Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել

Հայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել
13.11.2022 | 10:51

Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է:
Համոզված եմ, որ այս ամենը կանցնի կգնա, բայց ամոթի, մեղքի զգացումները մեզ դեռ երկար չեն լքելու:

Ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք լինում ու փոփոխությունից հետո էլ դեռ տևական ժամանակ ամաչելու ենք, որ սա է մի որոշ ժամանակ ղեկավարել Հայաստանը ու մեղքի զգացում ենք ունենալու, որ որոշ ժամանակ դա թույլ ենք տվել:
Հայ ժողովրդի իմիջին լրջագույն հարված է հասցվել ու շատ մեծ ջանքեր են պահանջվելու՝ ապացուցելու համար, որ մենք իրականում այդպիսին չենք:


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 10579

Մեկնաբանություններ