«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պանդեմիա

Պանդեմիա
25.11.2022 | 07:54

Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը:

Իմ.Սող.4;3

Ոմանք իրենց սուրբ պարտականությունը համարեցին դարերի ընթացքում միջակ մարդկանց բուծումը և նրանցով աշխարհի մակաբուծումը, այն հասցնելով գաղջ ու գոլ մի վիճակի, որը միայն ինքնաբուխ զզվանք է հարուցում: Քանզի իր աստվածազարմ էությանը ինքնաժխտման հետ դավաճանած մարդու ապօրինի զավակները` «ազատամիտ գաղափարները», երկար ժամանակ որբ չմնացին, այլ որդեգրվեցին շատերի կողմից, աճեցին, ուռճացան ու բազմացան: Սակայն իմաստունն ասում է.«Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու» (Իմ.Սող.4;6):
Որպեսզի միջակ մարդկանց ներկայացնեն որպես հեղինակություն, նախ պետք է տխմարությունը ներկայացնեն որպես իմաստություն, ինչն էլ հենց այսօր անում են և անում են հաջողությամբ: Այսօր աշխարհը` այդ հսկայական աղբակույտը, ունի բավականին ներկայանալի ու գայթակղիչ փաթեթավորում: Նրան տեսքի բերելու համար դարեր ի վեր շատերն են չարչարվել, քանզի նախկին նողկալի գարշահոտությունը արդեն քչերին էր հրապուրում: Չարը հասկացավ, որ իր տխեղծ դեմքը ամենքին չէ, որ հաճելի է ու ցանկալի: Նա Աստծուն շատ ավելի վաղուց ու շատ ավելի լավ է ճանաչում, քան ցանկացած մարդ. հենց այդ փաստը նրան մեծ ծառայություն է մատուցում իր սուտը մարդկանց համար ավելի ընդունելի դարձնելու և ավելի հաճելի ներկայացնելու հարցում, որովհետև նա Աստծուն կարող է ներկայացնել իր խելքին փչած ձևով ու եղանակով, և ոչ ոք ոչինչ չի էլ կասկածի:


Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ, ներքաշված են իրենց սեփական կամքով և բռնված հենց իրենց ցանկությունների ուռկանով, սակայն իրենց կամքով ու իրենց ցանկությամբ նրանց դժվար թե հաջողվի այնտեղից անկորուստ դուրս պրծնել.«Նրա՝ Անօրենի գալուստը Սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով եւ անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. եւ այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին եւ դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը եւ հաճույք գտան անօրենության մեջ» (Բ Թես. 2; 9-11):
Մարդիկ անսահման հեռացել են ոչ միայն աստվածային ճշմարտություններից, այլև անգամ իրենց շրջապատող իրականությունից, ավելի ճիշտ. մարդիկ, անընդհատ ստանալով կեղծ իմֆորմացիա կեղծ իրականության մասին` սկսում են իրենց շրջապատը վերափոխել այդ կեղծիքին համապատասխան, փոխել անճանաչելիության աստիճան. նրանք իրենք իրենց արդեն չեն ճանաչում: Սինթետիկ են ոչ միայն մերօրյա մարդու հագուստն ու սնունդը, այլև նրա զգացմունքները, զգացողությունները, խոհերը և նպատակները: Այսօր մարդը պատրանք է, մղձավանջ. այդ մղձավանջը յուրաքանչյուր ոք կարող է բացահայտել, եթե քաջություն ունենա նայել ճշմարտության պարզ հայելու մեջ. պարզապես բացել Սուրբ Գիրքը և կարդալ... չէ, բոլորովին էլ ո՛չ Հովհաննու Հայտնությունը, այլ մեզ փրկագնած Տիրոջ պատգամները, Նրա սուրբ առաքյալների մորմոքն ու մտահոգությունը, բայցև անխախտ հույսը, անսասան հավատն ու անսահման սերը, որ այսօր մերժված են աշխարհի կողմից:

Այդ մղձավանջը նկարագրված չէ «սիրելի աշակերտի» վախճանաբանական տեսիլքներում, այլ նրա մի պարզ վկայության մեջ. «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին» (Հովհ. 3;19), և կամ երբեմնի մաքսապետի` կեղծ բարեպաշտների մասին Տիրոջ խոսքի վկայության մեջ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից, դուք անմենքդ, որ անօրինություն եք գործում» (Մատթ. 7;23):
Աշխարհը շատ շուտով համատարած խելացնորության ճիրաններում կհայտնվի, որովհետև մերժում է իմաստության ու ողջախոհության Հոգին:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 9236

Մեկնաբանություններ

data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում