Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա

Որոշվել է ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա
16.10.2018 | 14:11

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա` հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Նրա խոսքով` որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով: «Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ անկայուն վիճակը կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակը մեր պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական»` բացատրել է Կալաշնիկովը`՝ կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է հանգիստ անցկացնել Մոսկվայում»: «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», - հավելել է նա:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ