-
24.06.2014|
13:43
Ռումինիայի Սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերինչանուն առաջարկել է նախագահ Տրայան Բեսեսկուին` կես տարվա ընթացքում հեռանալ երկրի ղեկավարի պաշտոնից մինչ լիազորությունների ժամկետի լրանալը՝ կապված դրամաշորթության սկանդալի հետ, որում ներգրավված է նախագահի եղբայրը:
-
24.06.2014|
13:40
ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը բարձրաձայնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին:
-
24.06.2014|
13:39
Պուտինն ու Ալիևը գրավոր ուղերձներ են հղել Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացվող ռուս - ադրբեջանական միջտարածաշրջանային համագործակցության համաժողովին, որ արդեն հինգերորդ անգամ է անցկացվում:
-
24.06.2014|
13:38
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
-
24.06.2014|
13:36
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքյան Քրդստան՝ հաղորդում է Reuters-ը: Քերին կհանդիպի քրդերի քաղաքական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ և կքննարկվի Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը:
-
24.06.2014|
13:34
Նախարար Լավրովի այցը Երևան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն են` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով:
-
24.06.2014|
12:31
Ռուսաստանի և Վրաստանի փորձագետների խորհրդատվությունը` կապված Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրման հետ, տեղի կունենա դրա ստորագրումից հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
-
24.06.2014|
12:18
Հարցս ուղղում եմ նորանշանակ վարչապետին, նրա կառավարության անդամներին ու վերջիններիս տեղակալներին (ի դեպ, նրանց զգալի մասը նույնիսկ չի էլ ծառայել բանակում). այդ ի՞նչ կախարդական փայտիկի ուժով ու զորությամբ են երկիրը դարձնելու սինգապուրյան:
-
24.06.2014|
12:08
Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ մոտենում է կյանքի 9-րդ տասնամյակին։ Եվ շարունակում է իր բեղմնավոր ու տքնաջան գործը` պահպանել մայրենի լեզվի անաղարտությունը։ Գիտնականի հետ մեր զրույցն ուշագրավ շատ հարցերի պատասխաններ է տալիս։
-
24.06.2014|
12:07
Մի շարք երկրների հատուկ գործողությունների տեսքով չար ճակատագիրը հետապնդում է Մերձավոր Արևելքին: Չէինք հասցրել ուրախանալ, որ Սիրիայի բանակը և հայկական զինյալ ջոկատները վերջապես ազատագրել են Քեսաբը, երբ նորից տագնապում ենք մեր հայրենակիցների ճակատագրի համար՝ այս անգամ Միջագետքի ու հինավուրց Մոսուլ քաղաքի: