«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ֆրանսիան ընդդեմ Թրամփի

Ֆրանսիան ընդդեմ Թրամփի
10.12.2018 | 00:38

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չմիջամտել երկրի ներքին քաղաքականությանը` հայտնում է France24-ը:


«Մենք չենք միջամտում ԱՄՆ ներքին քաղաքականությանն ու ցանկանում ենք, որ դա փոխադարձ լինի»,-ասել է Ժան Իվ Լե Դրիանը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի՝ Ֆրանսիայում կայացած բողոքի ակցիաների վերաբերյալ թվիթերյան գրառումներին: «Ասում եմ Դոնալդ Թրամփին ու նույնն էլ ասում է Ֆրանսիայի նախագահը՝ մեր ժողովրդին հանգիստ թողեք»,-ասել է ԱԳ նախարարը:


«Շատ տխուր օր և գիշեր էր Փարիզում: Գուցե արդեն այդ ծիծաղելի ու չափազանց թանկ փարիզյան համաձայնագրին վերջ տալու և գումարը հարկերի նվազեցման ձևով ժողովրդին վերադարձնելու ժամանա՞կն է»,- գրել էր Թրամփը՝ նկատի ունենալով 2015-ին Փարիզում կնքված Կլիմայական փոփոխությունների համաձայնագիրը, որը ստորագրած 96 պետություններ պարտավորվել են կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ: Նախագահ ընտրվելուց հետո Թրամփն ԱՄՆ-ն դուրս է բերել համաձայնագրից:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ