...թե Միշիկն ու Կարենն իրար մամա լացացրին, բայց երկրի հերն անիծեցին։ Այսինքն` մինչ ոմանք, էյֆորիայի մեջ, երկրում թավիշ էին խաղացնում, վերևներում բոլորովին այլ տեսարաններ էին բեմադրվում, հանրապետության հայտնի դեմքերը կատաղի մարտեր էին մղում իշխանության ու սեփականության վերաբաշխման համար:
Դեսպան Միշիկը` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իշխանության գալու համար ոչնչի առաջ կանգ չէին առնում, մինչև վերջին խաղաքարտը օգտագործեցին, ու պարտիան շահեց... «Ժողովուրդն» էլ կամա-ակամա «գործիք» դարձավ: «Դուխով» գործիք: Սպասենք վերջնախաղին, սա դեռ միայն սկիզբն է «փառավոր գործերի»: