Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Դոնալդ Տուսկ. Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը հավանական է՝ ինչպես երբևէ

Դոնալդ Տուսկ. Մեծ Բրիտանիայի՝ առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալը հավանական է՝ ինչպես երբևէ
16.10.2018 | 14:39

Տարբերակը, համաձայն որի՝ Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու, «հավանական է՝ ինչպես երբևէ»` հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է Reuters-ը:


Նրա խոսքով՝ «Եվրամիությանն անհրաժեշտ է նախապատրաստել սցենարին, որի պարագայում համաձայնագիր չի կնքվի»: Տուսկը նշել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը չպետք է «շեղի երկու կողմերի համար լավագույն տարբերակներ ձեռք բերելու ջանքերից»: Նրա խոսքով՝ ԵՄ-ն առավելագույնն առաջընթացի է ձգտել՝ հոկտեմբերին Brexit-ի հարցով համաձայնագրում ձեռքբերումների համար, սակայն իրավիճակն «ավելի բարդ է, քան ոմանք կարող էին ենթադրել»: Նա հավելել է, որ և Բրյուսելը, և Լոնդոնը դեռ ցանկանում են շարունակել բանակցությունները:


Հոկտեմբերի 17–18-ին ԵՄ գագաթաժողով տեղի կունենա, որտեղ 27 անդամ երկրները կքննարկեն Brexit-ի բանակցությունները:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ