«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ովքեր և ինչպես են հավակնում կազմել 7-րդ գումարման Աժ-ն

Ովքեր և ինչպես են հավակնում կազմել 7-րդ գումարման Աժ-ն
15.11.2018 | 13:14

Քաղաքական ուժերը օրենքի պահանջով ԿԸՀ ներկայացրին ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:
Ընտրություններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցությունների դաշինք:


«Իմ քայլը» դաշինքի մաս են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Առաքելություն» կուսակցությունը: Դաշինքի հնգյակում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը:
«Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ:
Առաջինը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, հաջորդում են Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը:
ԲՀԿ 175 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, հաջորդում են Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը:
ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառված է 152 անձ` գլխավորում է Արմեն Ռուստամյանը, հաջորդում են Արսեն Համբարձումյանը Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը Սպարտակ Սեյրանյանը:


«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, հաջորդում են Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Տարոն Սիմոնյանը:
ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց` Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան Վահրամ Բաղդասարյան, Արմեն Աշոտյան:
«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Շիրինյանը, հաջորդում են Մարիամ Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը:
«Սասնա ծռերի» ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, հաջորդում են Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուքասզյանը:


«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանն ու Հայկ Հովհաննիսյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը, հաջորդում են Արտակ Կիրակոսյանը, Ռուզաննա Տոռոզյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը:
Նոյեմբերի 26-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: 12 օր քաղաքական ուժերը կներկայացնեն նախընտրական ծրագիրը, կհանդիպեն ընտրողների հետ:
Պատգամավորի մանդատներ կստանան այն ուժերը, որ հաղթահարել են նվազագույն ձայների շեմը` կուսակցությունների համար 5 տոկոս, դաշինքների` 7 տոկոս: Արտահերթ այս ընտրությունները կանցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով: 7-րդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից՝ համապետական կամ տարածքային: Ըստ Սահմանադրության՝ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր: Խորհրդարանի կեսը կազմվելու է համապետական ցուցակով, կեսը՝ ռեյտինգային: Սահմանադրությունը չի նշում պատգամավորների թվի վերին շեմը, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովում կարող է լինել 101-ից ավելի պատգամավոր:


Դա կախված է նրանից, թե խորհրդարանում ինչ եղանակով կձևավորվի կայուն մեծամասնությունը: Եթե քաղաքական ուժերից որևէ մեկն ունենա 54 տոկոս ձայն կամ էլ կոալիցիա կազմելու միջոցով մանդատների թիվը լինի 54 տոկոս, կձևավորվի կայուն մեծամասնություն: Եթե կուսակցություններից մեկը հավաքել է ոչ թե կայուն, այլ պարզ մեծամասնություն՝ 50 տոկոս + 1 ձայն, նրան բաշխվում են լրացուցիչ պատգամավորական տեղեր կայուն մեծամասնության հասնելու համար:
Եթե ընտրությունների ու հետագա քաղաքական բանակցությունների արդյունքում չի հաջողվում ձևավորել կայուն մեծամասնություն, ընտրություններից հետո՝ 28 օրվա ընթացքում, տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը` երկու կուսակցությունների կամ դաշինքների միջև, որ ստացել էին առավելագույն թվով վավեր ձայներ:
Խորհրդարանի 54 տոկոս ներկայացվածություն ունեցող քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի կոալիցիան ներկայացնում է վարչապետի իր թեկնածուին: Խորհրդարանը 7 տարի ժամկետով կընտրի նախագահ, որ կնշանակի ԱԺ մեծամասնության ընտրած վարչապետին: Նորընտիր վարչապետը կձևավորի կառավարություն:


Խորհրդարանական համակարգում ընդդիմությանը վերապահվել է սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, ընդդիմությանը հնարավորություն է տրված մասնակցել հանրային-քաղաքական կարևորագույն որոշումների կայացմանը՝ սահմանադրական օրենքների ընդունում, պետական պաշտոնյաների նշանակում, տրված են նաև նոր վերահսկողական լծակներ հանձնաժողովներում, ունեն հնարավորություն քննիչ հանձնաժողովներ ստեղծելու։
Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թվից: Սահմանադրական օրենքի կարգավիճակ ունեցող ՀՀ Ընտրական օրենսգրքով նորմատիվ նախադրյալներ են ստեղծվել խորհրդարանում ընդդիմության նվազագույն ներկայացվածության ապահովման համար՝ Օրենսգրքով նախատեսված որոշակի հիմքերի պարագայում ամրագրելով քաղաքական փոքրամասնությանը պատկանող պատգամավորների նվազագույն թիվ` ոչ պակաս, քան Աժ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը: (Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մաս):


Դեկտեմբերի 9-ին ընտրողին տրամադրվելու է մեկ ծրար և 11 քվեաթերթիկ: Ամեն քվեաթերթիկ կպարունակի մեկ կուսակցության և նրա կողմից առաջադրված թեկնածուների մասին տեղեկություն։ Դրա մի երեսին կլինի կուսակցության անվանումը, իսկ մյուսին՝ տվյալ տարածքում այդ կուսակցության կողմից առաջադրված տարածքային կամ ռեյտինգային թեկնածուների անունները:
Քվեախցիկում ընտրողը կընտրի այն քվեաթերթիկը, որի վրա նշված է իր նախընտրած կուսակցության անվանումը։ Եթե ընտրողն իր ընտրած քվեաթերթիկը առանց նշումներ անելու տեղադրի ծրարում, կհամարվի, որ նա իր ձայնը տվել է միայն քվեաթերթիկում նշված կուսակցությանը և նրա համապետական ցուցակին: Եթե ընտրողը ցանկանում է նաև քվեարկել տվյալ կուսակցության տարածքային ցուցակում առաջադրված իր նախընտրելի թեկնածուի օգտին, քվեաթերթիկի երկրորդ էջում կատարում է համապատասխան նշումը: Արգելված է որևէ նշում անել քվեաթերթիկի առաջին էջում, հակառակ դեպքում քվեաթերթիկը անվավեր կհամարվի:


Քվեաթերթիկն առանց ծալելու ծրարում տեղադրելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին։ Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարը վերցնելու դրա վրա ամրացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Ընտրողը հանձնաժողովի անդամին է տրամադրում հատուկ կտրոնը, իսկ ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից։

Դիտվել է՝ 3652

Մեկնաբանություններ