Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև «Արդարություն» կուսակցությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև «Արդարություն» կուսակցությունը
13.10.2018 | 00:03

Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի կարծիքով Հայաստանում ձախ-առաջադիմական՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող որևէ ազդեցիկ քաղաքական ուժ գոյություն չունի: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ ամբողջ աշխարհում գաղափարական այս ուղղության կարևոր դերակատարությունը վերապահված է երիտասարդությունը, որը մեծ ազդեցություն ունի առաջադիմական գաղափարների տարածման, տարբեր ոլորտներում բարեփոխումների առաջմղման գործում:

«Պատահական չէր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական դերակատարը հենց երիտասարդությունն էր, որ այժմ գաղափարական փնտրտուքների մեջ է,- նկատեց նա՝ ավելացնելով,- «Արդարություն» կուսակցությունը կարող է դառնալ հենց այն ուժը, որը, միավորելով Հայաստանի երիտասարդությանը, իր ակտիվ քաղաքական դերակատարմամբ կարող է ճանապարհ հարթել երկրում արդյունավետ բարեփոխումների համար»:


Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ «Արդարություն» կուսակցությունն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ համախմբելով ոչ կուսակցական, բայց տարբեր ոլորտներում փորձառություն և մասնագիտական բարձր որակ ունեցող գործիչների, մտավորականների, արտերկրում կրթություն ստացած և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ