Որքան էլ իշխանական շրջանակներն ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո չեն փորձում ծագած հասարակական լրջագույն հուզումներին վերահսկելի ընթացք հաղորդել` վերադարձնելով երկրի ներքաղաքական և հասարակական կյանքը մինչպատերազմյան ստանդարտներին, այնուհանդերձ, պատերազմի գործոնի ազդեցությունը շարունակում է զգացվել:
Օրվա գլխավոր լուրը, եթե չասենք` սենսացիան, ԱԳՆ-ի դրական կարծիքն է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու օրինագծին: Սա այն կետն է, որից այն կողմ «կամ» չկա: Բոլոր դեպքերում, հասկանանք` ինչ է կատարվում:
Թևակոխեցինք մայիս՝ մեր հաղթանակների ամիս: Մեր բախտն է այդպիսին, շատ բաներ մեզ հենց մայիսին է հաջողվում: Սկսած 1918-ից, եթե խոսելու լինենք նորագույն պատմության ժամանակների մասին:
ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։
«Տվյալ պահին կառավարության եզրակացությունն այն էր, որ Արցախի ճանաչումը պայմանավորված է բանակցությունների արդյունքով երկու հայկական պետությունների միջև՝ հաշվի առնելով ապագա զարգացումները՝ այդ թվում՝ արտաքին գործոնները: Սա է եզրակացությունը»:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 1994 թվականի Բիշքեկի պայմանագրով Ադրբեջանը բանակցել է Արցախի հետ:
«Եթե հակառակորդն իրականում փորձի և այդ ուժերը հետ չքաշի, մենք պետք է շարունակենք կատարել պաշտպանական նշանակության միջոցառումներ՝ հարձակում լինելու դեպքում առաջնագծում նորից շարունակենք ճնշել՝ թույլ չտալով հետագա բացազատում», - ասաց Աղաբեկյանը։
Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։