-
27.12.2016|
10:22
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալությունից հետո մտադիր է չեղարկել այն հրամանագրերի մոտ 70 տոկոսը, որոնք գործողութան մեջ են դրվել պետության գործող ղեկավար Բարաք Օբամայի որոշմամբ՝ հայտարարել է Թրամփի անցումային թիմի անդամ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը Fox News-ին տված հարցազրույցում:
-
27.12.2016|
10:21
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բոլոր նախարարներին հրահանգել է այցեր չկատարել այն երկրներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկել են Իսրայելի դեմ բանաձևի օգտին, չհանդիպել այդ երկրների նախարարներ հետ:
-
27.12.2016|
10:08
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ևս մեկ անգամ ընդունեք իմ ցավակցությունները:
Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն:
-
26.12.2016|
23:07
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն առանձին, իսկ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիան նա չի բացառել՝ ասելով, որ դա կախված կլինի ընտրությունների արդյունքներից:
-
26.12.2016|
23:06
ՀԱՊԿ պետերբուրգյան գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը կրկին չի ստանձնել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
-
26.12.2016|
23:04
ԵԱՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին պետք է խոսի բելառուսական կողմը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
26.12.2016|
23:03
ԵԱՏՄ գլխավոր գերակայություններից մեկը բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումն է՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
26.12.2016|
23:03
Կրեմլում հաստատել են, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ԵԱՏՄ և ՀԱՊԿ վեհաժողովներին, և վստահություն են հայտնել, որ դա չի անդրադառնա այդ միջոցառումների օրակարգի վրա:
-
26.12.2016|
23:02
Սիրիայի ճգնաժամի հարցով Աստանայում ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման վերաբերյալ դեռևս հստակություն չկա՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
26.12.2016|
23:01
Ղազախստանը պատրաստ է Աստանայում ընդունել Սիրիայի շուրջ բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին և ստեղծել անհրաժեշտ պայմանները` նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել Է ՌԴ-ի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը: