Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չտես­նե­լու չտանք, թե վեր­ջերս Շոյ­գու­յին ինչ շու­քով ըն­դու­նե­ցին Բաք­վում

Չտես­նե­լու չտանք, թե վեր­ջերս Շոյ­գու­յին ինչ շու­քով ըն­դու­նե­ցին Բաք­վում
20.12.2019 | 01:17
Դեռ ե­րեք տա­րի կա մինչ Վլա­դի­միր Պու­տի­նի գա­հա­կա­լու­թյան ա­վար­տը: Մինչ­դեռ Ռու­սաս­տա­նում ա­ռանձ­նա­կի վս­տա­հու­թյուն չկա, որ Պու­տի­նը կհ­րա­ժար­վի երկ­րի ղե­կա­վա­րի պաշ­տո­նից. միշտ էլ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կգտն­վեն նպա­տակն ար­դա­րաց­նող պատ­շաճ «հան­գա­մանք­ներ ու պատ­ճառ­ներ»: Այ­դու­հան­դերձ ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րում ա­մե­նա­գետ լրագ­րող­նե­րը, քա­ղա­քա­գետ­նե­րը, փոր­ձա­գետ­ներն ար­դեն այ­սօր փոր­ձում են տալ ի­րենց կան­խա­գու­շա­կում­նե­րը, թե ով կլի­նի Պու­տի­նի ժա­ռան­գոր­դը: Բնա­կան է, վեր­ջինս ա­ռայժմ լռում է: Դեռ շուտ է:
Առ­հա­սա­րակ Պու­տի­նին առ­նչ­ված ա­ռանձ­նա­նում է պա­րա­դոք­սալ մի պա­րա­գա: Ա­սել, թե Ռու­սաս­տա­նում նրան խո­րա­պես հար­գում կամ սի­րում են, չա­փա­զան­ցու­թյուն կլի­նի: Բայց և, մյուս կող­մից, բա­նը չի հաս­նում հա­կակ­րան­քի կամ ա­տե­լու­թյան, ին­չը նկատ­վեց մեր ան­կախ տա­ռա­պյալ հայ­րե­նի­քում, երբ ղե­կա­վար­նե­րից և ոչ մեկն այդ­պես էլ չար­ժա­նա­ցավ սե­փա­կան ժո­ղովր­դի տար­րա­կան հար­գան­քին: Ան­շուշտ Պու­տի­նին շա­տե­րը հա­մե­մա­տում են Ել­ցի­նի հետ, ո­րի ժա­մա­նակ ռու­սաց եր­կի­րը բո­լոր ա­ռում­նե­րով հայ­տն­վել էր կոր­ծան­ման եզ­րին: Պու­տի­նը կանգ­նեց­րեց այդ քայ­քա­յիչ գոր­ծըն­թա­ցը, եր­կի­րը թևա­կո­խեց զար­գաց­ման ա­ռա­ջըն­թաց ու­ղի: Սա­կայն փաստ է, որ աշ­խար­հի բնա­կան ռե­սուրս­նե­րով ա­մե­նա­հա­րուստ երկ­րում այ­սօր էլ մոտ 20 մի­լիոն մարդ հա­զիվ գո­յու­թյուն է քարշ տա­լիս: Եվ դա պա­տիվ չի բե­րում երկ­րի եր­կա­րա­մյա ա­ռաջ­նոր­դին:
Եվ այս­պես, ով­քե՞ր են ռու­սաց գա­հի կան­խա­գու­շա­կյալ հա­վակ­նորդ­ներն այ­սօր: Ա­վե­լի հա­ճախ հի­շա­տակ­վում են Մեդ­վեդևի, Լավ­րո­վի, Սո­բյա­նի­նի, Շոյ­գուի, Սե­չի­նի ա­նուն­նե­րը: Ինչ­պես աս­վեց, զուտ «տե­սա­կան» ի­մաս­տով: Այս ան­գամ կու­զե­նա­յինք մեր հայ­րե­նա­կից­նե­րի ու­շադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել նրան­ցից սոսկ մե­կին՝ ա­ռա­վել հա­վա­նա­կան թեկ­նա­ծուին՝ Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան ներ­կա­յիս նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուին: Եվ ոչ միայն նրա հա­մար, որ ռուս-հայ­կա­կան ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բարձր մա­կար­դա­կի վրա է և խիստ կարևոր է պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյան ու նրա ղե­կա­վա­րի ան­մի­ջա­կան դե­րը եր­կու եր­կր­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
Շոյ­գուի թեկ­նա­ծու­թյան վե­րա­բե­րյալ խո­սակ­ցու­թյուն­նե­րը հատ­կա­պես ու­ժե­ղա­ցան, երբ Պու­տի­նը վեր­ջերս Սի­բի­րում անց­կաց­րած ար­ձա­կուր­դա­յին օ­րե­րին այն­տեղ հրա­վի­րեց նաև բնիկ սի­բիր­ցի Շոյ­գուին: Ո՞վ է ոչ ռու­սա­կան ան­սո­վոր ազ­գա­նու­նով այս քա­ղա­քա­կան այ­րը: Սկ­սենք կեն­սագ­րու­թյու­նից: Սեր­գեյ Շոյ­գուն ծն­վել է Տու­վա­յում 1955 թվա­կա­նին: Հայ­րը՝ Կու­ժու­գետ Սե­րէևիչ Շոյ­գուն (ի ծնե՝ Կու­ժու­գետ Շոյ­գու Սե­րէէ օղ­լու) ազ­գու­թյամբ տու­վա­ցի է: Հա­յե­րիս կա­րող է խրտ­նեց­նել «օղ­լու» հա­վել­վա­ծը: Բանն այն է, որ տու­վա­ցի­նե­րը թյուր­քա­ծին ցեղ են, լե­զուն էլ պատ­կա­նում է թյուր­քա­լեզ­վախմ­բին: Բայց ա­հա նրանք հա­վատ­քով բուդ­դիստ­ներ են, լա­մա­յա­կան­ներ, շա­մա­նա­կան­ներ: Ընդ­հա­նուր թվա­քա­նա­կը՝ մոտ 300 հա­զար մարդ: Մար­դա­բա­նա­կան կեր­պա­րան­քով մոն­ղո­լոիդ­ներ են:
Շոյ­գուի մայ­րը ռուս է՝ Ա­լեք­սանդ­րա Յա­կովլևնա Ան­տի­պի­նա: Շոյ­գու­նե­րի ըն­տա­նի­քը ապ­րել է նաև ՈՒւկ­րաի­նա­յում, որ­տեղ էլ՝ Լու­գանս­կի մար­զի Ստա­խա­նով քա­ղա­քի ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կում 5 տա­րե­կան Սե­րյո­ժա­յին կն­քել ու դարձ­րել են քրիս­տո­նյա:
Իր աշ­խա­տան­քա­յին ակ­տիվ գոր­ծու­նեու­թյու­նը Սեր­գեյ Շոյ­գուն սկ­սել է դեռևս Գոր­բա­չո­վի ժա­մա­նակ, Ել­ցի­նի օ­րոք Ռու­սաս­տա­նի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րարն էր և մեծ աշ­խա­տանք է կա­տա­րել այդ նա­խա­րա­րու­թյան ձևա­վոր­ման գոր­ծում: Նա միակն է Ել­ցի­նի շր­ջա­պա­տի բարձ­րաս­տի­ճան թի­մա­կից­նե­րից, որ Պու­տի­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին էլ մնաց որ­պես նա­խա­րար, այ­նու­հետև մի ժա­մա­նա­կա­հատ­ված ծա­ռա­յեց որ­պես Մոսկ­վա­յի մար­զի նա­հան­գա­պետ, իսկ 2012 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 6-ին նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով գլ­խա­վո­րեց ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը:
Բո­լոր նախ­կին պաշ­տոն­նե­րում էլ Շոյ­գուն աչ­քի է ըն­կել մեծ ար­դյու­նա­վե­տու­թյամբ: Սա­կայն նրա ծա­ռա­յու­թյուն­նե­րը հատ­կա­պես հս­կա­յա­կան են ռու­սա­կան զին­ված ու­ժե­րի զար­գաց­ման աս­պա­րե­զում:
Որ­պես երկ­րի պաշտ­պա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման գլ­խա­վոր գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վար` Շոյ­գուն ա­ռաջ­նորդ­վում է այն հնա­մյա, սա­կայն ներ­կա­յիս ան­կա­յուն-հեղ­հե­ղուկ մի­ջազ­գա­յին ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում նոր հն­չո­ղու­թյուն ստա­ցած գա­ղա­փա­րով՝ քեզ հետ հաշ­վի կնս­տեն ու քե­զա­նից կվա­խե­նան, ե­թե դու ու­ժեղ ես, ե­թե դու ու­ժեղ բա­նակ ու­նես: Չէ՞ որ հար­բե­ցող Ել­ցի­նի ժա­մա­նակ ռու­սա­կան բա­նա­կը բո­լոր ա­ռում­նե­րով ի­ջել է մի մա­կար­դա­կի, երբ այն հա­մե­մա­տում էին «հի­վանդ մար­դու» հետ: Եվ Շոյ­գուն բա­նա­կա­յի­նի կեն­ցա­ղա­յին, կար­գա­պա­հա­կան պայ­ման­նե­րը շեշ­տա­կիո­րեն բա­րե­լա­վե­լու հետ մեկ­տեղ լր­ջո­րեն ձեռ­նա­մուխ ե­ղավ բա­նա­կի ար­դիա­կա­նաց­ման ու տեխ­նի­կա­կան հա­գեց­ման գլ­խա­վոր ա­ռա­քե­լու­թյա­նը: Բա­նա­կի վե­րա­զին­ման ցու­ցա­նիշն այ­սօր հաս­նում է 70 տո­կո­սի և շա­րու­նա­կում է ա­ճել: Հատ­կա­պես ապ­շեց­նում են նո­րա­գույն հր­թի­ռա­յին հա­մա­կար­գե­րի մար­տա­կան բնու­թագ­րե­րը: Վլա­դի­միր Պու­տինն ին­քը սի­րում է հպար­տա­նալ նո­րա­գույն զի­նա­տե­սակ­նե­րով, չմո­ռա­նա­լով նշել, որ դրանք ներ­դր­վում են պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի ան­մի­ջա­կան «ա­չա­լուրջ» հս­կո­ղու­թյան ներ­քո: Դա­տե­ցեք ինք­ներդ: «Սար­մա­տը», օ­րի­նակ, 200-տոն­նա­նոց միջ­մայր­ցա­մա­քա­յին հր­թիռ է, գործ­նա­կա­նում գրե­թե ան­սահ­մա­նա­փակ թռիչ­քա­յին հե­ռա­հա­րու­թյամբ: «Կին­ժա­լը» ձայ­նի ա­րա­գու­թյու­նը գե­րա­զան­ցում է 10 ան­գամ: «Ա­վան­գար­դը» ան­թե­րի է գոր­ծում տիե­զե­րա­կան տա­րած­քում: Նույն­քան կարևոր է այն պա­րա­գան, որ այդ կար­գի հր­թիռ­նե­րը ա­նոր­սա­լի են, ին­չը ՆԱ­ՏՕ-ի հա­կաօ­դա­յին ու­ժե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի ընդ­լայ­նու­մը դե­պի Ռու­սաս­տա­նի սահ­ման­ներ դարձ­նում է անն­պա­տակ: Միա­ժա­մա­նակ ստեղծ­վում են նաև գեր­ժա­մա­նա­կա­կից այլ զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնց մա­սին ռուս­ներն ա­ռայժմ չեն տա­րած­վում: Օ­րի­նակ, լա­զե­րա­յին հրե­տա­նին:
Շոյ­գուն կա­նո­նա­վոր ու մասշ­տա­բա­յին դարձ­րեց զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը: Բա­նա­կը վե­րած­վել է մո­բիլ միա­վո­րի՝ ըն­դու­նակ կարճ ժամ­կե­տում ու ան­կո­րուստ ու­ժե­րը տե­ղա­փո­խե­լու հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րե­րով հե­ռու վայ­րեր: Իսկ ի՞նչ ար­ժե նշա­նա­ռու­թյան ճշգր­տու­թյու­նը: Սի­րիան, ի դեպ, ան­փո­խա­րի­նե­լի ստու­գա­դաշտ էր ռու­սա­կան նոր զեն­քե­րի փոր­ձար­կում­նե­րի հա­մար: Նույն­պես Շոյ­գուի ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րու­թյամբ:
Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նում Շոյ­գուի ար­գա­սա­վոր գոր­ծու­նեու­թյան մա­սին եր­կար կա­րե­լի է խո­սել: Ա­վե­լաց­նենք, որ նա գրե­թե ան­թե­րի է նաև իր քա­ղա­քա­կան-անձ­նա­կան բա­րո­յա­կա­նու­թյամբ, այն էլ կո­ռուպ­ցիա­յի մեջ խր­ված երկ­րում: Ի տար­բե­րու­թյուն, ա­սենք, նա­խորդ նա­խա­րար Սեր­դյու­կո­վի, ո­րի ա­նու­նը հա­մեմ­ված էր բազ­մա­թիվ կո­ռուպ­ցիոն ու սի­րա­բա­նա­կան սկան­դալ­նե­րով:
Կր­կին նշենք, որ հա­խուռն զար­գա­ցում­նե­րով հա­րուստ մեր ժա­մա­նակ­նե­րում ե­րեք տա­րին մեծ ժամ­կետ է քա­ղա­քա­կան գործ­չի ա­պա­գան կան­խո­րո­շե­լու հա­մար: Սա­կայն Շոյ­գուի շան­սե­րը մեծ են, և սա մաս­նա­վոր կար­ծիք չէ: Մեդ­վեդևի վար­կա­նի­շը ցածր է, Լավ­րո­վը մո­տե­նում է 70-ին, Սո­բյա­նի­նը, Սե­չի­նը խա­րիզ­մա­տիկ լի­դեր­ներ չեն: Կա­րո՞ղ է Շոյ­գուին խան­գա­րել այն հան­գա­ման­քը, որ Կու­ժու­գե­տո­վի­չը ար­մատ­նե­րով ռուս չէ: Կա­րող է, սա­կայն ռուս չէր Ստա­լի­նը (և ոչ միայն նա), ո­րի օ­րոք Ռու­սաս­տա­նը վե­րած­վեց մո­լո­րա­կի հզո­րա­գույն պե­տու­թյուն­նե­րից մե­կի:
Մեզ մնում է միայն հնա­րա­վո­րինս ու­շա­դիր լի­նել այս ան­ձի նկատ­մամբ, մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նում տե­ղա­կայ­ված ռու­սա­կան ռազ­մա­բա­զան այ­ցե­լե­լիս: Չտես­նե­լու չտանք, թե վեր­ջերս Շոյ­գուին ինչ շու­քով ըն­դու­նե­ցին Բաք­վում:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 43674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ