Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աշխատողը, թոշակառուն ինչո՞վ են մեղավոր, որ գները աստղաբաշխական թվերով են աճել»

«Աշխատողը, թոշակառուն ինչո՞վ են մեղավոր, որ գները աստղաբաշխական թվերով են աճել»
13.06.2022 | 07:22

Խանութում պարտքով առևտուր անողների հերթը ձգվում էր: Իրարից ամաչելով, իրար աչքի մեջ չնայելով… Պարզվում է՝ ամսվա կեսից միշտ է այդպես լինում, մարդիկ չեն ձգում մինչև ամսվա վերջ:
Կենտրոնացա. ով մոտենում էր վաճառասեղանին, կամաց ասում էր՝ գրիր:
ՈՒմ ասես, ինչ տարիքի ու մասնագետի ասես՝ հերթում չտեսա, հաշվվում, գրվում էր, գլուխները կախ դուրս էին նետվում: Մարդիկ, որ երբեք պարտքով գնում չէին արել, մարդիկ, որ հպարտ էին՝ ոչնչացված էին:


Այսպես միայն Հայրենական պատերազմի մասին ֆիլմերում էի տեսել: Նկարել պետք չէր, թեպետ մտքովս անցավ. ու՞մ էի զարմացնելու:
Զինծառայողի ջահել կին էր, մեր թաղերում է ապրում, ինքն էլ՝ բուժաշխատող, ամեն տեսնելիս՝ Աննա Գերմանին եմ հիշում, նման է:
Նրան չէի կարող չբարևել, կողքս էր, ինձնից առաջ: Ժամանակ ունեինք երկու բառ խոսելու: Մի րոպեում ողջ կյանքը հևալով պատմեց, ասես՝ շուն էր ընկել հետևից, ու ինքը պիտի արդարանար:
Էն հասկացա, որ առավոտյան հերթական վիրահատվողին «պատրաստել» էր,, ու՝ ոչ մի թեյավճար, վիրահատության համար մուծում են ու՝ վերջ, էլ չեն ուզում փող ծախսել, այդքան անշնորհակալ են մարդիկ:
-Իսկ գուցե չուներ, քեզ պես ինքն էլ է պարտքով…,-սփոփեցի, բայց «Գերմանն» արդեն ինձ չէր լսում, վաճառողուհուն էր արդարանում.
-Ամաչում եմ, բայց էն պարտքիս վրա սա էլ գրիր….
Այստեղ չհամբերեցի, ասացի ու՝ այնպես, որ բոլորը լսեն.
-Ինչու՞ ես ամաչում, Աննա ջան, դու ամաչելու բան չունես, ոչ էլ մուրում ես: Թող մեր տականք իշխանությունն ամաչի, գետինը մտնի, որ երկիրը թուրքին է հանձնել, ժողովրդին էլ էս օրին հասցրել: Այստեղ են ասել՝ գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում: Աշխատողը, թոշակառուն ինչո՞վ են մեղավոր, որ գները աստղաբաշխական թվերով են աճել, թշվառ եկամուտն էլ՝ նույնը:
Մարդիկ վախեցան, թե ձայն հանեն, հանկարծ չկորցնեն իրենց ու զավակների ողբալի աշխատանքը, բայց, վստահ եմ, բոլորի սրտով էր ասածս:
Այս ի՞նչ է կատարվում, ժողովուրդը գերի է ընկել սրանց ձեռքը, բայց սարսափում են այդ մասին խոսել:


Վայ թե, վարժեցնում են ապագա թուրքական կառավարության հպատակությանը:
Ի դեպ, այստեղ ծաոթացա նաև Ավանգարդում ապրող Անո անունով թոշակառուի, զրույցի բռնվեցի, պարզվեց՝ 92-ին Արցախյան պատերազմում որդի է կորցրել ու ինձ խնդրում էր. «Էն անտեր մնացած ֆեյսբուքում գրի, դիմի վարչապետացուին, թե ինչու՞ է մեյմունություն անում, թոշակառուներին տանջում տասը տոկոսի վրա անկանխիկ առևտրի խաղերով: Ախր, մեծ մասը տներից դուրս էլ չեն գալիս, բացի այն, որ թոշակի չափը շատերի մոտ չի էլ անցնում երեսուն-քառասուն հազարը: ՈՒ՞մ աչքերին ես թոզ փչում դավաճան հալովդ: Ասա՝ թե մարդ ես, մարդուց ես ծնվել, մինչև վաթսուն-յոթանասուն հազար դրամ թոշակ ստացողների կենսաթոշակը հինգ հազարով մարդավարի բարձրացրու, ի՞նչ ես ծնգլըհան անում… Մեռիր, է՛, մեռիր, ապրելու իրավունք չունես, էս ազգին մուրացկան ու քոչվոր ես սարքել...»:
Հենց այդպես էլ ասաց որդեկորույս և թոշակառու Անոն, ու հենց նրա խաթեր՝ սա չէի կարող չգրել:

Ավելին, մտքիս մեջ ավելացրի՝ քոչվոր չէ, Դեր Զորի ապրանք է սարքել ազգին, ոհմակի հետ մաուզերներով զինված՝ ընկել ջաններիս:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 10962

Մեկնաբանություններ