Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ազգակործան ընթացքը կասեցնելու համար կարևոր է յուրաքանչյուրի նվիրական մասնակցությունը. Դավիթ Սարգսյան

Ազգակործան ընթացքը կասեցնելու համար կարևոր է յուրաքանչյուրի նվիրական մասնակցությունը. Դավիթ Սարգսյան
29.05.2022 | 10:56

Լսի՛ր, քնատ ու մոլորյալ Լաո, արթնացի՛ր ինքնակործան թմբիրից, չտա՛ս որ ներկայիս հայրերի վախկոտությունը, որ երբեմն կոչվում է «զգուշություն», հետագայում վերածվի երեխաների ստրկության, որ կկոչվի «հավատարմություն» (Ջ. Դուդաև):


Անջատում՝ հանուն միավորման, պարտություն՝ հանուն հաղթանակի, նահանջ՝ հանուն վերացական խաղաղության դարաշրջանի, ապաշրջափակում՝ սեփական շրջափակման գնով: Նման մտամոլագար ցնդաբանությոնները տանում են անխուսափելի կործանման: Դրանք ի նպաստ և ի շահ տարածաշրջանի հանցավոր ու ահաբեկչական պետությունների են, որոնք անթաքույց հայտարարում են իրենց լկտի և նվաճողական նկրտումների մասին, համոզված, որ միջազգային օրենքներն առ ոչինչ են բիրտ ուժի դիմաց: Դրանց համար քաղաքակրթությունը հեռավոր երազանք չէ անգամ, այլ կոտորած, թալան և ցեղասպանություն: Նրանք հետամուտ են իրենց հայակործան ծրագրերի վերջնական իրագործմանը, որին ծառայամտորեն հպատակվում են ՀՀ իշխանությունները իրենց ազգադավ խմբակով:


Արթնացի՛ր, Լաո, թափ տուր միտքդ, վերահաստատիր ոգեղեն հզորությունդ: Օրհասն է չոքել մեր Հայրենիքի, մեր ազգի, մեր պետության առջև, մեր դռանը:
Թանկ է յուրաքանչյուր Հայի ներդրումը Հայրենիքի փրկության սրբազան գորրծին: Միացիր քո նախնյաց կանչին, եթե զավակն ես հայ ժողովրդի, եթե գաղափարակիցն ես մեր ավարայրների, սարդարապատների և Արցախյան պատերազմների փառապանծ հերոսների: Դու անելիք ունես: Դու կարևոր դերակատարություն ունես: Դու պարտավոր ես կատարել այն, ինչ յուրաքանչյուր բանական մարդ, որն ունի ինքնապաշտպանության և արժանապատվության զգացում:: Եվ այդ ազգակործան ընթացքը կասեցնելու համար կարևոր է յուրաքանչյուրի նվիրական մասնակցությունը:,Հայրենիքը աննախադեպ ճակատագրական և ծայրահեղ վտանգի առջև է: Արթնացի՛ր, Լաո, մեռնեմ քեզ, հանուն քո և տանդ փրկության: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ ես ապացուցելու քո մարդկային և ազգային բարձր որակները: Հիշիր մեծն Տերյանի տողերը. «Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ, գերված մի արծիվ»:


Հ.Գ. «Հոգեկան ու մտավոր կուրության մեջ այս տեսակ ժողովուրդը անուղեցույց խարխափում է: Նա, ինչպես անգիտակից մի խալխ, միշտ ենթակա է այս կամ այն պատին ու պատահարին զարկվելու փորձանքին:
Եվ փորձանքն էլ դաս ու խրատ չեն լինում նրա համար, մինչև որ այդ փորձերի ու փորձանքների պատմությունը չունենա աչքի առաջ ու մտքի մեջ, մինչև որ չհասկանա նրանց իմաստն ու փիլիսոփայությունը» (Հովհաննես Թումանյան):

Դիտվել է՝ 8276

Մեկնաբանություններ