Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ն ակնկալում է, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ

ԱՄՆ-ն ակնկալում է, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ
16.10.2018 | 14:34

ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի զարգացմանը` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։


«Մենք գիտենք, որ ձեր երկրում տեղի են ունեցել ժողովրդավարական զարգացումներ, ակնկալում ենք, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ», - հայտարարեց Քենթը։ Նա ասաց, որ սա իր երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ հինգ տարի առաջ է եղել։ Այս անգամ հանդիպել է վարչապետի, կառավարչության, գործարար համայնքի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ