Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և նորաստեղծ «Լազարյան ակումբի» անդամներին, որԵրևանում մասնակցել են ակումբի առաջին նիստին: Արմեն Սարգսյանը նշել է, որ այն կարող է արդյունավետ հարթակ դառնալ տարբեր քննարկումների համար:
Նրա խոսքով՝ թեև հայ-ռուսական հարաբերությունները հաստատուն զարգանում են, սակայն, ժամանակին համընթաց, թարմացման, ընդլայնման կարիք ունեն՝ ընդգրկելով նոր ուղղություններ ու ծրագրեր, ներգրավելով նաև երիտասարդ սերնդին: Նախագահը հատկապես ընդգծել է կրթության, մշակույթի, գիտության ոլորտում ահսկայական ներուժը առավելագույնս օգտագործելու կարևորությունը: