Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոդրիչը տվել է լավագույնի անունը

Մոդրիչը տվել է լավագույնի անունը
19.10.2018 | 03:03

Մադրիդի «Ռեալի» ու Խորվաթիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը France Press-ին ասել է, թե իր պատկերացմամբ որ ֆուտբոլիստն է արժանի այս տարվա «Ոսկե գնդակին»: Այդ ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն է. «Ես կդնեի Անտուան Գրիզմանի վրա: Մբապե՞ն: Նա անսովոր տաղանդի տեր է, ու հրաշալի ապագա է սպասում նրան, սակայն արդեն իսկ ցուցադրում է գերազանց մակարդակ: Նա իսկապես առանձնահատուկ է»:
Ընթերցողին հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության խմբային հանդիպումում Ֆրանսիայի ընտրանին Անտուան Գրիզմանի դուբլի շնորհիվ է պարտության մատնել Գերմանիայի ընտրանուն՝ ոչ միայն հասնելով կամային հաղթանակի, այլև գերմանական մեքենային զրկելով խաղարկության շարունակությանը մասնակցելու հնարավորությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ