-
10.09.2016|
23:29
Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակի oրերին եղել է Արցախում և «Բակո Սահակյան. Նախագահն առաջին գծում է» վերնագրով հոդված է գրել:
-
10.09.2016|
23:27
Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներից մենք ակնկալում ենք հակամարտության միայն ու միայն խաղաղ կարգավորում՝ պատասխանելով ի՞նչ ակնկալիքներ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներից, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
-
10.09.2016|
23:25
«Մենք պետք է կատարենք մեր աշխատանքը՝ պաշտոնավարենք, մինչև նոր կառավարություն ձևավորվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը։
-
10.09.2016|
23:24
«Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» տոնական միջոցառման ընթացքում անձնուրաց աշխատանքի համար պարգևատրվեցին շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը։
-
10.09.2016|
23:23
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։
-
10.09.2016|
19:29
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անվան լսարանի բացման հանդիսավոր արարողությունը:
-
10.09.2016|
19:28
Սեպտեմբերի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։
-
10.09.2016|
13:47
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փակ հանդիպման է հրավիրել խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ մի շարք հարցերի շուրջ բանակցելու համար:
-
10.09.2016|
13:46
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին և ճանապարհ բացեց համաձայնության կառավարության ձևավորման համար. սա երկար տարիների ընթացքում Հայաստանի խոշորագույն քաղաքական ճգնաժամն էր՝ գրում է Die Zeit-ը՝ հավելելով, որ այս որոշումը սպասելի էր հուլիսին ոստիկանության գնդի գրավման դեպքերից հետո։
-
10.09.2016|
13:45
Սիրիական ընդդիմադիր Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն պատրաստ է աջակցել ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սիրիայում հրադադարի հաստատման նախաձեռնությանը, եթե կառավարական ուժերը պահպանեն՝ ասել է կոմիտեի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին:
|