Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բժշկական հաստատություններում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում անցնող 844 քաղաքացի

Բժշկական հաստատություններում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում անցնող 844 քաղաքացի
10.12.2018 | 00:53

ԱԺ արտահերթ ընտրություններին բժշկական հաստատություններում շրջիկ արկղերի միջոցով ընտրելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի` ԿԸՀ-ում մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը: «Այս պահին տեղեկատվություն ենք ստացել թվով 39 բուժհաստատություններից, ըստ տվյալների՝ ընտրելու հնարավորություն են ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի»,- ասաց Բալյանը: Քվեարկությունն իրականացվել է առավոտյան ժամը 8:00-ից մինչև 18:00-ն:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ