Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պետությունը փրկելու այլընտրանք չունեցող բանաձևը

Պետությունը փրկելու այլընտրանք չունեցող բանաձևը
06.06.2023 | 16:46

Հայաստանի Հանրապետությունում անարյուն ու ցնցումներից զերծ իշխանափոխություն իրականացնելու և ՀՀ քաղաքացուն վերստին երկրի տերը դարձնելու համար շատերն են հանդես գալիս առաջնորդելու և ստեղծված օրհասական վիճակից դուրս գալու ելքեր ներկայացնելու առաջարկներով։

Այլևս ոչ մի կասկած չկա, որ ներկա իշխանությունն այլևս անընդունակ է արդյունավետ կառավարչական գործառնություններ իրականացնել և պարտադիր պետք է հեռանա։ Իշխանություններն այլևս չեն էլ թաքցնում իրենց հանձնառություններն ու հայկական պետականության լուծարման գործընթացն հետևողական իրականացնելու օրակարգը։

Ըստ այդմ, երեք ճանապարհ կա իշխանափոխություն իրականացնելու համար՝

ա) արյունալի ու շարունակական քաղաքացիական բախումներ, որոնք վերջնականապես կկործանեն ապագայի հանդեպ բոլոր սպասումներն ու ակնկալիքները։ Սա մերժելի տարբերակ է։

բ) Վերստին փակ շղթայով, «խորքային պետության» գործիքակազմի կիրառմամբ և նույն սցենարով, բայց նոր դեմքերով իշխանության ձևավորում։ Սա ևս մերժելի տարբերակ է։

գ) Ո՞րն է այդ երրորդ տարբերակը․

Հանրային վստահություն ունեցող տասներկու անձինք հանդես են գալիս հայտարարություն-հռչակագրով, առ այն, որ մեկ տարի ժամանակով ձևավորում են Ազգային համերաշխության կառավարություն՝ պայմանով, որ մեկ տարի անց խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ այդ տասներկու անձանցից ոչ մեկը չի ստեղծի կուսակցություն, չի անդամակցի որևէ կուսակցության և ցմահ չի զբաղեցնի որևէ պետական պաշտոն և, ընդհանրապես, չի զբաղվի քաղաքական գործունեությամբ։

ՀՀ Վարչապետի գործառությներն իրականացնում են տասներկուսից յուրաքանչյուրը՝ մեկ ամիս ժամկետով։

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ Է ՆԱԵՎ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեության առկախումը 5 տարի ժամանակով։

Տասը տարով արգելվում է նաև ԲՈԼՈՐ քաղաքական կուսակցությունների անդամների քաղաքական գործունեությունը։

Այս կապակցությամբ կստորագրիվի տասներկուսի հայտարարագիրը, կընդունվի նոր հռչակագիր, որտեղ կմատնանշվեն բոլոր բացթողումներն ու պետությանը ճգնաժամի հասցրած դատապարտելի երևույթները։

Ժամանակը մեզ չի սպասում․․․

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ