Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրա­նո­թի դժ­նի ձայ­նից ու ա­մեն մի բո­թից հե­տո սթափ­վում ես

Հրա­նո­թի դժ­նի ձայ­նից ու ա­մեն մի բո­թից հե­տո սթափ­վում ես
06.11.2020 | 10:37

Ռազ­մա­կան դրու­թյան ան­վան տակ լրագ­րող­նե­րի բե­րա­նին կող­պեք դրած իշ­խա­նու­թյուն­ներն այս օ­րե­րին ան­գամ ա­ռի­թը բաց չեն թող­նում հա­սա­րա­կու­թյա­նը ևս մեկ ան­գամ ա­սե­լու՝ ինչ­քան անս­խա­լա­կան են ի­րենք ու ինչ ա­նում են, ճիշտ են ա­նում: Ե­թե ժա­մա­նա­կին կար­ծում էի, թե անս­խա­լա­կա­նու­թյան «սինդ­րո­մը» բա­ցա­ռա­պես ՀՀԿ-ա­կան­նե­րի մե­նաշ­նորհն է, հի­մա մե­ղա եմ գա­լիս ու ար­ձա­նագ­րում՝ հպարտ ե­րի­տա­սարդ­նե­րի չար­դա­րաց­ված սնա­պար­ծու­թյա­նը նախ­կին­նե­րը ե­րա­նի կտա­յին:

Օ­րերս կա­ռա­վա­րու­թյան հան­րա­յին կա­պե­րի ու տե­ղե­կատ­վու­թյան ՊՈԱԿ-ը, որ բո­լո­րին հայտ­նի է որ­պես «ֆեյ­քե­րի» ՊՈԱԿ, Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյամբ «Հնա­րա­վո՞ր էր ար­դյոք խու­սա­փել պա­տե­րազ­մից» թե­մա­յով քն­նար­կում էր կազ­մա­կեր­պել: Ա­ռա­ջին բա­նը, որ մտա­ծե­ցի քն­նարկ­ման լու­րը կար­դա­լով, այն էր, որ պա­տե­րազմն ա­վարտ­վել է, ու իշ­խա­նու­թյու­նը րո­պե ա­ռաջ հանձն է ա­ռել մարդ­կանց ներ­կա­յաց­նել պա­տե­րազ­մի մա­սին ամ­բողջ ի­րա­կա­նու­թյու­նը: Ցա­վոք, հույ­սերս զուր էին՝ պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել, հայտ­նի էլ չէ՝ երբ կա­վարտ­վի: Նման քն­նար­կում կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կը ի­հար­կե հաս­կա­նա­լի է՝ հար­մար հող նա­խա­պատ­րաս­տել հետ­պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի հա­մար: Աբ­սուրդն այն է, որ ես՝ Հա­յաս­տա­նի հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցիս, որ կա­րող եմ կար­ծիք ու­նե­նալ ու բարձ­րա­ձայ­նել, որ, օ­րի­նակ, պա­տե­րազ­մից հնա­րա­վոր էր խու­սա­փել, ոչ միայն դա­վա­ճա­նի պի­տա­կի կար­ժա­նա­նամ, դեռ մի բան էլ 700 հա­զա­րի տու­գանք կշա­լա­կեմ:

Ին­չու՞, ո­րով­հետև ժո­ղովր­դին սի­րող, հար­գող, պաշ­տող իշ­խա­նու­թյունն այդ­պես է ո­րո­շել՝ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կար­ծիք ար­տա­հայ­տել չի կա­րե­լի: Հի­մա այս քն­նար­կու­մը կար­ծի­քի ար­տա­հայ­տու՞մ էր, թե՞ ոչ, միան­շա­նակ` ա­յո, քա­նի որ գրե­թե բո­լոր մաս­նա­կից­նե­րը միան­շա­նակ պն­դում էին՝ պա­տե­րազ­մից խու­սա­փել հնա­րա­վոր չէր: Հնա­րա­վոր էր, թե ոչ, դա թող­նենք պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ա­վար­տից հե­տո, երբ հնա­րա­վոր կլի­նի ի­րե­րը կո­չել ի­րենց ա­նուն­նե­րով: Պա­տե­րազ­մից հե­տո­յին, առ­հա­սա­րակ, շատ հար­ցեր ենք թող­նում՝ դի­վա­նա­գի­տա­կան շփում­նե­րից մինչև բա­նա­կի գոր­ծո­ղու­թյուն­ներ: Այժմ տք­նա­ջան աշ­խա­տան­քի, թի­կուն­քում ա­մուր մնա­լու, մի­մյանց չբզկ­տե­լու ու ներ­քին թշ­նա­ման­քին վերջ տա­լու ժա­մա­նակն է: Հան­րա­յին կա­պե­րի հայտ­նի ՊՈԱԿ-ն իր աշխա­տան­քը վե­րա­նա­յե­լու լր­ջա­գույն խն­դիր ու­նի: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մարդ­կանց «ֆեյ­քե­րով» չես սնի, հրա­նո­թի դժ­նի ձայ­նից ու ա­մեն մի բո­թից հե­տո սթափ­վում ես:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 25884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ