Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
21.10.2018 | 16:36

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, ՍԴՀԿ-ի և ՌԱԿ-ի ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի ավանդական հայ կուսակցությունների հետ հանդիպումը` Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացման և համահայկական օրակարգի հարցերը քննարկելու առումով: Նա ընդգծել է իր առանձնահատուկ վերաբերմունքը Լիբանանի հայության և երիտասարդների նկատմամբ` շնորհակալություն հայտնելով թավշյա հեղափոխության ժամանակ նրանց աջակցության և ակտիվ դիրքորոշման համար: Ավանդական հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարևորել են Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան` նշելով, որ կնպաստի երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների սերտացմանը: Նրանք ողջունել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կատարվող փոփոխությունները և Նիկոլ Փաշինյանին են փոխանցել Լիբանանի հայության պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի և Հայաստանի հզորացման ծրագրերին, հայ-լիբանանյան բազմաոլորտ կապերի խորացմանը:


ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին և առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր: ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնության, համախմբվածության ոգին` կարևորելով ՀՀ քաղաքական ուժերի երկխոսության շարունակականությունը` ի շահ Հայաստանի առաջընթացի: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում:


ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իր կեցավայրում հանդիպել է Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխավոր խմբագիրների և «Սևան», «Վանա ձայն» ռադիոկայանների տնօրենների հետ:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ