կոչելու անպատվաբեր գործում, հայտնի ուսապարկերի շարքում, ուրույն դերակատարություն ունի և ԱՀ նախագահը:
Արցախի խորհրդարանի ըմբոստ հայտարարությունից հետո հայ հանրությունը սպասում էր նաև Արայիկ Հարությունյանի համարժեք խոսքին: Բա՞յց…


Բայց ճիշտ կլինի փոքրիկ էքսկուրս կատարենք, մտաբերենք պատերազմական օրերին ԱՀ նախագահի պահվածքն ու ծավալած «գործունեությունը», հետո միայն հարցադրենք՝ Նիկոլի ապրիլի 13-ի պարտվողական հայտարարությունից հետո ինչու՞ լռեց Արայիկ Հարությունյանն ու ինքնակամ (թե՞ կոմպրոմատների փաթեթի տեսքից սարսափած) կամավոր-պարտադիր սկզբունքով ստանձնեց Նիկոլի պաշտպանության ամոթալի առաքելությունը: ՀՀ ԱԱԾ տնօրենն օրեր առաջ, ամենայն հավանականությամբ, հենց այնպես չհայտնվեց Ստեփանակերտում, չէ՞, պարոն նախագահ:

ՍՊԱՌՆԱԼԻՔ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ
(կամ՝ անհրաժեշտ շտրիխներ նախագահ Արայիկի դիմապատկերին)

Երբ 44-օրյա պատերազմի թեժ մարտերի սկզբում, ինչ-որ պահի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիս հրավիրեց (որը սինքրոն թարգմանվում էր ռուսերեն ու անգլերեն) և ընթացքում հարմարեցրեց բարձրաձայնել, թե իր ընտրվելուց հետո որոշ լրատվամիջոցներ պատվեր են կատարել, իր մասին սուտ լուրեր հրապարակել, ու սպառնաց, որ կգա ժամանակը, և ինքը անուն առ անուն կբացահայտի պատվիրատուներին ու տվյալ ԶԼՄ-ներին, զարմացա նրա ճղճիմության, փոքրոգության վրա:
Վատ զգացի, որ օրհասական այդ վայրկյանին, երբ Նիկոլն Արցախի լինել-չլինելու խնդիրն է բարձրացրել թուրք-ադրբեջանական զոհասեղան, օտարերկրյա լրագրողների ներկայությամբ, այս թշվառն ինչ մանր, նեղանձնական վիրավորանքներ է մտաբերել ու ակտիվ ռմբակոծության ուղեկցությամբ, վտանգելով ներկաների կյանքը, դրանք դարձրել քննարկման նյութ: Իր «բոս»-ին էլ նմանակելով խոստանում է «հաշվեհարդար» տեսնել՝ յուրաքանչյուրին համապատասխան տեղը նստեցնել:


Շատ վատ սցենարով կազմակերպված այս շոուն ստիպում էր բացականչել՝ խե՜ղճ Արցախ… Նիկոլ 2-րդին ես կարգել քեզ ղեկավար՝ դրանից բխող բոլոր ածանցյալներով:
«Թավիշի հոր» իրագործած ցեղասպանությունից (այլ կերպ հնարավոր չէ բնութագրել 5000 ու ավելի երիտասարդների՝ ազգի սերուցքի կոտորածը), հայրենիքի 75 %-ի կորստից, խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Նիկոլ 2-րդը (նույն ինքը՝ Արայիկ Հարությունյանը), պապանձվելու փոխարեն, չգիտես բարոյական ո՞ր իրավունքով առկա իրատեսական վախերը «կեղծ հայրենասիրական օրակարգ» էր որակում, մեր հայրենիքի հետագա ճակատագրով մտահոգներին «ներքին թշնամի» անվանում ու լալահառաչ հարցադրում. «Որտե՞ղ էիք, երբ թշնամին Կարմիր Շուկան էր գրոհում»…
Մեղադրական եզրակացություն էր կարդում, ձեռքի հետ էլԱրցախն անվանում էր ԼՂԻՄ տարածքներ:


Այսօր ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայնելու՝ և՛ նախկինում անկապ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնելու, և՛ այժմ առաջնորդվելով շեֆիդ վատ գրված սցենարով արցախահայությանը խաբելու փոխարեն, թե ամեն ինչ OK է, վատ չէր լինի, որ անդրադառնայիր դեռևս 2020-ին շրջանառության մեջ դրված հեռախոսազրույցիդ, թե Հայաստանից զենք ու զորք ես խնդրում, չեն տալիս:
Գոնե հիմա մի փոքր տղամարդ եղիր ու հանրայնացրու՝ ու՞մ ես խնդրել, որ զենք ու զորք տա, բայց դաժանորեն մերժվել ես:
Գիտենք, ծպտուն չես հանի: Կլռես, որովհետև «մի՜փոքր տղամարդ» չեն լինում: Որովնետև կա՛մ լինում են տղամարդ, կա՛մ…«nicht», ինչպես կասեր գերմանացին: Եվ դու՛, Նիկոլ 2-րդ, ընդամենը «nicht» ես, բոլոր առումներով:

Այսօր, ճիշտ է ուշացումով, այնուամենայնիվ, պատասխանեմ պատերազմից հետո հնչեցրածդ «Որտե՞ղ էիք», սխալ, ավելի ստույգ՝ անբարոյական հարցին:
Արցախում էին: Բոլորը: Այդ թվում և ռազմարվեստի իսկական գիտակները կամ, ինչպես ընդունված է կոչել նմաններին՝ «АС»-երը: Որոնց, սակայն, ժամանակին վախեցար ընդունել: Հստակ բանաձևելով նահանջողական վարքագիծդ.
«Նիկոլի ընտանիքի հետ պրոբլեմներ չեմ ուզում ունենալ»:
Ըստ էության, հայրենիքի շահ, թե դավաճանի հետ ունեցած լավ կապեր հարաբերակցությունում նախընտրությունը, ի դժբախտություն մեզ ու նաև քեզ, տվեցիր մի անլվա բոսյակի:


(Այսօր էլ ձեռագիրդ չի փոխվել, նույնն է):
Մեկուսացրիր Արցախյան նախորդ պատերազմի բոլոր հերոսներին ու... տղամարդուն, երկրի ղեկավարին ո՛չ վայել կեցվածք որդեգրեցիր: Այն է՝ հանդուրժեցիր, որ իրական հրամանատարների փոխարեն թուրքի դեմ ղվող մարտերը «ղեկավարի» փողոցից եկած ոմն անկապ կին:
Ինչու՞ ես մեր աչքը խոթում, թե. «Չեմ ուզում ասել քանի անգամ եմ եղել Կարմիր Շուկայում»:
Չլինեի՛ր:


Ցուցադրական սուրճխմությունն ու ֆոտոսեսիան էլ աշխատասենյակումդ անցկացնեիր:
Մարտական դիրքերում ու՞մ էիր պետք քո անիմաստ ներկայությամբ:
Այնպես կազմակերպեիր, որ առաջնագիծ մեկնեին նրանք, ում անհրաժեշտությունն այնտեղ իսկապես զգացվում էր, ովքեր կդիմակայեին գրոհող թշնամուն:
Պահակախումբդառած, ավտոշարասյունով գնացել-եկելես, որ ի՞նչ:
Անհասկանալի էր, թե կապիտուլյացիայից հետո ի՛նչ նպատակով էիր «կեղծ հայրենասերներ» փնտրում ու նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնում:
Նախկինների բոստանը քար գցելու նպատակով «կեղծ հայրենասերներն» էի՞ն պատերազմից առաջ պաթոսով հայտարարում, թե «Արցախի օդը պաշտպանված է», թե «բանակն ավելի մարտունակ է, ավելի զինված, կազմակերպված, մի բան, որ երբևէ չի եղել»:
Օդի պաշտպանվածությունն ու բանակի մարտունակությունը Նիկոլիդ «մայկա-տռուսիկով» ու «կլուբնիկով» էիր չափում, չէ՞:


Քո շողոքորթությունը, այն էլ թուրքի կոշիկ լիզողին, քո ստերը՝ «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ենք ցնդեցրել», «իրանք գալիս են, մենք թխկում ենք», «հաղթում ենք», մեր զինվորների կյանքը չպաշտպանեցին «Բայրաքթարների» «կարկտահարությունից», մեզ էլ խայտառակ կապիտուլյացիա «ապահովեցին»:

«ХОЛОСТОЙ» ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ՄԻ՛ ԱՐՁԱԿԻՐ


Ի՞նչ հաջողությունների ես հասել քո նախագահության ընթացքում, որոնք այսօր քեզ իրավունք են տալիս, նմանակելով տխրահռչակ «патрон»-իդ, խորհուրդ տալ հանրությանը՝ չտրվել «կեղծ հայրենասերների» ստերին, զերծ մնալ պայքարից:
Խոսենք փաստերով:


Հանդուրժել ես.
ա) «Լելե Թեփե» ավանտյուրան (որպեսզի «բունկերների տիրուհին» իրեն լավ զգա), որի ընթացքում կործանվել է 1300 զինվորի կյանք, ոչնչացվել ռազմական տեխնիկայի մեծ մասը,
բ) Շուշիի առանց կրակոցի անկումը,
գ) թուրքի ոտք չտեսած Հադրութի հանձնումը,
դ) Արցախի 75 %-ի կորուստը,
ե) կազմաքանդել ես, փոշիացրել պաշտպանության բանակը և այլն, և այլն:


Ինչպես կասեր ռուսը՝ «холостой» փամփուշտներ մի՛արձակիր:
Մեղավոր ես:
ՈՒ մոտ է հատուցման պահը:
Պատասխան ես տալու:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 30988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ