Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երբ տառապում ես նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ

Երբ տառապում ես նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ
03.02.2023 | 07:26

Երբ տառապում ես նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ
«Ավելի լավ է հաշտվել անարդարության հետ, քան իրականացնել կործանարար փոփոխություններ, որոնց արդյունքում կարող է այնպես ստացվել, որ առաջարկվող ուղղումն ավելի վատ լինի, քան այն, որը կոչված է բուն չարիքը վերացնելուն, մանավանդ, որ հաճախ է պատահում, երբ անարդարացի հայտարարված փաստերն այդպես էլ չեն համապատասխանում իրականությանը»:


Այս խոսքերի հեղինակը 20-րդ դարասկզբի ԱՄՆ-ի նախագահ ՈՒիլյամ Հովարդ Տաֆտն է, նախագահ, ով ոչ թե սեփական ես-ն ու կարողությունները կարևորելու մոլուցքով նախընտրեց զրոյացնել իր նախորդների թողած լավ կամ վատ ժառանգությունը, այլ աշխատեց (իր նախորդների օրինակով) ինչ-որ բան ավելացնել կատարվածի վրա: Այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, իսկ այն երկրները, որոնց ղեկավարները տառապել և տառապում են իրենց նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, կա՛մ հայտնվել են պատմության լուսանցքում, կա՛մ գտնվում են այն վիճակում, ինչ վիճակում այսօր մենք ենք:


Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 14277

Մեկնաբանություններ