Մարգարեները քաղաքից հեռանում են.
oդը հագեցած է նյութով,
Հոգու ձայնը տվայտումով ցած է
թափվում քիվերից,
Որոնումի ելած մեր հոգին
Մի օր լռորեն կհանգչի
Քո սուրբ առագաստների տակ։
Երկինքը հեռու կմոտենա մեզ. կթևածենք
մենք հանց աղավնիներ`
Կապույտների մեջ.
ՈՒ լուրթը մեղմիկ
կհասնի նորեն`
Մեր սերնդի մեջ,
պապերի շիրմին: