Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աղոթարան

Աղոթարան
07.06.2023 | 00:01

Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ Քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը. թող Քո խաչը պահի՛ մեզ տեսանելի և անտեսանելի թշնամուց:

Տե՜ր, ողորմի՛ր մեզ, որ Քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք. նրա աղոթքներով փրկի՛ր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ