Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կեղծարարության սրբագործումը

Կեղծարարության սրբագործումը
01.06.2023 | 10:19

ՈՒ էս ամեն ինչին զուգահեռ, շատերի համար աննկատ, տեղի է ունենում 2018 թ․ վարպետորեն բեմադրված խեղկատակության հիմնավորումը՝ ակադեմիական տեքստերի միջոցով։ Խոսքը առաջին հերթին Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ՈՐՈՇ գիտաշխատողների կողմից հայաստանյան և արտասահմանյան գիտական պարբերականներում ու առցանց ռեսուրսներում «թավշյա» կոչվածի գիտական մշակումն ու մատուցումը որպես բացառիկ, անարյուն հեղափոխություն մատուցելու մասին է։

Այս գործում առաջատարի ու դրոշակակրի դերը ստանձնել են մի քանի ազգագրագետներ, իսկ պատմության ինստիտուտի աշխատակիցների «թեթև» ձեռքով «հեղափոխական» պատումներն արդեն սողոսկել են դպրոցական դասագրքեր։ Սա լուրջ մարտահրավեր է, քանի որ շատ շուտով հնարավոր է նաև համազգային խայտառակության գիտական մշակումներ տեսնել առանձին մենագրությունների տեսքով։

Բոլոր այդ հրապարակումների հեղինակներն այս կամ այն կերպ կապված են իշխանության բերված «թավշյա» քաղաքական վերնախավի հետ։

Ի՞նչ անել․․․

ԱՌԱՋԻՆ հերթին արձանագրել ու հանրայնացնել նման հրապարակումներով ՀՀ քաղաքացիներին, սփյուռքահայ շրջանակներն ու օտար լսարանը ապակողմնորոշող անձանց անունները։ Այստեղ ոչ ոք իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների կամ խոսքի ու ազատ կամարտահայտման սահմանափակման մասին։ Գործ ունենք պարզունակ մանիպուլյացիոն աշխատանքի հետ, որը պետք է խափանվի առաջին իսկ հնարավորության դեպքում։

ԵՐԿՐՈՐԴ․ շատ արագ պետք է տեղեկատվական դաշտում շրջանառել այդ հրապարակումները հերքող գրախոսություններ ու հակառակ տեսակետներ արտահայտող պատումներ։ ՈՒշի ուշով պետք է հետևել նման հրապարակումների ի հայտ գալուն և չեզոքացնել դրանք հենց սկզբից՝ ահազանգելով դրանց ի հայտ գալու մասին։

Իսկ Գիտությունների ակադեմիայի նախագահությունն արդյոք բացատրություններ ունի՞ ակադեմիայի գիտաշխատողների նման վարքագիծ դրսևորելու և քաղաքական այլանդակությունների մեջ ներքաշվելու մասով:

Միգուցե պետք է կազմակերպել միջազգային գիտաժողով՝ «Եղել է, թե՞ չի եղել թավշյա հեղափոխությունը Հայաստանում» խորագրով։

Ես սիրով հանդես կգամ որպես գլխավոր զեկուցող:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ