ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    15.03.2013| 00:01
    Մեղավորների հավաքույթներին կրակ կբորբոքվի, և Տիրոջ բարկությունը կթափվի անհնազանդ ազգի վրա։ Տերը քավություն չտվեց հին հսկաներին, ովքեր, իրենց զորության վրա վստահ, ապստամբեցին։ Չխնայեց նաև Ղովտի համաքաղաքացիներին, որոնցից զզվեց նրանց ամբաստանության պատճառով։ Չգթաց իրենց մեղքերի համար կորստյան դատապարտված ազգին։ Այսպես վարվեց նաև վեց հարյուր հազար հետևակների հետ, ովքեր հպարտացել էին իրենց խստասրտությամբ։ Թեկուզ և նրանցից մեկն իսկ խստապարանոց լիներ, զարմանալի կլիներ, եթե չդատապարտվեր։
  • Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով

    Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով

    14.03.2013| 18:48
    Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
  • Ֆրանցիսկ Առաջինը՝ Հռոմի Պապ

    Ֆրանցիսկ Առաջինը՝ Հռոմի Պապ

    14.03.2013| 12:27
    Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար է ընտրվել արգենտինացի կարդինալ, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլոն, այսուհետև՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջին։ Նա առաջին լատինամերիկացի հոգևորականն է, ով ընտրվել է որպես կաթոլիկ եկեղեցու հովվապետ:
  • Ընտրվել է Հռոմի նոր Պապ

    Ընտրվել է Հռոմի նոր Պապ

    14.03.2013| 00:53
    Քիչ առաջ Սիքստինյան կապելայի ծխնելույզից բարձրացավ սպիտակ ծուխ։ Դա նշանակում է, որ կարդինալներն ընտրել են կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի։ Նշենք, որ կաթոլիկ եկեղեցին աշխարհում ունի ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն հետևորդ։ Կապելայի առաջ հավաքված հավատացյալները ցնծում են։
  • Առաջին փուլում Պապ չընտրվեց

    Առաջին փուլում Պապ չընտրվեց

    13.03.2013| 11:41
    Երեկ ուշ երեկոյան Սիքստինյան կապելայի ծխնելույզից սև ծուխ դուրս եկավ։ Դա նշանակում է, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 115 կարդինալներն առաջին փուլում չկարողացան Պապ ընտրել։ Հաջորդ փուլը տեղի է ունենալու այսօր։ Երեկ երեկոյան 115 կարդինալները, որոնց տարիքը 80-ից բարձր է, փակվել են կապելայում և դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել կաթոլիկ եկեղեցու առաջնորդին։
  • Վատիկանը պատրաստվում է Պապի ընտրություններին

    Վատիկանը պատրաստվում է Պապի ընտրություններին

    12.03.2013| 11:46
    Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները երեկ Վատիկանում անցկացրել են Հռոմի Պապի ընտրություններից առաջ վերջին խորհրդակցությունը։ Մոտ 160 կարդինալներ ելույթ են ունեցել և հայտնել իրենց կարծիքը մեկշաբաթյա հանդիպումների մասին։
  • Հողի ու հայրենիքի կարոտը

    Հողի ու հայրենիքի կարոտը

    12.03.2013| 11:08
    Հայը հողի ժողովուրդ է կամ գոնե եղել է այդպիսին ու հիմա էլ նույնն է։ Նա եղբայրացել է հողին ու բնության հետ նույնացել… Ինչպիսի՞ն է հայ մարդը. ազատասեր, ուղղամիտ, խիզախ, անմիջական, կարեկից, հյուրասեր: Նա օժտված է հոգու հմտությամբ, սրտի քնքշությամբ ու չարքաշ աշխատելու կարողությամբ: Աշխարհի բոլոր փառքերից ու գանձերից ավելի հայ մարդը գերադասել է հարազատ հողը: Այստեղ` հեռավոր Ամերիկայում մենք լավ ենք զգում հայրենիքի ու հողի կարոտը։ Դա մի ուրիշ, անբացատրելի զգացում է, որ խոսքերով չես կարող արտահայտել։ Այն գալիս է սրտի խորքերից, և կարող է միայն զգալ հենց ինքը` կարոտը ապրողը։ Մի՛ թողեք մեր հողն ու հայրենիքը։ Հետո կզղջաք, բայց արդեն, վախենամ, ուշ կլինի։
  • «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն  քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»

    «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»

    12.03.2013| 11:05
    Աշխարհում գնալով ավելանում է բժիշկների, բժշկական գործիքների և դեղամիջոցների քանակը, բարձրանում է բուժման մակարդակը, բայց չեն պակասում հիվանդությունները: Ընդհակառակը, ավելանում են դրանց քանակը, տեսակները, հին հիվանդությունները փոխում են իրենց կերպը։ Առաջին հայացքից դրա պատճառն անհասկանալի կարող է թվալ, սակայն բավական է հիշել հիվանդության բուն պատճառը` մեղքը, որ ամեն ինչ իր տեղն ընկնի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.03.2013| 00:35
    Դու նորեն կգաս, կառնես մեզ կրկին Քո թևերի տակ, մեղմ կշշնջաս` Երուսաղեմ-Երուսաղեմ, Որքան ցանկացա գրթանի նման Թևիս տակ առնել քո ձագուկներին, Դու չցանկացար…
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.03.2013| 00:34
    Նախընտրեցի բնակվել առյուծի և վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։ Կնոջ չարությունը այլափոխում է նրա տեսքը և քուրձի նման սևացնում նրա երեսը։ Նրա ամուսինը կնստի իր ընկերների հետ և, լսելով, հոգոց կհանի։ Ամեն տեսակ չարություն փոքր է կնոջ չարության մոտ. թող նրան ընկնի մեղավորի վիճակը։ Ավազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նույնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզվանի կինը։