«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել

Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել
06.10.2018 | 13:53

«Հրապարակը» գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել: Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, «տուշոնկա-սգուշչոնկաներ», ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները: Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը: Անգամ «տուշոնկաների» մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ. Գրիգորյանի հրահանգով, և նա տեղյակ է եղել:

Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը և ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար, խոստանում են թեթևացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է: Դատաբժշկական, փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, և թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել, հայտնի չէ՝ բնույթը չարորակ է, թե ոչ:


Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, և քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան: Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլև հեռախոսով խոսելու: Նաև սահմանափակ քանակի սնունդ են ընդունում: Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում»:

Դիտվել է՝ 1606

Մեկնաբանություններ