Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Դուխովի» թշնամին կրթված մարդն է. Ստեփան Դանիելյան

«Դուխովի» թշնամին կրթված մարդն է. Ստեփան Դանիելյան
01.11.2022 | 07:29

2018-ի ցույցերին, սկզբնական փուլում, մասնակցում էր հիմնականում միջին խավը, որտեղ մեծ դեր էր խաղում կրթված երիտասարդությունը, որը երկրում փոփոխություններ էր ուզում։
Մարդիկ հոգնել էին կոռուպցիայից, տեղական հեղինակություններից, ԱԺ-ում հայտնված բազմաթիվ հակաէսթեթիկ, փնթի ու հակաինտելեկտուալ կերպարներից, նաև՝ կրիմինալից և ցանկանում էին ապագայի հեռանկար տեսնել։ Դա ապստամբություն էր երկիրը նվաճած Ճահճի դեմ։ Դա բնական ցանկություն ու ձգտում էր։


Երբ հանրահավաքները դարձան ավելի բազմաքանակ, հրապարակը կորցրեց իր որակը, ու հայտնվեցին խորովածի մանղալները, դրոշի վրա բլոտ խաղացողները, հակասոցիալական տարրերը, որոնք առաջնորդ էին ցանկանում, ով կլուծի իրենց սոցիալական վրեժը։
Հանրահավաքների որակի փոփոխության հետ միաժամանակ, փոխվեցին նաև կարգախոսները։ Այլևս հերոսը քաղաքացին չէր, այլ՝ «Դուխովը», ով եկել է պատժելու։ Առաջ եկավ սև-սպիտակի ջրբաժանը։


«Դուխովը» պետք է ընտրություն կատարեր, թե այսուհետ որ խավի վրա է շարունակելու հենվել։ Առաջին բազմությանն ինքն ասելիք չուներ, իրականում դա իր համար խորթ խավ էր։ Հոգեհարազատ խավը, որն իր համար հասկանալի էր, ում հետ կարող էր նույն լեզվով խոսել, ում հետ նույն կյանքով էր ապրել, դա վրեժ տենչացողներն էին։


«Դուխովն» իր ընտրությունը վաղուց կատարել է, հիմա իր թշնամին կրթված մարդն է, ով ոչ թե վրեժ է տենչում, այլ շարունակում է ապագայի հեռանկար որոնել, այսինքն, միջին խավն է։
Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, «Դուխովը» կնահանջի, որովհետև իր այսօրվա հենարանն ամբոխն է, որը բնազդներով է առաջնորդվում, սակայն տեղի է տալիս, երբ իր առջև տեսնում է կազմակերպված զանգված։

Դիտվել է՝ 8267

Մեկնաբանություններ