Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք, որ ամեն օր գրում ենք ժամանակը

Մենք, որ ամեն օր  գրում ենք ժամանակը
30.06.2017 | 00:26

ՀՀ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ այսօր դառնում է 63 տարեկան: Համարենք՝ հասարակածը հատած: ՈՒ թեև մարդը որոշում է, Աստված՝ իրագործում, բայց լինում են դեպքեր, երբ մեկը որոշում է, մյուսները՝ կատարում, որովհետև այդ մեկին է տրված պետությունը ղեկավարելը: Խառատից՝ նախագահ, սա ճանապարհ է, որ հնարավոր դարձավ, երբ 1988-ին ոտքի կանգնեց Արցախը, թեև այն ժամանակ ոչ ոք չգիտեր` ինչ է լինելու ու ինչպես: Առավել ևս՝ ինչո՞ւ:


1989-1993-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարը, որ 1990-ին ընտրվել էր Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-ին դարձավ ՀՀ պաշտպանության նախարար ու կյանքը կապեց Հայաստանի հետ: Մարդու կենսագրությունը, սակայն, պետական պաշտոնների թվարկում է այն դեպքում, երբ պաշտոնից դուրս կենսագրությունը վերջանում է: Իսկ Սերժ Սարգսյանը դարձել է Արցախի Հանրապետության ու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մաս: Սուբյեկտիվ ու օբյեկտիվ: Պատերազմի, խաղաղության, դավաճանությունների ու հավատարմության, ահաբեկչության ու շոկի, հաղթահարման ու կայացման, անկանխատեսելիության ու անխուսափելիության, անփոխարինելիության ու անկրկնելիության, ձեռքբերումների ու կորուստների մաս:

Ընդունված է կարծել, որ իրադարձությունների ու իրավիճակների, պետական-քաղաքական-կուսակցական գործիչների ու նրանց գործունեության գնահատականը պիտի տան պատմությունն ու ժամանակը: Փաստացի դա գնահատական չէ, այլ արժևորում կամ պատմության իմաստավորում՝ այդ ժամանակի տեսակետից, այդ ժամանակի քաղաքական գերակայություններից ելնելով: ՈՒստի բոլոր դեպքերում իրական ու ճշմարիտ գնահատականը պատկանում է ժամանակակիցներին, որ ոչ միայն ականատեսներ ու վկաներ են, այլև մասնակիցներ: Ապագայի պատմաբանները մեկնաբանելու և գնահատելու են ժամանակագիրների վկայությունները միայն: Մենք հիմա չենք էլ գիտակցում, որ ամեն օր գրում ենք ժամանակը: Անկողմնակալ ու կողմնակալ՝ մարդը չի կարող հրաժարվել իր էությունից, երբ նույնիսկ պատասխանում է ինչ, երբ ու որտեղ հարցերին ընդամենը: Իսկ երբ դու միշտ առաջիններից մեկն ես կամ ամենաառաջինը, դու թիրախ ես: ՈՒ ամեն ինչի մեջ մեղադրում են քեզ, ամեն ինչի համար շնորհակալ են քեզ: Դու այլևս միջին վիճակագրական հայ չես, դու որոշում ես միջին վիճակագրական հայերի ընթացքը: Նրա նախագահության օրոք մենք աննկատ փոխվեցինք ինքներս ու փոխեցինք պետությունը՝ Սահմանադրությունը, պետական կառավարման մոդելը, և ինչպես ամենապահպանողական պահպանողականներ՝ ընտրեցինք եվրասիական տարածքը ու դեպի Եվրոպա ձգտումը, չլուծեցինք Արցախի հարցը ու պահում ենք ստատուս քվոն: Քառորդ դարն ամփոփելը և հաջորդ քառորդ դարի դուռը բացելը տրված էր նրան: Նրան էր տրված պատասխանել խաղաղության ու պատերազմի ընտրությանը, որ չի ավարտվել: Նրան է տրված որոշում ընդունելու իրավունքը և պատասխանատվությունը: Իսկ մնացածը առօրյա, երբեմն տաղտկալի ու հոգնեցուցիչ աշխատանք է՝ նախագահի աշխատանքը երկրում, ուր ամեն ինչ ինքն է որոշում:


Ծննդյան օրը տոն է և ամեն ինչից առաջ ու ամեն ինչից հետո շնորհավորելու ու բարեմաղթանքների հնարավորություն: Շնորհավորում ենք և մաղթում իրականացում երազանքների ու ծրագրերի:

Դիտվել է՝ 24806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ