Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանն առայսօր բառ անգամ չի ասել, որ դեմ է միասեռականների «իրավունքներին»

Փաշինյանն առայսօր բառ անգամ չի ասել, որ դեմ է միասեռականների «իրավունքներին»
04.12.2018 | 01:59

«Թավշյա հեղափոխության» առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հավաստումները, որ ինքն ավանդական ընտանիք ունի, ավանդական ընտանիքի կողմնակից է, կարծում ենք, գոնե այսուհետ այլևս չեն կարող մոլորեցնել հանրությանը:
Անձամբ ես հավատում եմ, որ Փաշինյանի ընտանիքն իսկապես ավանդական է, սակայն պակաս կարևոր չէ նաև Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ վերաբերմունքն այլասերվածների ու նրանց «իրավունքների», մասնավորապես՝ միասեռականների ու մյուս այլասերվածների կողմից այլասերվածության քարոզչության, երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) գրանցելու, դաստիարակչական հաստատություններում մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու «իրավունքների», դրանց օրենսդրական պահանջի ամրագրման առնչությամբ:


Ընդգծենք, որ առայսօր թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քաղաքական թիմը, չնայած հրապարակայնորեն բարձրացված խնդրին, դրա հասարակական քննարկմանն ու հասարակական պահանջին, կարծես այդ ամենին անտեղյակ ձևանալով, բառ անգամ չեն ասել, որ դեմ են այլասերվածների հիշյալ «իրավունքներին», դրանց օրենսդրական ամրագրմանը: Սա նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ինչպես նաև նրա քաղաքական թիմը չե՛ն տվել որևէ երաշխիք, որ առաջիկայում, մասնավորապես՝ Ազգային ժողովի ընտրություններում հաջողության հասնելուց հետո, խորհրդարանում կմերժեն այլասերվածների վերոնշյալ «իրավունքների» ամրագրման ոմանց օրենսդրական նախաձեռնությունը, ինչը միանգամայն սպասելի է: Ճիշտ հակառակը՝ տվել են բոլոր հիմքերը եզրակացնելու, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնության պարագայում այն չեն մերժի: Փաստե՞ր։ Խնդրե՛մ։


Փաստ 1-ին։ 2017 թ. փետրվարի 25-ին 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ 64 հարցից բաղկացած հարցաշար էր մշակել և ուղարկել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերին, նրանց թվում նաև՝ «Ելք» դաշինքին, որի անդամներից մեկն էլ, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է (Նիկոլ Փաշինյանը նշված կուսակցության ղեկավար մարմնի վարչության անդամ է, իսկ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է):


Հարցաշարի 20-րդ հարցին՝ «Արդյո՞ք նույնասեռականները պետք է ունենան նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ մյուս քաղաքացիները», «Ելք» դաշինքը պատասխանել է՝ այո, պետք է ունենան նույն իրավունքները (այսինքն, նաև երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելու, դաստիարակչական հաստատություններում մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու, քարոզչության և այլն): Սա անժխտելի, անհերքելի փաստ է, այս մասին 2017 թ. մարտին ներկայացնելով վերոնշյալ հարցման արդյունքները, հրապարակայնորեն տեղեկացրել է հետագայում «թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից մեկը՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Փաստ 2-րդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ են նաև համասեռամոլների և ուրիշ այլասերվածների «իրավունքների» ջերմեռանդ պաշտպաններ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարո Մաթոսյանը և 2009 թ. հունիսին «Եկեք խոսենք սեքսի մասին» պոռնոգրաֆիան հրատարակած, ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության ու քաղաքական կոռուպցիայի արդյունքում անպատիժ մնացած, 2011 թ. Երևանում «Հեշտոցի մենախոսությունները» թատերական ներկայացումը բեմադրած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր, համանախագահ, իր հիմնադրած ու ղեկավարած կազմակերպության հետ Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Կանադայի քաղաքացի Լարա Ահարոնյանը: Ի դեպ, Մարո Մաթոսյանի վերաբերյալ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում գրված է. «Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է… կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար…»: Անտեղյակ ընթերցողների համար հավելենք, որ ԼԳԲՏ-ն այլասերվածների տեսակներից չորսի (լեսբուհիներ, գեյեր (արվամոլներ), բիսեքսուալներ, տրանսվեստիտներ) հապավումն է: Ստացվում է, որ նաև Լարա Ահարոնյանն ու Մարո Մաթոսյանն են «հեղափոխականների» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ֆինանսական կամ (և) այլ միջոցներ հայթայթողները, հակառակ պարագայում ո՞րն է հոգաբարձուների խորհրդի իմաստը։


Փաստ 3-րդ։ Ավելին. դժվար է մեր հասարակության գերակշիռ մեծամասնության (առնվազն 98 տոկոսի) հիշյալ ցանկությունների, պահանջների (այլասերվածներին օրենսդրորեն զրկել վերոնշյալ «իրավունքներից») կատարումն ակնկալել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա դեռ վարչապետի պաշտոնում իր տեղակալ է նշանակել այլասերվածների իրավունքների մեկ այլ պաշտպանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում գտնվող (ՔՊ-ի վարչության անդամ) Տիգրան Ավինյանին: Վերջինը վարչապետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ առաջ, մի քննարկման շրջանակում անդրադառնալով այլասերվածների խնդրին, ասել է, որ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի քայլ-քայլ գանք մի իրավիճակի, երբ «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված կլինի օրենքով, Սահմանադրությամբ և կունենա հնարավորություն, այսինքն՝ բոլորը կունենան հավասար հնարավորություններ, բոլոր խմբերը»:
Ընդգծենք, որ Ավինյանի այս խոսքը պետք է նկատի ունենալ համատեքստում, քննարկման բուն թեմայի շրջանակում: Բոլոր խմբերը՝ նշանակում է նաև ԼԳԲՏ-ները։ Ձեզ հայտնի ու գուցե նաև անհայտ բոլոր այլասերվածները, ըստ Ավինյանի, պետք է ունենան հավասար հնարավորություններ, այսինքն նաև՝ քարոզչության, երեխա որդեգրելու իրավունքներ և այլն: Սա խայտառակություն է, ավելին՝ զարհուրելի։


Փաստ 4-րդ։ Ինչպես արդեն հայտնի է, արտերկրի և Հայաստանի այլասերվածների կողմից նախատեսված էր նոյեմբերի 15-18-ին Երևանում անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների» (իրականում, ըստ էության, սատանայապաշտների) միջազգային համաժողով (ֆորում), որը հասարակական մեծ բողոքից հետո նախաձեռնողների կողմից, նրանց հայտարարության համաձայն, չեղարկվեց։
Դեռ նոյեմբերի առաջին տասնօրյակում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԼԳԲՏ-ները հիշյալ համաժողովի օրերին կամ դրանից հետո մտադիր էին Երևանում շքերթ կամ քայլերթ անել: Դրա փոխարեն, այլասերվածների իրավունքների պաշտպաններին կամ հենց այլասերվածներին հաջողվել է անակնկալ ակցիա կազմակերպել (կարծում ենք, անակնկալ՝ այլասերվածության քարոզչության դեմ պայքարողների, բայց ոչ իրավապահ մարմինների և ՀՀ կառավարության համար): Նրանք իրենց պիղծ համբույրներով ու պաստառներով Երևանի հասարակական վայրերում այլասերվածության բացահայտ ու հրապարակային քարոզչությամբ պղծել են հայոց մայրաքաղաքն ու նրա կենտրոնական՝ Հանրապետության հրապարակը: Ոստիկաններից ոչ ոք դա չի՞ տեսել, որպեսզի կանխեր, թույլ չտար…
Փաստ 5-րդ։ Համացանցում օրերս սկսել է տարածվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանի՝ 2017 թ. հուլիսի 17-ի գրառումը: Գրառումը, որը նա կատարել է իր ֆեյսբուքյան էջում, և որը հանրային մեծ քննադատության արժանանալուց հետո ջնջել կամ փակել է, նրա պաշտոնական էջում (տե՛ս անվան դիմաց Ֆեյսբուքի կողմից էջը հաստատող նշանը), Ալեն Սիմոնյանը վերնագրել է՝ «Բաներ, որոնց փոփոխությունը Հայաստանում ժամանակի խնդիր է»: Իսկ այդ «բաները», ըստ նրա, ի թիվս այլոց, հետևյալներն են՝


1. Մարիհուանայի օրինականացում
2. Մարմնավաճառության օրինականացում
3. Պոռնկագրական նյութերի պատրաստում և տարածման օրինականացում
4. ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում։
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են։
Փաստ 6-րդ։ Վերջերս համացանցում հայտնվեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, այսօր նաև «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի և իր սեռական փոքրամասնության պատկանելու հանգամանքը չթաքցնող, նույնիսկ այլասերվածության քարոզչությամբ ակտիվորեն հանդես եկող մեկի՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը պատկերող մի լուսանկար: Այդ հանդիպման վերաբերյալ հիշյալ նախարարությունից որևէ պատասխան կամ պարզաբանում չի տրվել, փոխարենը՝ վերոնշյալ այլասերվածն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մեծ գոհունակությունն է հայտնել հիշյալ հանդիպումից և ասել, թե սպասենք, տեսնենք հետոն ինչ կլինի: Կարծում ենք, հասկանալի է, որ այդ «հետոն» նշանակում է Ազգային ժողովի ընտրություններից հետո։


Փաստ 7-րդ։ Դեռ չճշտված որոշ տեղեկությունների համաձայն, այլասերվածների՝ նոյեմբերի 15-18-ին նախատեսված համաժողովի չեղարկումը ծանր է տարել, միգուցե և չի մարսել նոյեմբերի կեսին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա իր մտահոգությունն է հայտնել Երևանում ԼԳԲՏ-ների հիշյալ համաժողովը չկայանալու կապակցությամբ։
«Ինձ մտահոգեց, որ այդ ֆորումը չեղյալ է հայտարարվել՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով,- ասել է Վուլեն։- Այս հարցը նաև բարձրացրել եմ ՀՀ իշխանությունների հետ հանդիպմանը: Կոչ եմ անում քայլեր ձեռնարկել՝ նման իրավիճակներից խուսափելու համար, որովհետև, եթե կազմակերպությունը չի կարողանում իր միջոցառումն իրականացնել բարենպաստ պայմաններում, ապա պետությունը պարտավոր է ապահովել մասնակիցների անվտանգությունը»։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար հանդես է գալիս ազատ խոսքի կոչերով, անտեսել է, որ ազատ խոսքի իրավունքը չի նշանակում ազատ խոսքի չարաշահման, տվյալ պարագայում՝ այլասերվածության քարոզչությամբ հանդես գալու իրավունք։


Կլեման Նյալեցոսի Վուլեն նույնիսկ հանդգնել է մեր հողի վրա մտահոգություն հայտնել, թե Հայաստանում սահմանափակվում են սեռական և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում գործող ՀԿ-ների իրավունքներն ու հնարավորությունները (իրականում, ցավոք, նման բան չկա), հայտարարել է, որ Հայաստանն ունի պարտավորություն՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որպեսզի ՀԿ-ներն ազատ, առանց միջամտության գործեն, ավելին՝ անհրաժեշտ ու կարևոր համարել, որ ՀԿ-ները կարողանան օգտվել պետական միջոցներից։ Չէ մի չէ... Մնում է միայն, որ պետական, այսինքն՝ հարկատուներիս միջոցներով այլասերվածության քարոզչության հարցում շահագրգիռ ՀԿ-ները ֆինանսավորվեն, նրանք էլ հայոց սուրբ հողի վրա այլասերվածության պիղծ քարոզչություն իրականացնեն, ինչպես, ասենք, ՈՒկրաինայում, Վրաստանում և այլուր հասարակության ընդվզմանն ու բախումների տեղիք տված գեյ-շքերթներ կամ ԼԳԲՏ-ների երթեր կազմակերպեն կամ սատարեն այլասերվածների կողմից այդպիսի միջոցառումների կազմակերպումը։ Այ գենդերներ, գուցե ձեր ծոծրակը կտեսնեք, բայց Հայաստանում գեյ շքերթներ չեք տեսնի, նամուս ունեցող հայ տղամարդիկ ու կանայք պարզապես ձեզ թույլ չեն տա դա, սա ձեր ականջներին օղ արեք։


Հայտնի է նաև, որ նոյեմբերի 18-ին ավարտվող հիշյալ համաժողովից հետո այլասերվածները նախատեսում էին Երևանում անցկացնել իրենց շքերթը կամ քայլերթ։ Այդ գունավորների քայլերթը չեղավ, բայց նոյեմբերի 24-ին եղավ մեկ այլ գունավոր քայլերթ անձամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու նրա քաղաքական թիմի մի շարք անդամների մասնակցությամբ։ Անհասկանալի է, թե ինչ անհրաժեշտությամբ Փաշինյանն ու փաշինյանական քայլերթի բազմաթիվ մասնակիցներ օգտագործեցին գունավոր ծխագլանակներ, ինչը, որքան հիշում ենք, աննախադեպ է Հայաստանում մինչ այդ անցկացված քայլերթերի և զանգվածային այլ միջոցառումների պարագայում։ Ի՞նչ էին ուզում դրանով ասել... Վարչապետի պաշտոնակատարը, նրա թիմակիցները մինչ այսօր որևէ բացատրություն չեն տվել գունավոր ծխագլանակների օգտագործման վերաբերյալ, բայց քանի որ դրանց օգտագործման առումով համընկնումն արտերկրում գունավորների, այսինքն՝ ԼԳԲՏ-ների շքերթներում նույն գունավոր ծխագլանակների օգտագործման հետ ակնհայտ է, հարց է առաջանում՝ դրանով անուղղակի կերպով իրենց համերաշխությու՞նն են հայտնել հայտնի գունավորներին, այսինքն՝ ԼԳԲՏ-ներին։ Եթե գունավոր ծխագլանակներն օգտագործել են այլ իմաստով, ապա ո՞րն է այդ իմաստը։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ