Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արժանի պարգև

Արժանի պարգև
05.05.2017 | 10:43

«Իրատեսը» շնորհավորում է իր հեղինակ ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության 2016-ին հայտարարած «Համազգային միասնությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով լրագրողների լավագույն հրապարակումների մրցույթում դափնեկրի կոչմանն արժանանալու համար։ Մրցույթին ներկայացված էր հեղինակի «Հայքի զարթոնքը» էսսեաշարը, որը հրապարակվել է «Իրատեսում»` 2016-ին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 12265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ