Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այսպես է Անտոն Քոչինյանը կառուցել Սարդարապատի հուշահամալիրը»

«Այսպես է Անտոն Քոչինյանը կառուցել Սարդարապատի հուշահամալիրը»
28.05.2022 | 11:05

Այն ժամանակվա Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը հաճախակի է գնացել ու հետևել Սարդարապատի հուշահամալիրի շինարարության ընթացքին։ Այդ մասին են վկայում եզակի լուսանկարները, որոնք զետեղված են եղել 1968 թվականին կազմված մի գեղեցիկ` Անտոն Քոչինյանի այցելությունները և շինարարության ընթացքը պատկերող ու ներկայացնող ալբոմում։

Բարեբախտաբար, ես այս պահին հնարավորություն ունեմ ձեզ ներկայացնել Անտոն Քոչինյանի Սարդարապատի շինարարություն այցելություններից պատմական լուսանկարներ՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի, Հոկտեմբերյանի կուսշրջկոմի քարտուղար Վլադիմիր Դարբինյանի, գեղանկարիչ էդուարդ Իսաբեկյանի, այլ պաշտոնյաների և արվեստի գործիչների հետ։ Լուսանկարները ավելի շատ պատմում են շինարարության ավարտական փուլի մասին և արվել են 1968 թվականի մայիսին։
Սերունդները պետք է իմանան, թե ովքեր են նախաձեռնել ու կառուցել հայոց ոգեկոչման այդ նշանավոր կառույցները, մասնավորապես՝ Սարդարապատի հուշահամալիրը։ Այդ անունն է հայ ժողովրդի արժանավոր զավակ ԱՆՏՈՆ ԵՐՎԱՆԴԻ ՔՈՉԻՆՅԱՆ` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը կառուցած կուսակցական ու պետական գործիչ։


Հիշենք Սարդարապատի հերոսամարտի բոլոր հերոսներին, նրանց հիշատակը հավերժացնողներին ու վառ պահողներին։


Սերգո Երիցյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8070

Մեկնաբանություններ