Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Թեհրան-43»-ն ու չորս մեծագույն հայերը

«Թեհրան-43»-ն ու չորս մեծագույն հայերը
14.05.2023 | 20:01

Ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի ու Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43»-ը, որ խորհրդային կինոյի երևելի գործերից է, նշանավորվել է մեկ ընդհանուր տարածքում, մեկ ընդհանուր կտավի մեջ չորս խոշորագույն հայի մեկտեղումով։

Նրանք են՝ համաշխարհային շանսոնի անգերազանց վարպետ Շառլ Ազնավուրը, ֆրանսիական երաժշտարվեստի բացառիկ ինքնատիպություն Ժորժ Կառվարենցը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երկու հարյուրից ավելի ֆիլմերում նկարահանված Արմեն Ջիգարխանյանը և համաշխարհային հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանը, ով կինոյում ներկայացված է Իգոր Կոստոլևսկու կատարմամբ։

Հիմա տեսնենք, թե ով՝ ինչպես։

Այսպես ֆիլմում հնչում է Ժորժ Կառվարենցի ստեղծագործությունը (նա ֆիլմի երաժշտության հեղինակներից մեկն է), ում «գրչին» է պատկանում հանճարեղության դրոշմ ունեցող ապագա այն երգի երաժշտությունը, որը պատմություն է հավերժական սիրո մասին։ Կառվարենցն այն գրել է՝ աչքի առաջ ունենալով գլխավոր հերոսուհուն մարմնավորած Նատալյա Բելոխվոստիկովայի գեղեցկությունը (դերասանուհին ֆիլմում մարմնավորել է միանգամից երեք կերպար)։

Այդ երաժշտությունը լսելու հաջորդ օրն իսկ մեծագույն Շառլ Ազնավուրը գրել է «Հավերժական սեր» անվանված բանաստեղծության տողերը։ Երգն այդ ֆիլմից հետո ունեցել է միանգամայն ինքնուրույն կյանք։ Այդ ինքնուրույն կյանքի առաջին հանրայնացումն արել է նույն ինքը՝ Շառլ Ազնավուրը, ֆրանսիական երգի մեծագույն աստղ Միրեյ Մատիեի հետ։

Կինոնկարի երրորդ մեծանուն հայը գերմանացի լրտեսին մարմնավորած ԽՍՀՄ ժողվրդական արտիստ, երկու հարյուրից ավելի ֆիլմերում նկարահանված Արմեն Ջիգարխանյանն է։

Չորրորդը Հայրենական երկրորդ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին հետախույզ Գևորգ Վարդանյանն է, ում կերպավորել է ֆիլմի նկարահանման տարիների համար երիտասարդ Իգոր Կոստոլևսկին։

Ֆիլմի մասին կարելի է անել ուրիշ շատ հետաքրքիր պատմություններ, սակայն բավարարվենք նյութի ներկայացված այս ֆորմատով։

Ֆիլմում չի խոսվում, սակայն Թեհրանում 1943 թվականին համաշխարհային երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման մեջ խոշորագույն մասնակցություն է ունեցել Իվան Իվանի Աղայանցը, ով եղել է օպերացիայի թիվ մեկ պատասխանատուն։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ