Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Մարգվելաշվիլին կպաշտոնավարի նոյեմբերի 17-ից

    Մարգվելաշվիլին կպաշտոնավարի նոյեմբերի 17-ից

    29.10.2013| 17:07
    Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առաջ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ հրավերներ դեռ չեն ուղարկվել, երդմնակալության արարողակարգը դեռ քննարկվում է:
  • Ռուս-ուկրաինական գազային պատերազմը շարունակվում է

    Ռուս-ուկրաինական գազային պատերազմը շարունակվում է

    29.10.2013| 17:06
    ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը գտնում է, որ Ուկրաինան թերագնահատում է ռուսական գազի դիմաց չվճարված պարտքի խնդիրը: Նա սպասում է Կիևի արձագանքին: Իսկ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ընդունել է, որ գազի դիմաց վճարումների հարցում պրոբլեմ կա, բայց պրոբլեմն անքննադատական չէ:
  • Նորից այրվում են հայկական եկեղեցիները

    Նորից այրվում են հայկական եկեղեցիները

    29.10.2013| 17:04
    Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Թել-Աբիաթ քաղաքում, զինյալ ահաբեկիչները հայկական եկեղեցի են հրկիզել, հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու ներքին հարդարանքը, տուժածների մասին տեղեկություններ չկան։
  • Ֆրանսիացիները վրացիների մասին

    Ֆրանսիացիները վրացիների մասին

    29.10.2013| 17:02
    Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հրաժարական կտա Գեորգի Մարգվելաշվիլիի՝ պաշտոնին անցնելուց հետո։ Քննադատները կարծում են, որ այդպես նրան ավելի հարմար կլինի «քաշել նոր նախագահի սանձերը», գրում են ֆրանսիական Le Figaro պարբերականի թղթակիցներ Արիել Տեդրելն ու Ռեժի Ժանտեն:
  • Ընդդեմ բջջայինների

    Ընդդեմ բջջայինների

    29.10.2013| 16:59
    ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումների մասին բացահայտումներից հետո եվրոպացի քաղաքական գործիչները փոխում են վերաբերմունքը բջջային հեռախոսների նկատմամբ:
  • Խաղաղությունը Սիրիայում մնում է միրաժ

    Խաղաղությունը Սիրիայում մնում է միրաժ

    29.10.2013| 16:55
    ՄԱԿ-ի և Արաբական լիգայի բանագնաց Լահդար Բրահիմին Դամասկոսում է, այցի նպատակը նոյեմբերին Ժնևում խաղաղության խորհրդաժողովի անցկացման նախապատրաստումն է:
  • Տյանանմենում նորից զոհվում են

    Տյանանմենում նորից զոհվում են

    29.10.2013| 16:53
    Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ և այրվել: Հինգ զոհեր կան` երեքը մեքենայում, երկուսը չինացի և ֆիլիպինցի զբոսաշրջիկներ:
  • Բանակցում են Վիեննայում

    Բանակցում են Վիեննայում

    29.10.2013| 16:51
    Վիեննայում Իրանի փոխարտգործնախարար Սայեդ Աբաս Արաղչին և ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն շարունակում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները:
  • Ճամփորդե՛ք, որ ծանոթանաք եվրոպական արժեքներին

    Ճամփորդե՛ք, որ ծանոթանաք եվրոպական արժեքներին

    29.10.2013| 15:02
    «Ստեֆան Բատորի» հիմնադրամի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի հրավիրած սեմինար-քննարկման ժամանակ նշեց, որ Վրաստանը վավերացրել է վիզաների դյուրացման պայմանագիրը և զբաղվում է վիզաների ազատականացման խնդրով: Ադրբեջանում նա նկատել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Հայաստանը,ըստ նրա, չի ստացել վիզաների ազատականացման պայմանագիրը, սակայն շատ քայլեր է կատարել կոռուպցիայի դեմ պայքարում: Յակուբ Բենեդուչակը ասաց նաև, որ մեր պաշտոնյաների շրջանում նկատել է նաև կոռուպցիոն ուժեղ երևույթներ:
  • Բելառուսի նախագահի արձանն էլ կունենանք

    Բելառուսի նախագահի արձանն էլ կունենանք

    29.10.2013| 15:00
    Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնը և «Ստեֆան Բատորի» լեհական հիմնադրամը կազմակերպել են սեմինար-քննարկում «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո» թեմայով: