Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքական ոստիկանությունը շատ մոտ է սաուդ լրագրողի մարմինը գտնելուն

Թուրքական ոստիկանությունը շատ մոտ է սաուդ լրագրողի մարմինը գտնելուն
20.10.2018 | 23:22

Թուրքական ոստիկանությունը շատ մոտ է սաուդ լրագրող Ջեմալ Հաշոգիի մարմինը գտնելուն` գրել է Reuters-ը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան ոստիկանի, ում անունը չի նշվում: Թուրք իրավապահներն ունեն Հաշոգիի ԴՆԹ-ի նմուշներն ու դրանց ձեռք բերման համար Սաուդյան Արաբիային դիմելու կարիքը չունեն:


Թուրքական ոստիկանությունը փնտրում է լրագրողին Ստամբուլին հարակից անտառում ու Յալովա քաղաքում: Լրագրողի անհետացման օրը մի քանի կասկածյալ անձինք, դուրս գալով հյուպատոսության շենքից, ամենայն հավանականությամբ, մեքենաներով ուղղվել են անտառի կողմ:


Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հրապարակել էին Սաուդյան Արաբիայի քաղաքացի 15 կասկածյալի լուսանկարները, որոնք կորած լրագրողի՝ հյուպատոսություն մուտք գործելու օրն ինքնաթիռով ժամանել են Ստամբուլ, Հաշոգիից առաջ մտել հյուպատոսարան ու ժամեր անց դուրս եկել այնտեղից կասկածելի պայուսակներով:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ