Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լոնդոնում Brexit-ի նոր հանրաքվե են պահանջում

Լոնդոնում Brexit-ի նոր հանրաքվե են պահանջում
20.10.2018 | 23:23

Հոկտեմբերի 20-ին Լոնդոնի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնելու պահանջով՝ գրում է The Independent-ը։ Բողոքի ցույցը ամենամեծ հավաքն էր, մարդիկ պահանջում են հանրաքվե անցկացնել Եվրամիության հետ վերջնական համաձայնության և վերջին երկու տարիների ընթացքում Brexit-ի հակառակորդների ամենամեծ բողոքի վերաբերյալ: Երթին մասնակցել է 100 հազար մարդ, մեծամասամբ` երիտասարդներ:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ