14.09.2015|
15:57
Տավուշի մարզի Իջևան քաղաքում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Ղալումյանը: Նա ստացել է 6240 ձայն, իսկ նրա մրցակից, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` 2032 ձայն: