Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տուն, որ դառնում է հաստատուն հող

Տուն, որ դառնում է հաստատուն հող
06.03.2018 | 00:56

Ճանապարհները, որ ապրվում են երկրի վրա, գծագրվում են երկնքում:
Բայց շատ քիչ են լինում մարդիկ մեր կողքին, որ ընտրում ու գնում են այդ ճանապարհով, որ բոլոր հանգամանքներում հավատարիմ են մնում իրենց ինքնությանն ու մտածողությանը: Որ տաբուներ ունեն և ունեն սկզբունքներ:


Արժեհամակարգ: ՈՒ քանակի մեջ գնահատում են որակը, որակի մեջ` մակարդակը: Եվ ապրում են որպես անկախ պետության արժանապատիվ քաղաքացի ու փորձում են իրենց շուրջբոլորն ունենալ պետության տիրոջ իրավունքը գիտակցող անհատների: Գուցե քիչ, բայց` ընդմիշտ: Կյանքի տեղատվության ու մակընթացության միջակայքում նրանք ապրում են իրենց կյանքը` տուն կառուցելով, որ դառնում է հաստատուն հող, և Կապույտ թռչունը վանդակելու կարիք չունեն` հասկանալու` ի՞նչ է երջանկությունը:


Բարսեղ Բեգլարյանը մարտի 5-ին դարձավ 65 տարեկան: Բազում տարիների հետ մաղթում ենք լավագույնը, որ անցած տարիները բյուրեղացրել են և իբրև փորձ ու հմտություն մատուցել նրան` երկրի վրա անցնելու այն ճանապարհը, որ գծագրվում է երկնքում:


«ԻՐԱՏԵՍ»

Դիտվել է՝ 23236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ